Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նուրեթին Ջանիքլի. Հռոմի պապի հայտարարությունը օբյեկտիվ չէ

Նուրեթին Ջանիքլի. Հռոմի պապի հայտարարությունը օբյեկտիվ չէ
26.06.2016 | 00:28

Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին անդրադարձել է Հռոմի պապի կողմից Հայաստան այցի ժամանակ «ցեղասպանություն» բառեզրի արտաբերմանը.

«Դա օբյեկտիվ հայտարարություն չէ, դա անհամատեղելի է պատմական իրողությունների հետ։ Այդ մասին տեղյակ է յուրաքանչյուր ոք, բոլորս, համայն աշխարհը, նաև հայերը։ Բնականաբար, պապի կողմից նման հայտարարություն անելը մեծ դժբախտություն է։ Որոշ ժամանակ առաջ նման որոշում ընդունել էր Գերմանիայի խորհրդարանը։ Այդ ժամանակաշրջանի ամենացավալի վկաներից մեկն էլ Գերմանիան է։ Օսմանյան գլխավոր շտաբի պետը գերմանացի սպա էր։ Նրանց գրառումներում որևէ կերպ չի հիշատակվում ցեղասպանության մասին։ Անհնար է տեղի ունեցածը որակել ցեղասպանություն»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը։

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ