Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շարունակություն կլինի՞

Շարունակություն կլինի՞
10.06.2016 | 01:13

Այնուամենայնիվ, փորձենք խորապես քննել գերմանական Բունդեսթագի բանաձևը, քանի որ շատ մեծ աղմուկ են դրա շուրջ բարձրացնում նրանք, ովքեր մինչ օրս «աշխատում են» հայ ազգը ավանդական կողմնորոշումից դեպի «եվրոպական ստանդարտներ» վերակողմնորոշելու օգտին: Ի՞նչ է, ըստ էության, տեղի ունեցել: Հայոց ցեղասպանության հիմնական մեղսակիցներից մեկը... Թուրքիային մեղավոր է ճանաչել: Ընդ որում, Գերմանիան աշխարհի առաջին երկիրը չէ, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բայց միայն Հայոց ցեղասպանությո՞ւնն է ճանաչել ժամանակակից Գերմանիան: Բունդեսթագի բանաձևի տեքստը լիովին հասանելի է. համոզվեք, որ ամեն ինչ այնքան էլ այդպես չէ: Կարծես ուրախանալ է պետք: Թե՞ չէ: 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության հանցակիցներից մեկը Թուրքիային մեղավոր է ճանաչել: Բայց ոչ իրեն: Թեև վաղուց է հայտնի, թե ովքեր էին ղեկավարում թուրքերին կովկասյան ռազմաճակատում Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի սպաները: Եվ ովքեր էին իթթիհադական երիտթուրքերի «խորհրդականները», նույնպես հայտնի է. ոմն ¥բացահայտորեն ո՛չ թուրք և ո՛չ էլ գերմանացի¤ «Պարվուս», նույն ինքը՝ Գելֆանդ, գերմանական գլխավոր շտաբի գործակալ... Այնպես որ, առայժմ շնորհակալ լինելու բան չկա, սակայն դրական քայլ է: Կլինեն սակարկություններ, ինչպես Ֆրանսիայի դեպքում, իսկ 90-ականներին՝ Ռուսաստանի: Զուր չէ, որ կանցլեր Անգելա Մերկելը և Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը խորհրդարանում չէին քննարկման պահին և այլն: Նույնիսկ փոխկանցլեր Զիգմար Գաբրիելն այնտեղ չէր: Բայց որտեղից են գալիս ակունքները... Եվ ինչ կարող է լինել...


Հատկանշական է, որ Բունդեսթագը «ազատվեց» այն օրը, երբ գերմանական դատարանը տասնամյակներ առաջ արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին: Վրիժառության «Նեմեսիս» հայկական գործողության մասնակցին: Ինչպես օսմանցիների կողմից Կոստանդնուպոլսի զավթման օրը «բյուզանդական գահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բազմելու» դեպքում, դա ամսաթվի պատահական զուգադիպություն չէ: Տեսեք, հունիսի 2-ը մայիսի 29-ից այնքան էլ հեռու չէ: Ամսաթվեր, ամսաթվեր, ամսաթվեր... ամսաթվերի տեսություն... Ինչպես երևում է, թշնամուն բարոյապես ճզմելու չինական մեթոդից հմտորեն սկսել է օգտվել ոչ միայն ԱՄՆ-ը: Իսկ հետո՝ կապրենք, կտեսնենք: Ի վերջո, պատմությունը և՛ մեզ, և՛ ամբողջ մոլորակին ցույց է տալիս, որ ամեն ինչ նոր-նոր է սկսվում: Եվ որ Սիրիայում կրած ձախողման պատճառով, ինչպես հունիսի 5-ի կիրակի օրը կանխատեսել է Իսրայելի հետ սերտորեն կապված ռուս մասնագետ Եվգենի Սատանովսկին, «բացառված չէ, որ մոտ ապագայում Թուրքիայի նկատմամբ կիրառվեն այն «տեխնոլոգիաները», որոնք արդեն հանգեցրել են Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի փաստական ոչնչացման (որպես միասնական պետությունների)»: Զարմանալի է, բայց փաստ, նույնիսկ «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման մասնակից թուրքերն էին ընդունում, որ Թուրքիայում նշմարվում է երկրի «պակիստանացում»: Իսկ ի՞նչ է նշանակում «պակիստանացում»: Դա այն է, երբ քո հատուկ ծառայությունների աճեցրած ու նրանց խնամակալության ներքո գտնվող բանդիտները, «չգիտես ինչու», հաստատ հավատում են իրենց անպատժելիությանը և հարևան Աֆղանստանի խարխլումից հետո սկսում են կազմաքանդել նաև քո պետությունը: Իրազեկ փորձագետները գիտեն, որ միասնական և կենտրոնական կառավարում ունեցող Պակիստան վաղուց չկա, կա «ցեղերի գոտի», կա Վազիրստան, կա Բելուջստան, կա շիական Կարաչի, կան տեղի «թմրախաների» կողմից վերահսկվող գոտիներ:


Ինձ թվում է, պետք է վերստին անդրադառնալ Աֆոն սուրբ լեռան վրա մայիսի 28-29-ին տեղի ունեցած իրադարձություններին, որովհետև, իմ կարծիքով, ակնհայտ է, որ Գերմանիայում քվեարկությունն սկսելուց առաջ «ինչ-որ բանի էին սպասում». իսկ չէ՞ որ քվեարկությունը գրեթե 100-տոկոսանոց էր, ընդամենը մեկ «դեմ» և մեկ «ձեռնպահ»: Դրանից ավելի լավ քվեարկություն եղել էր միայն 90-ականներին Ռուսաստանում, երբ քվեարկում էին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցի օգտին. այստեղ առհասարակ «դեմ» չկար, այնպես որ, զուր չէր Ռուսաստանի ԱԳՆ մամուլի պատասխանատու Մարիա Զախարովան, «տաք հետքերով» մեկնաբանելով Բունդեսթագի բանաձևը, արձանագրում, որ վերջապես հարցի առնչությամբ ՌԴ-ի և Գերմանիայի գնահատականները «մոտեցան»: Ես կարծում եմ, որ բյուզանդական գահին Վ. Պուտինի «հայտնվելն» էլ հենց ազդակ եղավ գերմանացիների համար: Զարմանալի է, բայց նույնիսկ այդ հոդվածում թվարկված փաստերի պարագայում գտնվեցին չարախոս հայեր: Դիմելով նրանց, ասեմ հետևյալը. որքան էլ դուք ջանաք հիմա նսեմացնել Աֆոնում տեղի ունեցածի նշանակությունը, միևնույն է, ժամանակն ինքը ձեզ կստիպի փոխել ձեր թերահավատությունը: Ոչ մի արարողակարգ չի նախատեսում նստել կամ կանգնել «թանգարանի ցուցանմուշի» վրա: Չէ՞ որ Բյուզանդիայի միապետները վաղուց չկան: Եվ նրանց գահաժառանգներ լինել չեն կարող:

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Լուվրում Ֆրանսիայի թագավորների գահին «հանուն արարողակարգի» որևէ մեկը նստի, ով ուզում է լինի: Կամ էլ Ռուսաստանի կայսրերի գահին: Լավ, ասենք թե արարողակարգերի այդ «գիտակները» ճիշտ են: Բայց դա ճիշտ կլիներ, եթե տեղի ունենար ոչ մայիսի 28-29-ին՝ Կոստանդնուպոլսի անկման օրը: Այս կարևորագույն համամոլորակային իրադարձության շուրջ վիճելն անիմաստ է: Եվ արարողակարգերն էլ, և այն էլ եկեղեցական, այստեղ գործ չունեն: Խոսքը հենց Թուրքիայի վերաբերյալ սուրբ Աֆոնի Ծերերի պայծառատեսությունների կատարման մասին է: Այնպես որ, հիմա դիմում եմ ողջախոհ հայերին ու հայուհիներին, մի լսեք «արևմուտքցի բարեկամ տերերից» ախտահարված անձանց: Դրությունը լավ չէ, և հիմա թուրք Էրդողանը շատ ավելի խելացի ու կռահունակ է, քան այդ գավառամիտները, լեզուս չի էլ պտտվում հայ անվանեմ դրանց, քանի որ ի վիճակի չեն տեսնելու ակնհայտը, այն, ինչ տեսնում են անգամ թուրքերը:
Իսկ Թուրքիայի նախագահը տեսել էր և նույնիսկ գիտեր՝ եթե ոչ ամեն ինչ, ապա գրեթե ամեն ինչ: Ի՞նչ էր նա գոռում այն նույն օրը, երբ Պուտինը Աֆոնում էր: Որ Թուրքիան բախվել է... ԱՄՆ-ի և Ռուսաստանի դավադրությանը, որովհետև «նրանք» (ափսոս, որ Էրդողանը չպարզաբանեց, թե ովքեր են այդ «նրանք»-ը) թուրքերին չեն ներել Կոստանդնուպոլսի գրավումը: ՈՒ մի բան էլ. Պուտինի Աֆոն գնալուց մի շաբաթ-տասն օր առաջ և, հետևաբար, Բունդեսթագում քվեարկությունից երկու շաբաթ առաջ Էրդողանը մի քանի անգամ Իսրայելին դիմեց տարաձայնությունները հարթելու խնդրանքով: Իսրայելը կարծես «լռում էր»:

Բայց ահա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերթական անգամ նետվեց... Ռուսաստան: Եվ Իսրայելի ու ռուսաստանյան իսրայելամետ լրատվամիջոցները «գեղգեղացին». վախ, ի՜նչ տղամարդկային բարեկամություն է ստեղծվում «մեր վարչապետի ու Ռուսաստանի առաջնորդի միջև»: Մեկ անգամ ևս կրկնեմ իմ այն թեզը, թե ինչից սկսվեցին տհաճությունները Անկարայի համար: Ո՛չ Աֆոնից, ո՛չ էլ Բունդեսթագից: Դրանք սկսվեցին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ¥ԻՀՊԿ¤ նախկին գլխավոր հրամանատար այաթոլլահ Սայեդ Ալի Հոսեյնի Խամենեիի բազմամյա ռազմական խորհրդական գեներալ-մայոր Սայեդ Յաղիա Ռահիմ Սեֆևիի ապրիլի 28-ի հայտարարությունից, որն արվեց տարածաշրջանային զարգացմանը նվիրված խորհրդաժողովում. «Թուրքիայի քաղաքական համակարգի հետ Իրանի քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է վերանայվեն: Անհրաժեշտ է նաև որոշակի կարգավորում կատարել, քանի որ Անկարան որպես ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաև որոշ արաբական երկրների դաշնակից, գործում է նրանց քաղաքականությանը համապատասխան»:

Որովհետև հենց որ գեներալ-մայոր Սեֆևին խոսեց իրանա-թուրքական հարաբերությունների առաջիկա լիամասշտաբ վերանայման մասին, Թուրքիայում անմիջապես «հրաժարական տվեց» վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ տխրահռչակ «նեոօսմանիզմի» ձևավորման Անկարայի ժամանակակից ռազմավարական կուրսի գաղափարական «հայրը»: Իսկ արևմտյան լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ Անկարայում հանել են Իրանի գլխավոր նյարդայնացնողին՝ «Ամերիկայի մարդուն»...


Հենց այստեղ կարելի է հիշել նաև Անգլիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի՝ առաջին հայացքից «ոչ այնքան նշանակալի» ռեպլիկն այն մասին, որ եթե Թուրքիան ԵՄ անդամ դառնա էլ, ապա... 3000 թվականից ոչ շուտ: Որքան գավառամիտ պիտի մարդ լինի, որ չհասկանա. այստեղ, իրոք, ինչ-որ բան այն չէ: Թեհրանից հնչած «հրահանգով» աշխարհը ոտքի ելավ ընդդեմ Թուրքիայի: Եվ նույնիսկ Իսրայելն ու ԱՄՆ-ն են ասես «ձեռները լվացել» Անկարային հավերժ աջակցելուց, անտեսում են նրան. ահա, տեսեք, լուրեր են հասնում, թե ամերիկյան հատուկջոկատայինները Սիրիայի քրդական կազմակերպությունների տարբերանշաններով մասնակցում են Թուրքիայի հովանավորությունը վայելող «Իսլամական խալիֆայության» մայրաքաղաք Ռաքքայի համար մղվող մարտերին:

Ահա Սիրիայի քրիստոնյա աշխարհազորայինների (իսկ դրանք, առաջին հերթին, հայեր ու ասորիներ են) ձեռքին էլ նոր, այսպես կոչված «մահաբեր սպառազինություններ» են հայտնվել... Ռուսաստանից: Ահա իրանցի շիա կամավորականներն ու Իրաքի բանակը պաշարել են Ֆալուջան, որից այն կողմ միայն Սիրիան է, իսկ հյուսիսում՝ Մոսուլը, «Իսլամական խալիֆայության» մյուս մայրաքաղաքը: «Նեոօսմանիզմի» վե՞րջն է: Երևի՝ այո: Արդյո՞ք Արևմուտքի առաջատար տերությունները պայմանավորվածության են եկել Ռուսաստան-Իրան զույգի հետ: Երևի դարձյալ՝ այո, գոնե Թուրքիայի հարցում: Հնարավոր է, որ Արևմուտքը դեմ չէ, որ Անկարայում վերանա Էրդողանի վարչակազմը և որ Թուրքիա լցվեն Սիրիայից և Իրաքից ճողոպրած ստվարաթիվ իսլամիստական կրոնամոլներն ու վարձկանները, ինչը և կհանգեցնի Թուրքիայի «պակիստանացմանը» և այլն, և այլն:


Թուրքական այդ Ապոկալիպսիսը (Թուրքիայի վախճանը) վաղվա օրվա, նույնիսկ 2016 թվականի հուլիսի գործ չէ, դա, այսպես ասած, տեսանելի երկարաժամկետ հեռանկար է: Իսկ առայժմ Գերմանիայի ղեկավարությունը «կսակարկի» Անկարայի հետ. ահա սրանով է բացատրվում Բունդեսթագում գերմանական քաղաքականության գլխավոր գործող անձանց բացակայությունը: Ինչի՞ շուրջ, կարևոր չէ, ինչի շուրջ ուզեք, թեկուզ և, օրինակ, մուսուլմանական երկրներից հոսող նույն փախստականների հարցի: Այնտեղ «սակարկության» տեղ կա բոլորի հետ. չէ՞ որ, ի դեպ, հունիսի 2-ին Բունդեսթագի քննարկած փաստաթուղթը կրում է հետևյալ վերտառությունը. «Ի հիշատակ 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության զոհերի»:

Գլխի ընկնո՞ւմ եք: Հիշատակություն չկա այն մասին, որ ոչնչացվել է մի ժողովուրդ իր պապենական հայրենիքում, Հայաստանում: Խոսք չկա այն մասին, թե ինչ են արել թուրքերն արդեն 1915 թվականից հետո Անդրկովկասում: Մեզ անվանել են «քրիստոնյա փոքրամասնություն Օսմանյան կայսրությունում», ոչ ավելին, թեև «ցեղասպանության ընդգրկած» տարածքի մեծ մասում հայերը փոքրամասնություն չէին: Այնպես որ, այս անգամ շուտ «քոչարի» բռնեցին մեր հայրենակիցները Գերմանիայում, շուտ հավաքվեցին Երևանում Գերմանիայի դեսպանատան մոտ «շնորհակալություն հայտնելու»: Բացատրեմ նաև, թե ինչու չի կարելի համարել, որ այդ փաստաթղթով Գերմանիան մեղավոր է ճանաչել նաև իրեն: Բանաձևում նշվում է այդ հանցանքների համար Գերմանիայի պատասխանատվությունը: Մասնավորապես, գերմանական խորհրդարանը ափսոսանք է հայտնում այն ամոթալի դերի համար, որ խաղացել է Կայզերական Գերմանիան: «Որպես Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական դաշնակից, Գերմանիան, իրազեկ լինելով հայերի դեմ ծրագրվող հանցագործության մասին, ոչինչ չարեց այդ հանցագործությունը կանխելու համար»:

Սիրելի գերմանացիներ, մի՞թե դուք չգիտեք, որ դուք ոչ միայն իմացել և չեք կանխել, այլև ձեր քաղաքացիները մասնակցել են դրան: Եվ ի՞նչ է նշանակում «ափսոսանք ենք հայտնում»: Հանցակիցը նույնպիսի պատասխանատվություն է կրում, ինչպես կատարողը. այդ կազմակերպիչների պատասխանատվությունն է ավելի մեծ ու ավելի խիստ, քանի որ ակնհայտ կդառնա նաև նախնական խմբակային դավադրության գործոնը: Եվ հետո, մի՞թե Գերմանիային հայտնի չէ, որ դատարկ խոսքերով ափսոսանք չեն արտահայտում: Չէ՞ որ հրեական Հոլոքոստի համար Գերմանիան մինչ օրս վճարում է: Թե՛ զոհերին, թե՛ նրանց ընտանիքների անդամներին: Իրապես վճարում է...

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ