«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Էս աշխարհում մենակ Դուք կարող էիք հիշել Ծիտրոյի մասին էդ անեկդոտը»

«Էս աշխարհում մենակ Դուք կարող էիք հիշել Ծիտրոյի մասին էդ անեկդոտը»
31.05.2016 | 00:33

ՊԱՎԵԼ ՍԱՖԱՐՅԱՆ (ՀՀ ֆինանսների փոխնախարար)

-Պարոն Սաֆարյան, ի՞նչ եք անում այս կողմերում` աղմուկի մեջ վայրենի, այսքան երկար ԱԺ միջանցքներում «զբոսնում» եք, ախր Ձեր հարցը «զեկուցեցիք»-ավարտեցիք, ինչո՞ւ չեք գնում «տուն»:
-Պատկերացնո՞ւմ եք` ուժեղ անձրև եկավ, ինչը չէր մտնում իմ պլանների մեջ, հիմա ոնց որ պրծել է, ուզում եմ արդեն դուրս գալ:
-Հասկացանք: Փաստորեն, անձրևից վախենում եք, բյուջետային այսքան «անձրևումներից» ու «կարկուտներից» չեք վախենում, բուն անձրևից վախենում եք:
-Պատկերացնո՞ւմ եք` չունեմ էդ հատկությունը` չթրջվելու. դեռ ձեռք չեմ բերել:
-Ձեր «մոբի՞լն» էլ են առել Ձեր ձեռքից, դրա համար եք այդպես թրջվում:
-Ոչ, այն շատ հեռվում է կանգնած:
-Մի անեկդոտ պատմե՞մ Ձեզ համար:
-Ինչ խոսք:
-Ծիտրոյի մասին: Ծիտրոն գնում է Պոլոզ Մուկուչի մոտ` մի ահավոր անձրևոտ, կարկտոտ օր, մտնում է ներս, Պոլոզ Մուկուչը շշմում է. Ծիտրո, ասում է` էս ո՞նց ես կարացել ըսենց չոր մնալ էս անձրև-կարկուտին. ասում է` անձրևի արանքներով եկա, Պոլոզ ջան. իրականում շորերը հանած է եղել, որ չթրջվեն… Օ՜յ, պարոն Սաֆարյան, մի՛ նայեք այդպես, ես դա ձեր կառավարության մասին չէի պատմում, հենց այնպես պատմեցի, որ անձրև է գալիս:
-Օյ, տիկին Դավթյան, էս աշխարհում մենակ Դուք կարող էիք հիշել Ծիտրոյի մասին էդ անեկդոտը, նրան շատ վաղուց բոլորը մոռացել են. երևի, ինձնից-Ձեզնից բացի, նրան էլ ոչ մեկն այլևս չի հիշում:
-Դե տեսնո՞ւմ եք, ինչ ներդաշնակ ենք մենք երկուսով: Չնայած` Դուք նստել եք, որպես ֆինանսների փոխնախարար, նէպի օրոք, Ալեքսանդրի օրոք, Լենինի օրոք…
-Դու մոռացել ես, Լենինը չէր կարող լինել Իլֆ-Պետրովի ժամանակ:
-Լենինն անմահ է, պարոն Սաֆարյան: Չէ, ոչ մի ասոցիացիա Ձեզ հետ, Դուք նստել եք ընդամենը նէպի ու մի քանիսի օրոք, ընդ որում` խոսակցությունները, որ կդառնաք նախարար, այդպես էլ, ավա՜ղ, բախտը Ձեր դժխեմ, թույլ չտվեց իրականանան, էստեղ էլ անձրևն է Ձեզ բանտել նորեն:
-Բա՜, դե տեսնո՞ւմ եք` Ծիտրոյից ուր հասաք:
-Այո:
-Վա՜տ չի, վա՜տ չի:

Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ