USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Փոքրիկիշխանավարի սիրահարված աշխարհին ու մարդկանց

Փոքրիկիշխանավարի սիրահարված աշխարհին ու մարդկանց
29.06.2016 | 23:28

Մեր Հրաչօն, Հրաչյա Մաթևոսյանը, աշխարհին ու մարդկանց փոքրիկիշխանավարի սիրահարված մեր բարի՜-բարի Հրաչոն էլ գնաց հավերժորեն ձուլվելու լույսի արահետներին:

Ասում եմ՝ մեր, որովհետև հիմնադրման օրից, իսկ դա 2008-ին էր, բաց չթողեց «Իրատեսի» և ոչ մի համար, ոչ էլ առիթն էր բաց թողնում իր հիացմունքն արտահայտելու այս կամ այն հրապարակման առնչությամբ, գովեստի ու շնորհակալանքի ջերմ խոսք ուղղելու հեղինակին, հաճախ՝ նաև գրավոր:

Ինքն էլ մեր թերթի սիրված ու փնտրված հեղինակն էր. Հրաչօյի քանի՜-քանի պատմվածք ու իրապատում, հրապարակախոսական հոդված ու գրախոսական է տպագրվել մեր թերթում այս ութ տարիներին և ի՜նչ հիացական ու սրտառուչ արձագանքների արժանացել: Ինքն էլ՝ իսկական երեխա, ո՜նց էր ամեն անգամ հրճվալից ու անմիջական հուզումով ընդունում իր ՏՈՂՆ ու ԲԱՌԸ սիրող-գնահատող մարդկանց խոսքը: Իսկ ԲԱՌԸ՝ իր հոգու պես զուլալ, իր ներսի պես շիտակ, իմաստուն ու խոր՝ Լոռվա աշխարհի պես:


Լույս քո երկնային ճամփեքին, մեր սիրելի, մեր բարի, մե՛ր Հրաչօ:
Բառդ՝ մեզ սփոփանք:
Գիրդ՝ անմարելի հուշ և հիշողություն:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2382

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao