Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալի Ահմեդով. Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց է նկատվում

Ալի Ահմեդով. Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց է նկատվում
28.05.2016 | 23:54

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է նկատվում՝ ադրբեջանական Report գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը՝ սահմանամերձ Թերթերի շրջան այցի ժամանակ: Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ինքն էլ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:

«Հարցի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս արտահայտել է և ժողովրդի դիրքորոշումը, և պետության, և անձամբ իր: Մենք հակամարտությունը խաղաղ ճանապարհով, առանց արյունահեղության կարգավորելու կողմնակից ենք»,- ասել է Ադրբեջանի փոխվարչապետը, շարունակելով՝ «Սակայն, պայմանով, որ Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրվեն և վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հակառակ դեպքում, հակամարտության կարգավորման հիմնական գործոնը կդառնա ադրբեջանական բանակը»:

Դիտվել է՝ 1479

Մեկնաբանություններ