Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀ նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել օտարերկրյա պետությունների ղեկավարները

ՀՀ նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել օտարերկրյա պետությունների ղեկավարները
01.07.2016 | 10:05

Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:


ՀՀ նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ՈՒզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք:


«Մեծարգո նախագահ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Ձեր ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ ունեք մեր պետականության կերտման, մեր երկրի ու հասարակական կյանքի առաջընթացի գործում: Այսօր ևս ի դիմաց բազում դժվարությունների՝ չնվազող նույն նախանձախնդրությամբ Դուք շարունակում եք արդյունավոր ջանքեր բերել՝ ի նպաստ մեր երկրի անվտանգության զորացման և մեր ժողովրդի կենսական շահերի պահպանության: Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված նորանոր հաջողություններ պարգևի Ձեզ Ձեր հայրենաշեն ու ազգօգուտ առաքելության մեջ: Թող Տերն Իր հանապազ օրհնության ներքո պահի ու պահպանի Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին՝ շնորհելով քաջառողջություն և ամենայն բարիք», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձում:
«Հարգելի Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք, իրավամբ, վայելում եք մեծ հարգանք Ձեր համերկրացիների շրջանում, ինչպես նաև զգալի հեղինակություն ունեք արտերկրում ՝ որպես փորձառու և հեռատես պետական գործիչ, ով շատ բան է արել իր պետության սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային հարթակում երկրի շահերի պաշտպանության համար: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված ընկերական հարաբերությունները:

Հույս եմ տածում Ձեզ հետ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու ակտիվ համատեղ աշխատանքը երկկողմ արգասաբեր համագործակցության զարգացման, ինչպես նաև ԵԱՀԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում ու այլ միջազգային կառույցներում գործընկերային փոխգործակցության ուղղությամբ: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարօրություն, հաջողություններ և ամենայն բարիք», - ասված է ՌԴ նախագահի շնորհավորական ուղերձում:


«Մեծարգո պարոն նախագահ, Ձեր ծննդյան օրվա առթիվ պատիվ ունեմ հղել Ձեզ անկեղծ շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ:Վերջին տարիներին հայ-չինական համագործակցությանն ուղղված բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են: Երկու երկրների միջև անընդմեջ խորանում է քաղաքական փոխվստահությունը և կայուն զարգանում է առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցությունը, ինչը, ի վերջո, տալիս է որոշակի արդյունքներ՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Մեծ ուշադրություն հատկացնելով հայ-չինական հարաբերությունների զարգացմանը՝ ես պատրաստ եմ Ձեզ հետ պահպանել աշխատանքային կապերը և անձնական բարեկամությունը հանուն երկկողմ հարաբերությունների անընդհատ առաջընթացի ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն»,- ասված է ՉԺՀ նախագահի շնորհավորական ուղերձում:


Հանրապետության նախագահին ուղղված շնորհավորանքները շարունակվում են:

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ