Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կոնսենսուսի հմայքներն ու թշվառությունը

Կոնսենսուսի հմայքներն  ու թշվառությունը
21.06.2016 | 00:47

Ճիշտ տեղում` ճիշտ ժամին: Ահա այն, ինչ տեղի ունեցավ այս օրերին հայոց ներքաղաքական դաշտում: ՈՒ մինչ Քոչարյանն ու Օսկանյանը` մե՜կ-երկո՜ւ-երե՜ք, «Համախմբման» շուրջ համախմբում էին անում, ՀՀԿ-ն` մեկ-երկու: Եվ վե՛րջ:
Ասել է` համախմբման մասին հայտարարեց Վարդան Մինասիչը, այն իրականացրեց Սերժ Ազատիչը` հետգրությամբ` դե համախմբվելը դու հիմա տես:


Այո, հայոց ներքաղաքական դաշտում նույն օրը տեղի ունեցավ երկու «պատմական» իրադարձություն. «Համախմբում» կուսակցության համագումարը, իսկ 4+4+4 ձևաչափը ստորագրեց հավատարմագիրը, որով կերտեց ու քարտեզագրեց ապագա խորհրդարանը: Ընդ որում, ոչ միայն հաճելին համակցելով օգտակարի հետ, այլև ավելին: Սույն դավթարով, ճիշտ է, որոշվեց, թե Մելիք-Ադամյանով ում է «պատիվ» վերապահվել քայլելու ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետևից, այնուհանդերձ, սանկտպետերբուրգյան հանդիպումից վայրկյաններ առաջ նման կոնսենսուսը Մելիք-Ադամյանի շուրջ ոչ միայն ջոկեր է բանակցությունների գնացող Սերժ Սարգսյանի ձեռքում, այլև հետագա երաշխավորագիր, եթե ինչ-որ բան այնպես չլինի: Եվս մեկ անգամ չենք ասելու, որ Սանկտ Պետերբուրգից սպասելիքներ առանձնապես չկան, շարունակելու ենք «հիանալ» ներքաղաքական դաշտն էնդշպիլով վերցնելու Սերժ Սարգսյանի «կարողականությամբ»:


Ընդ որում, Սերժ Ազատիչն այդ մի հարվածով ոչ միայն «շախ» ու «մատ» արեց խաղի «թագուհուն», ասենք` անգլիական, այն է` Օսկանյան-Քոչարյան տանդեմին, այլև բոլոր կարգի ձիերին ու զինվորիկներին, որոնք, հնարավոր է, խաղին դեմ չէին, սակայն կցանկանային ինչ-որ մի փուլում ֆորս մաժորի տանել գործընթացները՝ դրանք շրջելով իրենց ցանկալի ուղղությամբ:


Ի դեպ, այս եռա-քառաֆազ գործընթացի դեռ բոլոր «հմայքները» չենք հասցրել նշել: Բանն այն է, որ սույն կոնսենսուսով «արթնության տարվեցին» նաև մնացած խաղացողների «տախտակները». պայմանականորեն ձևակերպած` լիբերալների, արևմտամետների, արտախորհրդարանականների, այդ թվում և` Օսկանյանի նորածին կուսակցության:
Ընդ որում, խնդիրն ամենևին այն չէ, որ նրանք կրկին ու կրկին պետք է պայքարեն «ընդդիմադիրի» տիտղոսը իրենց վեղարին կրելու համար, արժանանալու, դիցուք, ամերիկյան, կամ այլ դեսպանատան ողորմածությանը: Վերջիններիս համար նոր խնդիր է առաջանում. դրան զուգահեռ նրանք պետք է կռվեն, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, «սիրելի կնոջ» տիտղոսի համար` կաքավելով նույն խաղի մոդերատորների առաջ, հասկանալու, թե 4+4+4-ի հաջորդ «չորսն» ովքեր են, ո՞ւմ է պատիվ վերապահվել հայտնվելու խորհրդարանում, քանի դեռ գործընթացներն այսպես «հաշված-կոկված-սոկված» են, իսկ դաժան, անողոք ֆորս մաժորն էլ դեռ չի թակում ողջ քաղաքական դաշտն իրենով արած իշխանությունների դուռը` բոլոր մեղքերի համար «պատժելու» նրանց:


Չէ, իսկապես, հետաքրքիր է` ո՞վ է լինելու վերը նշված կոնսենսուսավորների հաջորդ «բլոկը», ովքե՞ր են արժանանալու այդ մեծ պատվին:
Ասել, որ դա կլինի Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը, մի քիչ զավեշտալի կլինի, եթե անգամ այդ կուսակցությանը միանան խաղից դուրս մնացած բոլորը: Դա չի կարող լինել, որովհետև… ձգենք պաուզան և լինենք անկեղծ. պարոն Օսկանյանի ստեղծած կուսակցությունն ու յուր համագումարը ոչ միայն «ֆուրոր» չառաջացրին ու հրումի չտարան քաղաքական կյանքը, այլև թե՛ համագումարը, թե՛ այնտեղ առկա անձինք այնքան հանգած ու անկյանք էին, որ թվաց, թե վերջիններս սկսել են ուղիղ այնտեղից, որտեղ նրանց թողեց Գագիկ Ծառուկյանը` շփոթված, խաղից-քայլերից անտեղյակ, ոչ կոնստրուկտիվ, ջարդված:


Լավ, բա ուրիշ ո՞վ: Մանավանդ որ լիբերալների մեջ ահագին հետաքրքիր դեմքեր ու նախագծեր կան: Այս մասին կխոսենք հաջորդ անգամ, մեկ արձանագրմամբ՝ խոշոր հաշվով, այդ ուժերն իրենք պետք է գտնեն այս հարցի լուծումը, իրենք բրգանան, իրենք հեշտացնեն թե՛ իրենց, որքան էլ պարադոքսալ է, թե՛ իշխանությունների, հա, էլի, Սերժ Սարգսյանի գործը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ