Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ովքեր են Հայաստանում պատրաստ «գործելու» ընդդեմ Աստծո և խղճի

Ովքեր են Հայաստանում պատրաստ «գործելու» ընդդեմ Աստծո և խղճի
14.06.2016 | 00:16

Զարմանալի է, բայց փաստ. ռազմաճակատներում ապրիլյան լարվածությունից հետո Երևանում խիստ ակտիվացան, այսպես կոչված «ԼԳՏԲ (լեսբուհիներ, գեյեր, տրանսվեստիտներ, բիսեքսուալներ) ընկերությունների» անդամները։ Անգամ համոզվելով, որ հայ ժողովրդի մեջ դեռևս ապրում են խիզախ ոգին և հայրենի հողը պաշտպանելու ձգտումը, այդ այլասերվածները, Արևմուտքի բացահայտ հրահրմամբ, պատերազմ հայտարարեցին հարազատ ժողովրդին։ Իսկ պատերազմի նպատակն էր հայերին դարձնել վախկոտ ու վավաշոտ «տրանսգենդերների» մի հոտ։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Շատերը քանիցս նկատած կլինեն. այս տարվա մարտի 30-31-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և փոխնախագահ Ջո Բայդենը Ադրբեջանին «տարածքային ամբողջականություն» երաշխավորեցին և ապշերոնյան վարչախումբը հռչակեցին իբրև «Գազի հարավային միջանցքի առաջատարներից մեկը»։ Հիրավի «կայսերական «փոխանակություն»՝ հայերը թող զբաղվեն գեյերի ու լեսբուհիների իրավունքներով ու ազատություններով, իսկ ադրբեջանցի կոչեցյալները՝ հայկական հողերով ու գազի ընձեռած արտոնություններով։


Փաստեր՝ որքան ցանկանաք։ Դրանք լիքն են Հայաստանի լրատվամիջոցներում, ընդ որում, թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր։ Լռում են միայն նրանք, ովքեր ապրում են արևմտյան երկրների դեսպանությունների կամ «Սորոսի հիմնադրամի» դրամաշնորհների հաշվին։ Օրինակ, 2016-ի մայիսի 17-ին՝ տխրահռչակ «հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա» նախօրեին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը մի տեսահոլովակ հրապարակեց՝ մասնակցությամբ դեսպանության մամուլի կցորդ Ջեյկ Գոշերտի, որում վերջինս բացահայտորեն հոմոսեքսուալիզմ էր քարոզում։ Երեք օր հետո տեսահոլովակը հանվեց, այդուամենայնիվ, այն հասցրել են պատճենել (իրավական անհրաժեշտության դեպքում համացանցային հասցեն կարող եմ տրամադրել)։ Եվ հայոց լեզու իմացող ցանկացած ոք հեշտորեն կարող է հասկանալ, թե հայ հանրությանը ինչի է կիսասքողված կոչում «պարոն» կամ «տիկին» Գոշերտը։ Բանն այն է, որ, առկա տեղեկությունների համաձայն (օրինակ, Asekose.am կայք), մինչև Հայաստան գալը Ջեյկ Գոշերտը ծառայել է Նյու Յորքի հայկական եկեղեցում և Երևան է եկել իր «ամուսնու» հետ։ Նույն օրը, «Հասարակական տեղեկատվություն և գիտելիքների անհրաժեշտություն», «Վարդագույն Հայաստան» կազմակերպությունների տեղեկությունների համաձայն, ԵԱՀԿ-ն հրապարակեց մի հայտարարություն, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Տրանսգենդերներին դանակահարում են հենց փողոցում, կամ նրանք բռնությունների են ենթարկվում իրենց տներում։ Գեյերի երթերն արգելվում են, կամ իրավապահ մարմինների աշխատողները ինչպես հարկն է չեն վերահսկում դրանք, փողոցներում նկատվում են ԼԳԲՏ ներկայացուցիչներին սպանելու սպառնալիքներ բովանդակող գրառումներ, փակվում են թեժ գծերն ու կայքերը, որոնք պետք է օգնություն ցուցաբերեն ոչ ավանդական կողմնորոշում ունեցող երիտասարդներին, ոստիկանները արդյունավետ քրեական հետաքննություն չեն անցկացնում նրանց հանդեպ բռնության փաստերի առնչությամբ։ Այս ամենը տեղի է ունենում Եվրոպայում, և այդ իրավախախտումները պարբերաբար արձանագրվում են։

ԵԱՀԿ հանձնաժողովը պատգամավորներին ու մյուս պաշտոնատար անձանց դիմել է հետևյալ կոչով. «Անհրաժեշտ է պարբերաբար դատապարտել բոլոր հարձակումները ոչ ավանդական կողմնորոշման անձանց վրա։ Հարկավոր է վերջ դնել անպատժելիության և թշնամանքի տարածման մթնոլորտին։ Պետք է ապահովվի խոսքի և ԼԳՏԲ անձանց կողմից բողոքի ակտերի անցկացման ազատության իրավունքը։ Հարկավոր է թույլ տալ քաղաքացիական հասարակությանը՝ գործելու ի պաշտպանություն այն մարդկանց, ովքեր խտրականության են ենթարկվում իրենց ոչ ավանդական կողմնորոշման պատճառով։ Կատարել Եվրոպայում տրանսգենդերների վերաբերմամբ Խորհրդարանական վեհաժողովի ընդունած առաջարկությունների պահանջները»։ ԵԱՀԿ-ում հայտարարել են նաև, որ անհրաժեշտ է ապաքրեականացնել հոմոսեքսուալիզմը այն երկրներում, ուր դա քրեորեն պատժելի է։


Դարձյալ մայիսի 17-ին, Հայաստանի լրատվամիջոցների հաղորդման համաձայն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանները ինչ-որ դռնփակ հանդիպում են ունեցել այլասերվածների հետ։ Խառնաժողովը տեղի է ունեցել Երևանի «Անի պլազա» հյուրանոցում՝ «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության, ինչպես նաև այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ, որպես «ԼԳՏԲ» ներկայացուցիչների «նիստ»։ Ինչպես նշել են մի շարք լրատվամիջոցներ, այդ միջոցառմանը լրագրողներ չեն հրավիրվել, և դա պատահական չէ, ոչ էլ մոռացկոտության հետևանք։ Բոլոր հիմքերը կան կարծելու, որ կա՛մ ուղղակի ամաչել են հրավիրել, քանի որ նիստում գլխավոր թեման եղել է «ԼԳՏԲ» ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, կա՛մ էլ նրանք զգուշացել են, լավ իմանալով, թե այնուհետև ինչ հրապարակումներ կլինեն իրենց մասին։ Օրինակ, այդ խառնաժողովի մասին իմացած և ներկա գտնված լրագրողներից մեկը գրում է, որ եթե ինքն իր սեփական տեղեկատու աղբյուրն ունեցած չլիներ, իր բազմաթիվ գործընկերների նման չէր կարողանա մասնակցել այդ հավաքին, և հնարավոր չէր լինի հայ հանրությանը տեղեկացնել այն հասարակական կազմակերպությունների մասին, որոնք ամեն ջանք գործադրում են իրականացնելու համար, այսպես կոչված, «ԼԳԲՏ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության ծրագիրը»։ Իսկ այդ միջոցառմանը մասնակցել են Նիդերլանդների դեսպանի տեղակալ Ֆլուր Նուլթեն Էլզինգին, Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆառնուորտը։ Լրատվամիջոցներն իրենց հրապարակումներում կոշտ գնահատական են տվել մասնակիցներին և, մասնավորապես, գրել են, որ եթե իրենք Հայաստանի նախագահի կամ Հայաստանի ԱԳՆ-ի տեղը լինեին, ապա անցանկալի անձ կհայտարարեին այդ դիվանագետներին։ Ի դեպ, իբր այդ միջոցառմանը պետք է մասնակցեր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Ամենայն հավանականությամբ, նրա հետ նախնական պայմանավորվածություն եղել է, բայց տիկին Հովհաննիսյանը, ինչ-ինչ պատճառով, չի կարողացել մասնակցել։ Այնտեղ չի եղել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, չնայած նրա հետ էլ էր նախնական պայմանավորվածություն եղել։ ՀՀ արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը մի հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի արդարադատության նախարարի մասնակցությունն սկզբում նախատեսված չի եղել։ Նա նշել է նաև, որ տիկին Հովհաննիսյանն այդ օրերին աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, և առհասարակ նախարարության աշխատողներից ոչ ոք չի եղել այդ նիստին։
Այլ լրատվամիջոցներից հայտնի է, որ «Անի պլազայում» կայացած այդ խառնաժողովին ներկա չի եղել նաև արդարադատության նախարարի խորհրդականը։ Իսկ ահա արդարադատության նախարարի տեղակալը պետք է նիստի մասնակիցներին ներկայացներ նախարարության դիրքորոշումը, Հայաստանում «գենդերային» խտրականության դեմ պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքները։ «Խորհրդաժողովի» մասնակիցները իրենց հերթին պետք է «պատրաստի» օրենսդրական նախաձեռնություններ փոխանցեին Հայաստանի արդարադատության նախարարությանը, սակայն նախարարի և նրա տեղակալների բացակայությունը ձախողել է նրանց պլանները։

Չնայած դրան, նիստն անցել է բուռն քննարկումներով և զեկուցումներով, մասնավորապես, ակտիվորեն են հանդես եկել «Բաց հասարակություն-Հայաստան հիմնադրամը» (այսինքն, «Սորոսի հիմնադրամը»), ՀՔՎ Վանաձորի գրասենյակը, «Սոցիոսկոպ» հասարակական կազմակերպությունը, «Կոալիցիա ընդդեմ խտրականության» կազմակերպությունը, «Եվրասիայի համագործակցության հիմնադրամի» հայկական ծրագրի տնօրեն Իզաբելա Սարգսյանը։ Աղբյուրների տեղեկությունների համաձայն, վերջին ժամանակներս այդ կազմակերպությունները մեծ ռեսուրսներ են առաջարկում՝ իրենց շարքերում նոր մարդկանց ներգրավելու համար տեղեկատվական նյութերի ստեղծման և տարածման նպատակով։ Ի դեպ, «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Գաբրիելյանը միջոցառման ժամանակ բացահայտորեն հայտարարել է, որ ցանկություն ունեն հասնելու իշխանությունների հետ համագործակցության՝ ի կատարումն առաջադրված բոլոր ծրագրերի, և հայտարարել է. «Ցավոք, երկրի ղեկավարությունը չի պաշտպանում ԼԳՏԲ ներկայացուցիչների խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության ծրագրերը, և դա կապված է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնների հետ, որոնք խոչընդոտում են ԼԳՏԲ ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց պաշտպանների ազատ ապրելուն։ Այս «խորհրդաժողովը» պետք է ԼԳՏԲ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության օրինականացման սկիզբ լինի։ Սա ոչ ավանդական կողմնորոշման մարդկանց խտրականությունը հաղթահարելու առաջին քայլն է»։ Նշենք այն թեմաները, որ առաջարկել է այդ «գործիչը». «Սեռափոխման վիրահատական գործողության իրավաբանական կարգավորումը» և ԼԳՏԲ անձանց ծառայությունը Հայաստանի զինված ուժերի շարքերում»։ Իմ կարծիքով, մեկնաբանություններն ավելորդ են. «ԼԳՏԲ ընկերակցությունների» անդամների «վերևից իջեցված» նպատակներն ու խնդիրներն ակնհայտ են, և դրանց մեջ է մտնում նաև հայոց բանակի մարտունակության կտրուկ թուլացումը։


ԼԳՏԲ-ականների մայիսի 17-ի նկարագրված «խորհրդաժողովի» կապակցությամբ Հայաստանի արդարադատության նախարարության խուսավարումները պատահական չեն և հասկանալի են։ Չէ՞ որ այդպիսի ընկերակցությունների «անդամների» ակտիվանալու պատճառը (և սա այն բանից հետո, երբ ապրիլի 2-5-ին զոհվում էին հայրենիքի երիտասարդ պաշտպանները, հետ մղելով պատերազմը վերսկսելու Ադրբեջանի լայնընդգրկուն փորձերը) ամենևին էլ այն չէ, որ Արևմուտքը Երևանում իր հինգերորդ շարասյանը հրահանգել էր վառ կերպով նշել մայիսի 17-ը որպես «հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր»: ԱՄՆ-ի և Եվրոպայի դիվանագետների ակտիվությունը մեզ հասկանալի է: Օրինակ, շատ հեղինակներ տարիներ շարունակ գրել են, որ Եվրոպան վաղուց արդեն մարդկանց գիտակցության ու մարմինների վրա դրվող զանգվածային փորձերի տիպիկ ճամբար և լաբորատորիա է, և այդպիսին նրան դարձրել է ԱՄՆ-ը: Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը: Շատ պարզ: Միասեռ ամուսնությունները ԱՄՆ-ում օրինականացվել են 2015 թ. հունիսի 26-ին, երբ երկրի գերագույն դատարանը որոշում կայացրեց «Օբերգեֆելն ընդդեմ Հոջեսի» գործով: Միացյալ Նահանգների բարձրագույն դատական ատյանը որոշեց, որ ԱՄՆ-ի սահմանադրությունը երաշխավորում է ամուսնություն գրանցելու միասեռ զույգերի իրավունքը: ԱՄՆ-ի գերագույն դատարանն իր որոշմամբ բոլոր նահանգների իշխանություններին պարտավորեցրեց գրանցել միասեռ ամուսնությունները, ինչպես նաև ճանաչել նման ամուսնությունները, եթե դրանք գրանցվել են այլ դատարաններում: Ինչպես տեսնում ենք, նույնիսկ ԱՄՆ-ում խնդիր կար «կոտրելու» 14 նահանգ, հիմնականում հարավցիներին: Բայց չէ՞ որ ամեն ինչ դրանով չէր ավարտվում: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Facebook-ի իր էջում մեկնաբանել էր դատարանի որոշումը, գրելով. «Սերը հենց նոր հաղթանակ տարավ»: Նա երկրի գերագույն դատարանի որոշումը անվանել էր «Ամերիկայի հաղթանակ», ինչը ամերիկացիներին կդարձնի ավելի հավասար և ազատ: Եվ տեղնուտեղը կարգադրել՝ այսուհետև սա առաջնահերթ խնդիր է նաև ԱՄՆ-ի պետդեպարտամենտի համար: Եվ պետքարտուղար Ջոն Քերին խոստացել էր ամեն ինչ անել «ԱՄՆ-ի նվաճումը» ամբողջ աշխարհում տարածելու համար: Այնպես որ, զարմանալ պետք չէ Երևանում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի կցորդ Ջեյկ Գոշերտով (անգամ հայերեն բառեր է սերտել): Նա միայն հլու-հնազանդ կատարում է իր նախագահի և իր անմիջական ղեկավար Ջոն Քերիի հրամանները և սեքսուալ այլասերություն է քարոզում Հայաստանում:


Ասենք, եվրոպացի դիվանագետներից էլ դժգոհելու բան չկա: Մեկ անգամ ևս դիմենք 2013-15 թվականներին: Եվրամիությունը Հայաստանին ստիպեց տենդագին փոխել ավելի քան 1100 ազգային օրենք, քանի որ երկրի իշխանություններն աղաչում էին իրենց «ընդունել» Արևմուտքի հետ ինտեգրման ցանկացած ձևի մեջ. այն տարիներին խոսքը «համատարած» ինտեգրման մասին էր՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տեսքով: Դե, այն ձևով, ինչ ձևով սարքեցին ՈՒկրաինայի գլխին, ինչ հիմա սարքում են Մոլդովայի ու Վրաստանի գլխին և այլն: Այո, 2013-ի սեպտեմբերից, կարծես, Հայաստանի համատարած «եվրաստանդարտացումը» անցավ երկրորդ պլան, բայց, այնուամենայնիվ, Հայաստանի իշխանությունները մինչ օրս էլ հույսեր են փայփայում գոնե «մասամբ» ինտեգրվելու Արևմուտքին: Իսկ 2015-ի ամռանը «եվրամասնագետները» տեսչական «հսկողություն» էին իրականացնում Հայաստանում կատարվող սահմանադրական փոփոխությունների նախագծի նկատմամբ: Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի անունից (կարդալ՝ նվազագույնը Բրյուսելի եվրահանձնաժողովի անունից) Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերի՝ օգոստոսի 25-ին Երևանում արած հայտարարությունները, երևի, այն ժամանակ չեն հասել հայ հասարակության մեծամասնությանը: Հարկադրված ենք մեկ անգամ ևս սևեռել Հայաստանի ուշադրությունը պարոն Գրաբենվարտերի խոսքերի վրա:

Ի պատասխան այն հարցի՝ իրենք համաձայնության եկե՞լ են Հայաստանում կատարվող սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ՝ միասեռ ամուսնություններին առնչվող հոդվածների առթիվ Երևանում կայացած հանդիպումների ընթացքում, «քաղաքակիրթ Արևմուտքի» հանձնակատարն ասել է. «Մեր մեկնաբանությունը ոչ մի կերպ նպատակ չի հետապնդել սահմանափակելու ընտանիքի պաշտպանությունը կամ ամուսնական իրավունքները: Դա սոսկ տեղեկություն է Հայաստանի իշխանությունների համար, որ, Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կարծիքով, միասեռ ամուսնությունները պետք է թույլատրվեն: Ներկայումս սա է եվրոպական ստանդարտը: Այս շրջանակներում պետք է դիտարկվի մեր առաջարկությունը»: Ինչպես հայտնի է, ավելի վաղ այդ Վենետիկի հանձնաժողովը իր առաջարկություններում նշել էր նաև, որ Հայաստանում կատարվող սահմանադրական փոփոխությունների նախագծի 34 և 15 հոդվածները չպետք է ընկալվեն որպես միասեռ ամուսնությունների արգելում:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3166

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ