Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բենիլյուքսը հավատարիմ են Եվրոպայի միասնականությանը

Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Բենիլյուքսը հավատարիմ են Եվրոպայի միասնականությանը
26.06.2016 | 00:27

Եվրոպայի միասնականության գաղափարը մնում է արդիական նաև Brexit-ից հետո: Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, որ հնարավոր լինի կենտրոնանալ այլ հարցերի վրա՝ Բեռլինում հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի գործընկերների հետ հանդիպումից հետո:

«Հանդիպմանը մենք հաստատել ենք, որ կպահպանենք միասնական Եվրոպան»,- ասել է նա: «Գործընթացը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, որ մենք կենտրոնանանք Եվրոպայի համար արդիական հարցերի վրա»,- նշել է նախարարը: Հակառակ դեպքում` կսկսվի «անորոշության ժամանակաշրջան», որը կարող է վնասել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի ապագա հարաբերությունները:

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ