Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հակառակորդն այս գիշեր արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ

Հակառակորդն այս գիշեր արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ
28.06.2016 | 12:25

Հունիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է մի քանի ոչ թիրախային կրակոցներ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները չձեռնարկելով պատասխան քայլեր, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Դիտվել է՝ 1738

Մեկնաբանություններ