Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆիլմերի թեման մարդն է, նրա իրականությունը` աշխարհի տարբեր անկյուններում

Ֆիլմերի թեման մարդն է, նրա իրականությունը` աշխարհի տարբեր անկյուններում
28.06.2016 | 11:58

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի հերթական մամլո ասուլիսում ներկայացվեցին մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմը:
900 հայտերից ընտրված 43 ֆիլմ կպայքարեն հիմնական երեք մրցութային ծրագրերում, որոնցից 12-ը` Միջազգային խաղարկային մրցույթում, 15-ը` Միջազգային վավերագրական մրցույթում և 16-ը՝ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում:
Մրցութային ֆիլմերի աշխարհագրությունն այս տարի ընդգրկում է 37 երկիր:


Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը նշեց, որ դժվար էր կատարել խաղարկային ֆիլմերի ընտրությունը, ընտրողներն ունեցել են տարաձայնություններ և բուռն վեճեր, որովհետև ներկայացված ֆիլմերը եղել են շատ հաջողված կինոգործեր: Ի տարբերություն սրա՝ Արա Խանջյանը դժգոհեց, որ վավերագրական ֆիլմերի դեպքում եղել է հակառակ պատկերը. ֆիլմերն այնքան թույլ և անհաջող են եղել, որ դժվարություն են ունեցել դրանցից ընտրություն կատարել՝ մրցույթի մեջ ներգրավելու համար:


Հայկական համայնապատկերը ուրախանալու հիմքեր է տալիս: Ներկայացված է եղել 80 ֆիլմ: Հինգ լիամետրաժ խաղարկային ֆիլմ է ընդգրկված մրցութային ծրագրում: Դրանցից երկուսը (Աննա Արևշատյանի՝ «Բարի լույս», և Ջիվան Ավետիսյանի՝ «Վերջին բնակիչը», ֆիլմերը) կներկայացվեն պրեմիերայի ձևաչափով:
Այս տարի առանձնապես աչքի են ընկել կին ռեժիսորները:


Մրցութային ծրագրում չեն ներառվել արտասահմանյան կարճամետրաժներ. դրանք նպատակահարմար է ներկայացնել առանձին փառատոնով, մի մտահղացում, որ դեռևս որոշակիացման փուլում է:
Միքայել Ստամբոլցյանի վկայությամբ՝ ֆիլմերի թեման մարդն է, նրա իրականությունը` աշխարհի տարբեր անկյուններում, և դա հայ հանդիսատեսին տեսանելի դարձնելն է փառատոնի կազմակերպիչների նպատակը:
«Իրատեսը» հարցեր ուղղեց բանախոսներին:


«Կին ռեժիսորների առատությունը ենթադրո՞ւմ է հուզական, քնարական թեմատիկայի շեշտադրում փառատոնի մասնակից ֆիլմերում» հարցին ի պատասխան՝ Մ. Ստամբոլցյանն ասաց. «Շատ տարբեր են կին ռեժիսորների ֆիլմերը: Երբեմն շատ ավելի ամուր, տղամարդկային ֆիլմեր են նկարում կանայք, քան սենտիմենտալ տղամարդիկ»:
«Հայկական համայնապատկեր» անվանակարգում ներկայացված ֆիլմերի պարագայում տարեցտարի փոխվո՞ւմ է պատկերը, արդյո՞ք դրանք ժամանակի հետ դառնում են ավելի մրցունակ»,- հարցրինք բանախոսներին:
-Նայած տարվա բերքին: Ծիրանի նման է,- կատակեց Մ. Ստամբոլցյանը:
Իսկ Րաֆֆի Մովսիսյանն այսպես պատասխանեց.
-Կարող եմ ասել, որ այս տարվա հայկական ծրագիրը շատ հետաքրքիր է: Եվ մենք ընտրել ենք ժյուրիի այնպիսի անդամներ, որոնք մեծ հեղինակություն ունեն: Հույս ունենք, որ նրանց միջոցով այս տարվա ներկայացված հայկական ֆիլմերը դուրս կգան միջազգային ասպարեզ:

Միջազգային խաղարկային մրցույթին ներկայացված են հետևյալ ֆիլմերը.


Ամամա, Ասիեր Ալտունա (Իսպանիա)
Աննայի կյանքը, Նինո Բասիլիա (Վրաստան)
Փոշու շոր, Ահու Օզթյուրք (Թուրքիա)
Սերտ շփում, Դավիդ Վերբեք (Նիդերլանդներ/Խորվաթիա)
Անմահը, Սեյեդ Հադի Մոհաղեղ (Իրան)
Ինսայթ, Ալեքսանդր Կոտտ (Ռուսաստան)
Լուսավորյալների երկիրը, Պիտեր-Յան դը Պյու (Բելգիա/Իռլանդիա/Նիդերլանդներ/Գերմանիա/Աֆղանստան)
Վերջին եզերքը, Պաբլո Լամար (Պարագվայ/Նիդերլանդներ/Չիլի/Կատար)
Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին, Իգլիկա Տրիֆոնովա (Բուլղարիա/Նիդերլանդներ/Շվեդիա)
Գալիք, Միա Հանսեն-Լյովե (Ֆրանսիա/Գերմանիա)
Թոնի Էրդման, Մարեն Ադե (Գերմանիա/Ավստրիա/Ռումինիա)
Բալերի անունները, Բրանկո Շմիդտ (Խորվաթիա):

Միջազգային վավերագրական մրցույթին ներկայացված են հետևյալ ֆիլմերը.
Վերադարձած մարդ, Մահդի Ֆլեյֆել (Մեծ Բրիտանիա/Դանիա/Նիդերլանդներ/Լիբանան)
Ձախ ափի հանդիման, Եվգենի Գրիգորև (Ռուսաստան)
Կարոտ, Ֆլո Ֆլամե (Բելգիա)
Մանուկը, Մարկուս (Բրազիլիա)
Դոնժուանը, Եժի Սլադկովսկի (Շվեդիա/Ֆինլանդիա)
Բնակավայր, անձնական նոթեր, Էմիլիանո Դանտե (Իտալիա)
HomoSapience, Նիքոլաուս Գայրհալթեր (Ավստրիա/Գերմանիա/Շվեյցարիա)
Օլմոն և ճայը, Պետրա Կոստա, Լեա Գլոբ (Դանիա/Բրազիլիա/Պորտուգալիա/Ֆրանսիա/Իտալիա)
Մահացու ցատկ, Բորիսլավ Կոլև (Բուլղարիա)
Սամիրը փոշու մեջ, Մոհամեդ ՈՒզին (Ֆրանսիա/Ալժիր/Կատար)
Արշիպելագ, Բենժամեն Յուգե (Մեծ Բրիտանիա)
Կախարդական լեռը, Անկա Դամյան (Ռումինիա)
Շատ բան տեսած մարդը, Թրիշա Զիֆ (Մեքսիկա)
Քարոնի մյուս կյանքը, Յոանա Ցուրկան (Ռումինիա/ԱՄՆ)
Երկաթգիծ, Գունար Բերգդալ, Անիկա Կարլսոն Բերգդալ (Շվեդիա):

«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթին ներկայացված են հետևյալ խաղարկային լիամետրաժ ֆիլմերը.
Այդ ամբողջ ջեմը, Ալեքսանդր Անդրանիկյան (Ռուսաստան)
Բարի լույս, Աննա Արևշատյան (Հայաստան)
Սիրո մասին, Աննա Մելիքյան (Ռուսաստան)
Վերջին բնակիչը, Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա/Շվեդիա/Լիբանան/ԱՄՆ)
28:94 Տեղական ժամանակ, Դավիթ Սաֆարյան (Հայաստան/Գերմանիա/Նիդերլանդներ):

Հետևյալ վավերագրական ֆիլմերը.
Ավրորա, Գոռ Մարգարյան (Գերմանիա)
Բալկանյան դաշնամուր, Գևորգ Սսլանյան (Բուլղարիա)
Իմ աշխարհը, Ալբերտ Սարգսյան (Հայաստան )
Ռիթմ և ընդմիջումներ, Կոմս Շահբազյան (Բելգիա)
Սխտորաշեն, Գարեգին Պապոյան (Հայաստան)
Տան մյուս կողմը, Նարե Մկրտչյան (ԱՄՆ)
Քարքարոտ ճամփաներ, Առնո Խայաջանյան (Ֆրանսիա)

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում ընդգրկված են հետևյալները.
Բրավիստը, Էվելինա Բարսեղյան (Ռուսաստան)
Ընձառյուծի լռությունը, Վիգեն Արմենյան (Ֆրանսիա)
Ռադիոլա, Լուսինե Պապոյան (Հայաստան)
Փարիզ-Երևան, Նորա Մարտիրոսյան (Ֆրանսիա):

Ժյուրիի կազմում ընդգրկված են Ֆրեդ Քելեմենը (Գերմանիա), Ստեֆան Կիտանովը (Բուլղարիա), Պիեռ Լեոնը (Ֆրանսիա), Հոմայուն Էրշադին (Իրան), Ժելիմիր Ժիլնիկը (Սերբիա), Արմեն Խաչատրյանը (Հայաստան), Պավել Պեչյոնկինը (Ռուսաստան), Մարինե Ալեսը (Հայաստան), Գենա Տեոդոսևսկան (Մակեդոնիա), Եսփեր Անդերսենը (Դանիա), Մաջիդ Բարզեգարը (Իրան), Բորիս Նելեպոն (Ռուսաստան), Նատալյա Իվանովան (Ռուսաստան), Շաղիկ Մաթևոսյանը (Հայաստան):


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ