«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Շտայնմայերի օրհնանքո՞վ

Շտայնմայերի օրհնանքո՞վ
01.07.2016 | 10:09

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը հանդիպում կունենան Փարիզում՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Ֆրանսիական կողմն առաջարկել է հանդիպում կազմակերպել, և մենք դեմ չենք»,- Բաքվում Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ մամլո ասուլիսում ասել է Մամեդյարովը՝ հավելելով՝ «Մեզ համար կարևորը բանակցությունների արդյունքն է, մենք չենք ցանկանում բանակցել՝ բանակցելու համար»: Հայաստանի արտգործնախարարությունը դեռևս չի հաստատում նախագահների առաջիկա հանդիպումը:

Դիտվել է՝ 1200

Մեկնաբանություններ