ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Էդքան երկար են արել, որ լրագրողները չկարողանան կարդալ»

«Էդքան երկար են արել, որ լրագրողները չկարողանան կարդալ»
03.06.2016 | 02:40

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ)

-Պարոն Այվազյան, ՀՀԿ-ն յուր սուրը փառքով դրեց պատյան. այն է` անցկացրե՜ց սահմանադրական հանրաքվե, ընդունեց նոր Ընտրական օրենսգի՜րք. ժամն է արդեն իրիկնահացի, այն է, ընդունել տալ 1500-էջանոց հարկային փաթեթը, որը կարդալը միայն ահավոր տառապանք կարող է լինել: Էդ ինչո՞ւ են էդքան երկար արել էդ «անտեր գիրքը»:
-Անտեր չի, կոնկրետ տերեր ունի: Էդքան երկար են արել, որ լրագրողները չկարողանան կարդալ:
-Թե չէ, պատգամավորները խելագարված կարդում են:
-Հարյուր տոկոս:
-Բա մեղք չե՞ն:
-Բա ի՞նչ են:
-Քանի հա՞տ նման «գիրք» եք կարդացել:
-Շա՜տ շատ, համենայն դեպս, լրագրողներից շատ:
-Հըբը կյանքդ ընչի՞ անցավ:
-Համենայն դեպս, իմ կյանքն ավելի իմաստալից է անցնում, քան լրագրողներից շատերինը: Իմ կյանքն անցնում է բնականոն, նորմալ հունով:
-«Հունովը» պարզ է, բնականոնն է վատ: Իսկ ուրիշ էլ ի՞նչ եք անում կյանքում, բացի հարկային օրենսգրքեր կարդալուց:
-Ձեզ հետ եմ զրուցում, իմ կյանքի միակ նպատակը, հարկային փաթեթից հետո, Ձեզ հետ զրուցելն է:
-Շոյված եմ, շոյվա՜ծ: Փաստորեն, հանքարդյունաբերությունը, ճայազարկումն արդեն Ձեր հետաքրքրությունների շրջանակից դուրս են:
-«Զատո» Ձեր հետաքրքրությունների շրջանակում են, ի՞նչ տարբերություն: Կարևորն իմ հետաքրքրությունների շրջանակը չէ, կարևորը Ձեր շրջանակն է:
-Կարևորելով սույն «շրջանակը», հարցնում ենք` ի՞նչ վիճակ է այնտեղ հիմա:
-Նույն վիճակն է:
-Ի դեպ, կարևորենք նաև խոսակցությունները էդ հարկային փաթեթի առնչությամբ, որոնց եթե հավատալու լինենք՝ «դուրսը» նաև փող է տալու, որպեսզի սույն լիբերալիզմն ու շուկայականությունը կյանքի կոչվեն մեզանում:
-Պիտի վշտացնեմ Ձեզ, ինձ հետ էդ փողը կապ չունի, ես դրսից բացարձակ նման գումար չեմ ստանում, էդ օրենքը գրողներն են ստանում կամ, ասենք-ենթադրենք, քննարկողները, հասարակական սեկտորը:
-Ի՜նչ ցավալի բան ասացիք, ինչքա՜ն տխրեցրիք զիս:
-Բա դե, տեսնո՞ւմ ես:


Տողատակեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ