Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ո՞ր ճանապարհին նախապատվություն կտա Իրանը

Ո՞ր ճանապարհին նախապատվություն կտա Իրանը
01.07.2016 | 03:21

Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Իրանը Եվոպա դուրս գա հենց իրենց տարածքով։ Գաղտնիք չէ, որ Վրաստանն ու Ադրբեջանը Իրանի հետ սկսել են երկաթուղու և ճանապարհի կառուցման նախագծային աշխատանքները։ Հայաստանն էլ կառուցում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհը։ Արդյոք կհաջողվի՞ Հայաստանին առաջ անցնել Վրաստանից ու Ադրբեջանից և իր ծրագիրն իրականացնել։


«Մենք ամեն բան անում ենք, որպեսզի այս տարածաշրջանում առաջնային դիրքում լինենք։ Դուք գիտեք, որ վերջերս Իրան կատարած իմ այցի ժամանակ ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր։ Յուրաքանչյուր պետություն փորձում է այլընտրանքային ճանապարհներ գտնել և այդ ուղղությամբ առաջարկներ է ներկայացնում։ Հիմա, եթե Հայաստանը կարողանա ավելի որակյալ և ապահով ճանապարհ կառուցել, ավելի մատչելի գներով առաջարկ ներկայացնել իրանական կողմին, ապա, հավատացեք, իրանցի գործարարները կգերադասեն, որ այդ ճանապարհը Հայաստանով անցնի։ Սա նկատի ունենալով՝ մենք շատ արագ քաղաքական որոշում ընդունեցինք՝ երկրի նախագահի հանձնարարությամբ Ագարակի բետոնապատ ճանապարհը փոխեցինք ասֆալտապատի, որպեսզի կարճ ժամանակահատվածում ունենանք Ագարակ-Սիսիան հատվածը, որն ամենադժվար հատվածներից մեկն է։ Սրանով մենք 70 կմ-ով կրճատում ենք ճանապարհահատվածը և շահում 2,5 ժամ։ Ճանապարհի կառուցումը նախատեսել ենք ավարտել երեք տարուց։ Ճանապարհը գործարկելու դեպքում այս ուղղությամբ տրանսպորտային բավականին մեծ ծանրաբեռնվածություն կունենանք։ Եթե Ագարակից մինչև Սիսիան ունենում ենք լավ ճանապարհ, Սիսիանից մինչև Երասխ ճանապարհն այսօր բարվոք վիճակում է, իսկ Երասխում ունենք նորմալ վերակառուցված երկաթգիծ։ Այստեղ կան նաև խոշոր բազաներ, իրանցի գործարարները եկել, տեղում ուսումնասիրել են այդ բազաները և համոզվել, որ ամբողջությամբ հնարավոր է ապրանքը մեքենաներով հասցնել մինչև Երասխ, Երասխից երկաթգծով՝ մինչև Սև ծով։ Երբ հաշվարկեցինք, պարզվեց, որ ադրբեջանցիների ներկայացրած Դելիից մինչև Սև ծով ապրանքափոխադրումն ավելի թանկ է նստում, իսկ մեր առաջարկած տարբերակով իրանցի յուրաքանչյուր գործարար տնտեսում է մոտ 500 դոլար»,- մեզ հետ զրույցում ասաց տրանսպորտի և կապի նախարար ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ