Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հույս դեռևս կա

Հույս դեռևս կա
01.07.2016 | 09:35

Թբիլիսիում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մինչ այժմ մեկնարկած մեր պատվիրակներից ոչ մեկին չի հաջողվել քիչ թե շատ նշանակալի արդյունք ցույց տալ: Թե ինչպիսին կլինի հետագա ընթացքը, դժվար է ասել: Ավելացնենք միայն, որ ավանդույթի ուժով մեր մեդալային ռեալ հույսը մնում է գերծանր քաշային կարգը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը, թեպետ հաճելի անակնկալներն էլ բացառված չեն: Մենք ունենք մրցաշարին մասնակցող ևս երեք մարզիկ՝ Սամվել Գասպարյան, Սոնա Պողոսյան ու Արփինե Դալալյան:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ