Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սենայի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սենայի մակարդակը շարունակում է բարձրանալ
04.06.2016 | 17:24

Փարիզով հոսող Սենա գետի մակարդակը հասել է վերջին 30 տարում ամենաբարձր մակարդակին, բազմաթիվ թանգարաններ, մշակութային հաստատություններ, մետրոյի որոշ հատվածներ փակվել են: bbc.com-ը նշում է, որ Լուվր և Օրսեյ թանգարանների արժեքավոր նմուշները տեղափոխվել են ապահով վայրեր:

Հանգստյան օրերին Սենայի մակարդակը կհասնի 6,5 մ-ի: Տեղատարափ անձրևների հետևանքով ջրհեղեղները Ֆրանսիայում դարձել են 2 մարդու մահվան պատճառ: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: Հեղեղումները կարող են ֆրանսիական ապահովագրական ընկերություններին պատճառել 600 մլն եվրոյի վնաս:

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ