ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ցիպրաս. ՌԴ-ի պատժամիջոցներն անարդյունավետ են

Ցիպրաս. ՌԴ-ի պատժամիջոցներն անարդյունավետ են
28.05.2016 | 23:55

Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներն անարդյունավետ են՝ հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը: «Մենք բազմիցս ենք ասել, որ սառը պատերազմի հռետորաբանությունը, պատժամիջոցներն անարդյունավետ են, լուծումը երկխոսությունն է»,- ասել է Ցիպրասը Աթենքում ՌԴ նախագահի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ:

Առաջիկա շաբաթներին Եվրամիությունը քննարկելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը: Պատժամիջոցները սահմանվել էին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանն ի պատասխան: Մի շարք եվրոպացի առաջնորդներ արդեն կողմ են արտահայտվել պատժամիջոցների երկարաձգմանը: Ցիպրասի հետ համատեղ ասուլիսին Վլադիմիր Պուտինը Ղրիմի վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարել է, որ Ղրիմի կարգավիճակի հարցը մեկընդմիշտ փակված է և քննարկման ենթակա չէ: «Դա Ղրիմում ապրող մարդկանց պատմական որոշումն է, և որևէ քննարկում այդ հարցի շուրջ Ռուսաստանը չի անցկացնի»,- ասել է նա: Պուտինի՝ ուրբաթ օրը մեկնարկած այցը վերջին մեկուկես տարում առաջին այցն է Եվրամիության անդամ երկիր:

Դիտվել է՝ 1097

Մեկնաբանություններ