Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Պետական պաշտոնյան պետք է ապահովված լինի, որպեսզի կաշառքը գայթակղիչ չլինի»

«Պետական պաշտոնյան պետք է ապահովված լինի, որպեսզի կաշառքը գայթակղիչ չլինի»
17.06.2016 | 09:40

Հայաստանում կոռուպցիոն բացահայտումները շարունակվում են։ Ձերբակալվում են տարբեր օղակների պաշտոնյաներ։


«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, խոսելով պաշտպանության նախարարությունում կատարված չարաշահումների մասին, նշում է, որ այս ոլորտում կոռուպցիոն երևույթները անմիջական կապ ունեն ազգային անվտանգության հետ, և դա բավականին մեծ վնասներ է բերում. «Այդ պատճառով այդ խնդրին լուրջ ուշադրություն է դարձվում։ Վրաստանը բավականին լավ դիրքեր է գրավում կոռուպցիայի ընկալման վարկանիշում։ Այս երկիրը Հարավային Կովկասում կոռուպցիայի ցածր մակարդակով առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ հանգրվանելով 52 հորիզոնականում։ Մենք դեռևս շատ վատ ցուցանիշներ ունենք»։


Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ, իհարկե, կա միջազգային կառույցների պարտադրանքը՝ երկրի ներսում պայքարել կոռուպցիայի դեմ. «Երբ մեզ փող են պարտք տալիս կամ վարկ են տրամադրում, բնականաբար, առաջադրում են դրանք արդյունավետ ծախսելու հարցերը։ Իսկ երբ կոռուպցիոն մակարդակը բարձր է, վստահությունը պակասում է, դրա պատճառով նաև նվազում են վարկ ստանալու հնարավորությունները։ Բացի այդ, բիզնեսի զարգացման ոլորտում կոռուպցիան հանգեցնում է նրան, որ անբարեխիղճ, ոչ լավ աշխատող մարդիկ կարողանում են խարխլել նոր-նոր ձևավորվող շուկայական տնտեսությունը։ Կոռուպցիան ունի իր բնական չափը, և դա ոչ ոք իրավունք չունի խախտելու։ Դա արեգակնային համակարգի օրենքներից ավելի խիստ օրենք է»։


Ահարոն Ադիբեկյանը հույս է հայտնում, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ ծավալված պայքարն իմիտացիոն բնույթի չէ։ Բացի այդ, ըստ սոցիոլոգի, կաշառակերությունը մեր մեջ է արմատավորված։

«Երբ մենք նախկինում հարցումներ էինք անցկացնում և ուզում էինք պարզել, թե ինչ բացասական սոցիալական երևույթներ են մեզ խանգարում, կոռուպցիան առաջին եռյակի մեջ էր։ Նույն մարդկանց հարցնում էինք՝ եթե դառնաս երկրի նախագահ, ինչի՞ դեմ կպայքարես, կոռուպցիան իջնում էր վերջին տեղը։ Սա, իհարկե, նուրբ խնդիր է, համակարգային հիվանդություն է, և բոլոր հնարավոր ձևերով պետք է պատնեշներ ստեղծվեն կոռուպցիան կանխարգելելու համար։ Նախ՝ պետաշխատողը, պետական պաշտոնյան պետք է ապահովված լինեն, որպեսզի կաշառքը գայթակղիչ չլինի։ Միջազգային հարցումները ցույց են տվել, որ այն երկրներում, որտեղ կոռուպցիայի մակարդակը ցածր է, պետական աշխատողը մինչև 7 անգամ ավելի աշխատավարձ է ստանում, քան այն երկրի պաշտոնյան, որտեղ կոռուպցիան ծաղկուն վիճակում է։ Ինձ թվում է՝ եթե պետական համակարգում տնտեսումներ, կրճատումներ են արվում, խնայված գումարը պետք է ուղղվի պետապարատի սոցիալական ապահովությանը, որպեսզի կրճատվեն կոռուպցիոն ռիսկերը»,- նշում է Ահարոն Ադիբեկյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ