Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վատիկանը հորդորում է Թուրքիային ճիշտ ընկալել Պապի ասածը

Վատիկանը հորդորում է Թուրքիային ճիշտ ընկալել Պապի ասածը
26.06.2016 | 23:11

Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին արձագանքեց Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի Պապի հայտարարությունը բնորոշ է «խաչակրաց արշավանքի մտածելակերպին»:

«Հռոմի պապը երկխոսության, խաղաղության կամուրջներ գցելու ուղու մասին է խոսում: Եթե ինչ-որ մեկն ուշադիր լսում ու կարդում է նրա ասածը, չի գտնի ոչինչ դրանում` մեկնաբանելու որպես «խաչակրաց ոգի», - ասաց Լոմբարդին:

«Ես կարող եմ հորդորել ճիշտ կարդալ ու ընկալել Պապի ասածն ու գրածը: Ես հասկանում եմ խնդիրների, լարվածության վերաբերյալ կան այլ պատկերացումներ, բայց նրա ասածը ժողովուրդների միջև հիմքեր գծելուն է ուղղված: Նա աղոթել է հանուն դրա: Նա որևէ խոսք չի արտահայտել թուրք ժողովրդի դեմ, նա խոսել է թուրքերի ու հայ ժողովրդի միջև հաշտության մասին»,- նշեց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 1013

Մեկնաբանություններ