Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵԱՀԿ-ն գիտի, որ Ռուսաստանը չի՞ հաջողելու

ԵԱՀԿ-ն գիտի,  որ Ռուսաստանը չի՞ հաջողելու
17.06.2016 | 01:13

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպում տեղի կունենա` Պուտինի գլխավորությամբ, Սարգսյան-Ալիև ֆորմատով: Հասկանալի է, որքան էլ կողմերը պնդում են, թե չկա «Լավրովի պլան», այնուհանդերձ, բոլորին էլ պարզ է, որ Ռուսաստանը փորձում է ոչ միայն խաղն ամբողջովին պահել իր ձեռքում, այլև հասնել նրան, որ տարածաշրջանն իր ազդեցության տակ մնա ընդմիշտ` թույլ չտալով որևէ մեկի մուտքն այնտեղ: Մաքսիմալ այդ ցանկություններում արդյո՞ք Ռուսաստանը տեղ է հատկացրել նաև իր խաղաղապահների համար, որ պետք է տարածաշրջան մտնեն բացառապես Հայաստանի հաշվին, որովհետև Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան երբեք չեն ցանկանա դա:


Բոլոր դեպքերում, ի՞նչ կարելի է սպասել հանդիպումից, որի առնչությամբ ԵԱՀԿ-ն հարկ համարեց ասել` ինձ հետ կապ չունի, ես չկամ, կարող ես` արա, Ռուսաստան: Պարզ է` ԵԱՀԿ համանախագահությունը գիտե, և անցած բոլոր տարիներն ապացուցել են, որ Ռուսաստանի նման փորձերը ձախողման են դատապարտված: Այլ խողովակներով էլ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, հարկ համարեցին զգուշացնել՝ եթե Ռուսաստանը ոտքն ավելի պինդ դնի «գազին» և փորձի կրկնել ապրիլյան «դեժավյուն», ապա խնդրին կխառնվի Թուրքիան, ասել է` «ՆԱՏՕ-ն ընդդեմ Ռուսաստանի» ձևաչափով պատերազմ կսկսվի, ինչը, հաստատապես, ամենացանկալի զարգացումը չի կարող լինել, և ինչն էլ Արևմուտքը չի կարող թույլ տալ:


Ի՞նչ մնաց «տակը». մնաց, որ Ռուսաստանը կամ համակերպվում է, որ լավագույնը, ինչին ինքը կարող է հասնել` ստատուս քվոյի պահպանումն է, ինչը, ի դեպ, շատ ձեռնտու է նաև Հայաստանին, կամ ճնշել Հայաստանին` ցանկալին ստանալու համար, ինչի նախանշանները հանդիպումից առաջ որոշակիորեն առկա են, սակայն այնքան թույլ, որ ասել, թե Ռուսաստանն աներկբայորեն պնդելու է իրենը, ճիշտ չի լինի:


Փաստորեն, ամեն ինչ խոսում է հօգուտ առաջին սցենարի, ասել է` սպասվող հանդիպումում որևէ առաջընթաց, որևէ փաստաթուղթ չի լինի: Հայտարարությո՞ւն: Ոչինչ չասո՞ղ: Գուցե:
Եվ այնուհանդերձ, թեկուզ այդ դեպքում, երբ հակամարտող կողմերը կարողացել են նստել մի սեղանի շուրջ, ինքնին քիչ չէ. պատերազմից լավ է:


Վատն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր նման անհետևողական եղավ և հետաքննող սարքերի ու ԵԱՀԿ առաքելության ընդլայնմանն առնչվող Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները չկարողացավ կյանքի կոչել, փոխարենը հայտնի կենդանու նման գլուխը մտցրել է ավազի մեջ, ասում է` ես կապ չունեմ Սանկտ Պետերբուրգի հանդիպման հետ:
Իսկ հնարավո՞ր է, Արևմուտքը թույլ է տալիս, որ Ռուսաստանը հերթական անգամ տապալվի, սպառվի, ինքը կրկին, ինչպես եղավ վերջին անգամ, խաղի մեջ մտնի` նույն հետաքննական սարքերի ու Կասպրշիկի «խաղաթղթով», իրավունք ունենալով Ռուսաստանին ասելու՝ շանսը տրված էր, չօգտագործվեց, հիմա ես եմ խաղի մոդերատորը:


Բոլոր դեպքերում, Սանկտ Պետերբուրգում հեշտ չի լինելու հայկական կողմի համար, որովհետև, ինչպես ապրիլյան քառօրյայում, Ռուսաստանն ու Ադրբեջանը տանդեմով են խաղալու մեր դեմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ