Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ներվայինները լքեն դահլիճը

Ներվայինները լքեն դահլիճը
01.07.2016 | 03:23

Միշտ է այսպես եղել: Նախընտրական խորհրդարանում գույները խիտ, արտահայտությունները մի փութ մեղրով չուտվող են եղել: Ի՞նչ հրմշտոցի է, ի վերջո, այնտեղ: Շատ պարզ: Ընդդիմության դաշտը բաց է, «սուրբ տեղը» լցնել է պետք, ամենքը «լցնում» են յուրովսանն:
«Քաղաքացիական պայմանագիրը», որը, եթե անկեղծ, բավականին լավ սկսեց, ընդ որում, տեսակետ կար նաև, որ «սուրբ տեղի» հավակնորդներից առաջինը հենց ինքն էր, որովհետև ԼՏՊ-ի անտեր մնացած էլեկտորատը Նիկոլ Փաշինյանի մոգական-ընդդիմադիրոտ ձայնով կարող է կրկին բրգանալ, բևեռ դառնալ` ընդդեմ երբեմնի ոչ իշխանական, Գագիկ Ծառուկյանից հետո անտեր մնացած ընդդիմադիր էլեկտորատի փշրանքների: Սակայն ինչ-որ պահից սկսած խաղը փոխվեց:


Հիշենք, որ Նիկոլը քարը քարին չէր թողնում ԲՀԿ-ի և նրա տերերի մասով` յուր քննադատական ելույթներով, հարցադրումներով` առաջին հերթին ուղղված գործադիրին: Մի «գեղեցիկ» օր էլ իմացանք, որ «Քաղաքացիական պայմանագրի» տեղական կառույցներից մարդիկ դուրս են գալիս և աբովյանաբար «այլևս չեն վերադառնում»: Արդյունքում լուծարվեցին ՔՊ կառույցներ, ընդ որում` հայտնի քաղաքներում: Գործադիրում չէի՞ն ներել ՔՊ-ի ֆորմալ առաջնորդ Նիկոլի խորհրդարանական ռիտորիկան, որն ավելի լայն թափ ստացավ հատկապես «լուծարման» գործընթացներից հետո, գործադիրում կիմանան: Սակայն ՔՊ-ի թափանիվն իր տակ առավ նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությանը, ինչը, այսպես ասած, ուղղակի ցանկապատի ջարդում էր, և հակադարձման էֆեկտն աշխատեց ոչ թե ԲՀԿ-ի կատարմամբ, այլ ՀՎ-ի, զի երբ ցանկապատը ջարդվում է, օձը կծում է ջարդողին:
Էդպես էլ եղավ: ՔՊ-ին կծեց ոչ թե ԲՀԿ-ն, այլ ՀՎ-ն: Կծեց խիստ հիմնավոր ու մինչև վերջ: Ինչո՞վ կավարտվեն «կծման» այս թունավոր տեսարանները, դեռ «կդիտենք», սակայն տեսարաններից դառնանք բուն ասելիքին` քաղաքագիտական իրողություններին:
Իշխանությունում հաշվում են` մենք (ՀՀԿ-ն) կանք, ՀՅԴ-ն կա, ո՞վ է լինելու երրորդը կոալիցիայում` ԲՀԿ՞-ն արդյոք. հարցնում ու տարակուսում են Մելիք-Ադամյանում. նայած ինչ ներքաղաքական զարգացումներ կլինեն՝ մտմտում են աչքերը կկոցած: Բոլոր դեպքերում, իշխանական «զարգացումներում» ամեն բան գրեթե պարզ է:


Միջանկյալ առումով կարծես նույնպես որոշակի հստակություն կա. նույն «Հայկական վերածնունդն» ու «Համախմբում» նորաստեղծ կուսակցություններն այդ նիշն են զբաղեցնելու կարծես ապագա խորհրդարանում: Այս պահին դեռ այդ մասին խոսք չկա, սակայն «Համախմբումը» չի կարող թափանցել խորհրդարան, եթե «չկպնի» որևէ այլ ուժի: Ինչ կլինի, դեռ ակնառու չէ, սակայն իշխանության մտքում կա նաև այս նախագիծը:
Բաց է ամբողջովին լիբերալ արևմտյան դաշտը: Եվ ո՞ւր է նայում միստր Միլզը: Բանն այն է, որ լիբերալները մեզանում, իշխանությունից բեթար, մեկը մյուսի նկատմամբ խոր «նեպրիյազն» ունեն, սակայն նախագծման առումով նրանք կարող են գոնե հինգ տոկոսը հաղթահարել, եթե պարոն Միլզը նրանց «բրթի», իսկ Սերժ Ազատիչը «փարդի քամակից» հետևի այդ «բրթմանը»: Ինչ կոնֆիգուրացիայով «կբրթվեն» լիբերալները. կուսակցություններից մեկ-երկու հոգանոց մեկ ցուցակ կկազմվի՞, թե՞ ուղի կգտնվի: Խնդրի ողջ հմայքը, սակայն, այն է, որ այլընտրանքները շատ չեն, որպես այդպիսին, ընդգծված-խարիզմատիկ արևմտյան ուժ չկա հայոց դաշտում, իսկ այն, ինչ մնացել է երբեմնի խորհրդարանական ուժ «Ժառանգությունից», ուղղակի անգոյության սև շղարշ է: ՈՒ թե լիբերալ-արևմտամետների «հայրերը» առաջնորդվեն նույն սկզբունքով և ստեղծեն արհեստական կոնգլոմերատ, ինչպես եղավ ժամանակին «Ժառանգության» դեպքում, ապա այս «դաշինքը» շատ ավելի վաղ կքանդվի, քան եղավ «Ժառանգության» պարագայում, որը յուր «հայրերին» դրեց ոչ միայն անհարմար, այլև դեֆակտո կարևորագույն խնդիրը տապալած վիճակում:


Այնպես որ, հարցն անչափ նուրբ է, մանավանդ որ մեր թանկագին գործընկեր Ռուսիան, կարծես, իր հինգերորդ շարասյուներով անում է ամեն ինչ, որ հենց այդպես էլ լինի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5810

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ