Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»

Հանուն «համաշխարհային ռևոլյուցիայի շահերի»
01.07.2016 | 08:51

(սկիզբը՝ այստեղ)

Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ: Եվ որովհետև իր հոդվածը գրել է գերազանցապես հայերին՝ ազգային մեծագույն զոհաբերություններ կատարելու անհրաժեշտության մեջ համոզելու նպատակով, այդ պատճառով էլ հարկ չի համարել խորամուխ լինելու դիվանագիտական որոշ նրբությունների մեջ, վստահ լինելով, որ հայերը չեն հասկանա այդ նրբությունները, որ նրանք կուրորեն կհավատան իրեն, չէ՞ որ ինքը հանդես է գալիս Ազգությունների կոմիսարիատի օրգանի էջերում՝ Լենինի անունից, Լենինին վկայակոչելով:

Միամտություն կլիներ ենթադրել, թե Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ:-ն չի հասկացել դիվանագիտական այդ նրբությունները: Նա շատ լավ իմացել է, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը մեռած նորածին էր, որը չուներ գոյության իրավունքի ուժ, այն հաշվից արդեն մեռած մոր արգանդից, երբ հանգուցյալի մահճի մոտ կանգնած էին բոլշևիկ մանկաբարձները և բժիշկները, որոնք եթե ուզենային, կարող էին լույս աշխարհ չբերել օրապակաս և անկենդան մանկանը, բայց նրանք կարգադրեցին դուրս քաշել մոր արգանդից վիժվածքը, որպեսզի «հիմք» ունենան այդ այլանդակ ծնունդի համար մեղադրել իրենց քաղաքական հակառակորդներին՝ մատնացույց անելով այն փաստը, որ դիակի հերձումը, ահա, կատարվել է դաշնակցականների ձեռքերով և ոչ թե բոլշևիկ մանկաբարձների ու բժիշկների: Պայմանագրի տակ դրված է դաշնակցական Խատիսյանի ստորագրությունը, որը կարելի էր և հրապարակեց որպես «պատմական» վավերագիր: Իսկ որ Խատիսյանը մոլորված կանգնած էր և չգիտեր ի՞նչ պատասխանի Կարաբեքիր փաշայի ուլտիմատումին. «Ստորագրի՛ր, թե չէ շարժվում եմ Երևան», պատասխանի էր սպասում Երևանում արդեն իշխանության տեր դարձած բոլշևիկներից և միայն Երևանից տրված հեռախոսային «ստորագրեցեք» հրահանգից հետո ստիպված է լինում ստորագրել պայմանագիրը, այդ մասին լռում է պատմությունը, որովհետև հեռախոսային հրահանգը չի հրապարակվել:
Այդ՝ իր հերթին: Ոչ պակաս կարևոր է նաև այն փաստը, որ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իրականում, ծնվեց իբրև հրեշ, իհարկե, դաշնակցական-նացիոնալիստական մոր արգանդից, բայց որը արգասավորվել էր սովետա-թուրքական ռազմա-քաղաքական դաշինքի կողմից գազանաբար բռնաբարվելու պատճառով (սովետական ոսկով, զենքով, հանդերձանքով և քեմալական հորդաների բիրտ ուժերով): Վերջապես Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ:-ն շրջանցում է այն փաստը, որ թուրքերը ոչ մի իրավունք չունեին Մոսկվայի կոնֆերենցիայում պահանջելու հայ կոմունիստներից իրագործելու Ալեքսանդրապոլի պայմանագիրը հենց այն պարզ պատճառով, որ այդ պայմանագիրը ուժի մեջ էր մտնելու երկու երկրների՝ Հայաստանի և Թուրքիայի պառլամենտների կողմից վավերացվելուց հետո միայն մեկ-երկու ամսվա ընթացքում՝ այն ստորագրելուց հետո: Բայց դաշնակցական կառավարությունը և պառլամենտը այլևս գոյություն չունեին հենց պայմանագիրը ստորագրելուց 12 ժամ առաջ, հետևապես պայմանագիրը չէր կարող և չի վավերացվել Հայաստանի պառլամենտի կողմից, ուստի և չի կարող իրավական որևէ ուժ ունենալ: Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ: Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ:-ն շատ լավ գիտեր, իհարկե, որ ծիծաղելի բան է միջազգային դիվանագիտության պրակտիկայում իրավական ուժ չստացած, հետևապես և ապօրինի վավերագրերը վկայակոչելը: Տվյալ դեպքում քեմալական թուրքերը իրենց դրել են այդպիսի ծիծաղելի վիճակում, եթե պահանջել են հայ կոմունիստներին իրագործելու ոչ մի ուժ չունեցող Ալեքսանդրապոլի դաշնագիրը, այլ խոսքով՝ որդեգրելու հենց իրենց՝ թուրքերի լրբության այդ մեռած վիժվածքը:


Բայց գիտենալով այդ ճշմարտությունը, ինչո՞ւ Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ:-ն, այնուամենայնիվ, հարկ է համարել հիշատակել իր հոդվածում թուրքերի այդ լպիրշ պահանջի մասին և խրատական տոնով հորդորել նրանց, որ նրանք հայ կոմունիստներին տարբերեն դաշնակներից, որոնց մեջ, դե, «ժառանգական ոչ մի կապ չկա»: Այդ նա արել է միայն և միայն այն նպատակով, որ շանտաժի ենթարկի հայ կոմունիստներին, թե տեսեք, հա, չլինի հրաժարվեք տերիտորիալ և ազգային մեծ զոհաբերություններից, հակառակ դեպքում թուրքերը (իհարկե նաև Մոսկվան) ձեզ կդիտեն իբրև դաշնակների ժառանգական հաջորդներ: Դիվանագիտական «անփութության» տակ հՍՈփՍՏ-ն թաքցրել է որոշակի այդ քաղաքական հաշիվը, վստահ լինելով, որ հայ կոմունիստները չեն նկատի այդ հաշիվները և կուրորեն կհավատան իր «փաստարկներին»:


Դժբախտաբար, նա չի սխալվել իր քաղաքական հաշիվների մեջ: Հոդվածը լիովին հասել էր իր նպատակին, ամեն բան կատարվեց իրականում այդ հաշիվներին համապատասխան:
«Անգորայի կառավարությունը պետք է հասկանա,- շարունակում է Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ: Скачко-ն, երևում է, շատ լավ է հասկացել մի ճշմարտություն` հայերը որքան և խիզախ ու անվեհեր են ազգային ազատագրության համար մղած պայքարում, այդքան էլ միամիտ, դյուրահավատ ու անհեռատես են քաղաքականության մեջ: Скачко-ն մխիթարել հայ կոմունիստներին, ավելի ճիշտը՝ բթացնել նրանց զգոնությունը,- որ (լսեք-Ն. Կ.) ռևոլյուցիոն Թուրքիային թշնամի դաշնակցական Հայաստանը մեռած է. եթե նա փորձի հարություն առնել, ապա նա կջախջախվի անողոքաբար («будет раздавлена»), ինչպես ռևոլյուցիոն հայ ժողովրդի, այնպես և նրան աջակցող Սովետական Ռուսաստանի ուժերի կողմից»:


Այստեղ դժվար չէ նկատել, որ հՍՈփՍՏ-ն կատարում է արդեն վեցերորդ, իրեն հատուկ «գիտական» հայտնագործությունը ռևոլյուցիաների տեսության բնագավառում:
Տեսեք. Թուրքիան-«բուրժուա-նացիոնալիստական», «իմպերիալիստական-զավթողական նպատակները հետապնդող» Թուրքիան միաժամանակ հորջորջված է որպես «ռևոլյուցիոն Թուրքիա», որին թշնամի է դաշնակցական Հայաստանը, որի ժողովուրդը՝ հայ ժողովուրդը, նույնպես ռևոլյուցիոն է ազդարարվում:


Ստացվում է հանելուկ. Հայաստանը թշնամի է Թուրքիային, իսկ ժողովուրդը ռևոլյուցիոն է ու բարեկամ, այդ պատճառով էլ Սովետական Ռուսաստանն իր ուժերով «օգնում է» «ռևոլյուցիոն հայ ժողովրդին», որի հետ միացյալ ուժերով պատրաստ է «ճզմելու» Հայաստանը, եթե նա հանդգնի հարություն առնել: Ակամա հիշում ես թուրքական փաշաների և ռուսական գաղութարարների լկտի փիլիսոփայությունը. «Հայաստանն առանց հայերի»:


Մի՞թե նույնը չի ասում, փաստորեն, նաև Скачко-ն, միայն թե մի քիչ այլ ձևակերպումով, ռևոլյուցիոն ֆրազաբանությամբ քողարկված: Ստացվում է, որ Թուրքիա և թուրք ազգ կամ ժողովուրդ նույնական նշանակությունն ունեցող հասկացություններ են: Ստալին. «կապիտալիստական-բուրժուական-իմպերիալիստական-նացիոնալիստական Թուրքիան» ասել, թե «ռևոլյուցիոն Թուրքիա» - միևնույն է, դրանք նույնական են, այդ հասկացությունների միջև տարբերություն չկա: Բայց նույնը չի կարելի ասել Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Այս դեպքում Հայաստանը «կոնտրռևոլյուցիոն» հասկացություն է, եթե նա ազգային շահեր է հետամտում, իսկ հայ ժողովուրդը ռևոլյուցիոն է, որը թեև ապրում է Հայաստանում, բայց Հայաստանից «տարբեր» բան է: Չի կարելի նրանց շփոթել իրար հետ կամ նույնացնել: Այնտեղ՝ «Հայաստանն առանց հայերի», այստեղ՝ «հայ ռևոլյուցիոն ժողովուրդ՝ առանց Հայաստանի»: «Հասան քաչալ» կամ «քաչալ Հասան» - ի՞նչ տարբերություն: Հազիվ թե լրջմիտ մարդը փորձ անի այդտեղ սկզբունքային տարբերություն որոնել էության տեսակետից:
Կարող են մեզ առարկել, թերևս, մի փաստարկով միայն, թե այդ դաշնակցական Հայաստանը Անտանտի հետ էր կամ գտնվում էր նրա ազդեցության տակ, իսկ Թուրքիան պայքար էր հայտարարել Անտանտին, որի համար էլ նրան ասում են «ռևոլյուցիոն Թուրքիա»:


Սակայն չպետք է կտրվել կոնկրետ պատմական իրականությունից. մի բան է պայքար հայտարարելը և ուրիշ է գործնական, իրական պայքար մղելը: Այլ բան է լինել Անտանտի պետությունների հետ՝ գաղութների և օտար ժողովուրդներին թալանելու հավակնություններով, բոլորովին ուրիշ բան է լինել պատերազմում հաղթած պետությունների հետ՝ ազգային քաղաքական ինքնորոշման հասնելու միակ ձգտումով: Թուրքիան պայքար էր հայտարարել Անտանտին միայն խոսքով, իսկ գործնականում ոչ մի անգլիացու կամ ֆրանսիացու վրա ոչ մի գնդակ չի արձակել:


Իրականում քեմալական Թուրքիան սերտորեն կապված էր իտալական, ֆրանսիական, անգլիական և ամերիկյան իմպերիալիստների հետ, որոնք, լավ հասկանալով Քեմալի ռևոլյուցիոն ֆրազների և Անտանտին պայքար հայտարարելու զուտ պրոպագանդիստական իմաստը՝ ռուսների աչքերին թոզ փչելու համար, նույնիսկ խրախուսում էին Քեմալին այդ աչքակապության ներկայացման մեջ, ամեն կերպ ընդառաջում էին նրան Թուրքիան ուժեղացնելու համար՝ որպես ապագա պլացդարմ և ֆորպոստ Սովետական Ռուսաստանի դեմ: Եվ նրանք չսխալվեցին իրենց ստրատեգիական և քաղաքական հաշիվների մեջ: Քեմալական Թուրքիան ամուր կապվեց և մնացել է մինչ օրս էլ կապված ամենաագրեսիվ իմպերիալիզմի զինակառքին:


Իսկ Հայաստա՞նը... թեև ձևականորեն Անտանտի հետ էր կապված, սակայն գործնականում մնաց լքված Անտանտի կողմից, մենակ՝ թուրքական իմպերիալիզմի դեմ հանդիման, որի ճիրաններից հենց ձգտում էր ազատագրվել: Ավելին. Հայաստանը, կտրելով հույսը Անտանտից, դիմեց Սովետական Ռուսաստանին, հույս ունենալով, որ վերջինս իր հռչակած ազգերի ինքնորոշման իրավունքի դեկլարացիայի հիման վրա, կճանաչի Հայաստանի անկախությունը և զորավիգ կլինի նրան՝ թուրքական ագրեսիայից իր անկախությունը և պատմական իրավունքները պաշտպանելու համար: Հայաստանը պաշտպանություն չգտավ ոչ Անտանտից, ոչ էլ Սովետական Ռուսաստանից, թեև Հայաստանի և Ռուսաստանի միջև երբեք չի ծագել կոնֆլիկտ, թշնամություն կամ նման որևէ բան: Ընդհակառակը, այն ժամանակ, երբ սովետական իշխանությանը Բաքվում սպառնում էր թուրքական ագրեսիան, Հայաստանի (հենց Անտանտի դաշնակից Հայաստանի) զինված ուժերն էին կոմունիստների հետ միասին կռվում թուրք-գերմանական ագրեսորների դեմ՝ Սովետական Բաքուն պաշտպանելու համար: Սա է պատմական ճշմարտությունը:


Բայց Քեմալ փաշայի «ռևոլյուցիոն» աչքակապությունը այստեղ խաղաց իր չարագույժ դերը: Այդ ներկայացման շնորհիվ համաշխարհային ռևոլյուցիայի մասին բարձրացված պրոպագանդայի հեղեղի մեջ ջրահեղձ եղավ ռեալ իրականությունը. միանգամից իրերն ու երևույթները այլ գույնով երևացին Մոսկվայի աչքին - երեկվա թուրք զավթիչները՝ նույն փաշաների գլխավորությամբ, որակվեցին «ռևոլյուցիայի դրոշակակիրներ Արևելքում» և եվրոպական կոմունիզմի համար ուղի հարթողներ, իսկ Հայաստանը, որի միակ «մեղքը» ինքնուրույն գոյության իրավունքի համար ձգտումն ու պայքարն էր, հորջորջվեց որպես «իմպերիալիզմի ագենտուրա», «Անտանտի կապած շուն» (տե՛ս Պավլովիչի մոտ), «Սովետական Ռուսաստանի թշնամին», «իմպերիալիստական ագրեսիա սանձազերծող» և այլն: Ստացվեց այնպես, որ Հայաստանի զավթումը թուրքերի կողմից ճանաչվեց որպես «արդարացի» գիծ, թե «ռևոլյուցիոն» ակտ (տե՛ս Ա. Կարինյան, Գ. Աբով, Էլչիբեկյան և ընկ.), իսկ Հայաստանի ձգտումը՝ ինքնորոշվելու, միավորվելու, մի անկախ պետություն դառնալու համար, ընդհակառակը, հորջորջվեց որպես «իմպերիալիստական-զավթողական պլաններ»՝ ուղղված Թուրքիայի «սուվերենության դեմ» և այլն (տե՛ս նույն հեղինակների մոտ): Սա է պատմական ճշմարտությունը:

Скачко-ն հայերին խորհուրդ է տալիս ղեկավարվել Լենինի հռչակած սկզբունքներով՝ ազգային մեծագույն զոհողությունների գնալ հօգուտ համաշխարհային ռևոլյուցիայի հաղթանակի շահերի: Շատ լավ, բայց ո՞ւր էր այդ հաղթանակի հեռանկարը, ի՞նչ եղավ այդ ռևոլյուցիան ոչ միայն Արևմուտքում, այլև Արևելքում... Այդ հեռանկարի միրաժ էր և ոչ թե ռեալ իրականություն: Հայաստանի և հայ ժողովրդի շահերը - պատմական իրավունքները զոհաբերվեցին այդ միրաժին: Եվ իզուր չէ՞ արդյոք...
(շարունակելի)


Նիկոլայ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Պատմաբան
15-18.12.1961 թ.



Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ