Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շոտլանդիան սպառնում է վետո դնել

Շոտլանդիան սպառնում է վետո դնել
26.06.2016 | 23:16

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ շոտլանդական խորհրդարանը կարող է վետո դնել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վրա: BBC-ին հարցազրույցում նա ասել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը պետք է պաշտոնապես համաձայնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, և ինքը պատգամավորներին կոչ կանի դեմ քվեարկել:

«Շոտլանդիան հստակ և վճռականորեն քվեարկել է, որ մնա որպես Եվրամիության մաս»,- ընդգծել է Սթերջենը: Ավելի վաղ նա նշել էր, որ Brexit-ը կարող է պատճառ դառնալ Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվեի համար:

Դիտվել է՝ 1198

Մեկնաբանություններ