Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեծ Բրիտանիան հրաժարվել է արագ հեռանալ

Մեծ Բրիտանիան հրաժարվել է արագ հեռանալ
26.06.2016 | 23:15

Լոնդոնը չի շտապի Եվրամիության կազմից դուրս գալու մտադրության մասին Բրյուսելին իրազեկել` ասել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդը: «Մեծ Բրիտանիայի համար ժամանակային շրջանակները շարունակում են նույնը մնալ, սակայն մեր եվրոպացի գործընկերները ցանկանում են, որ մենք արագ գործենք: Մենք ճնշման տակ ենք»,-ասել է նա՝ մանրամասնելով, որ բանակցությունները չեն մեկնարկի, քանի դեռ Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածն իրագործված չէ:

Հոդվածը ենթադրում է, որ ԵՄ-ի ցանկացած անդամ դաշինքը լքելու իրավունք ունի: Գործընթացի մեկնարկի համար երկիրը պետք է տեղեկացնի Բրյուսելին իր ծրագրերի մասին, հետո սկսի դուրս գալու ընթացակարգի բանակցությունները: Դաշինքից դուրս եկած երկրին առնչվող բոլոր եվրոպական պայմանագրերը կորցնում են իրենց ուժն այն օրից, երբ ստորագրվում է անդամակցության դադարեցման համաձայնագիրը:

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ