Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ոսկե ծիրան» միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահը

«Ոսկե ծիրան» միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահը
01.07.2016 | 19:06

Տիգրան Մանսուրյանը 13-րդ «Ոսկե ծիրան» միջազգային խաղարկային մրցույթի ժյուրիի նախագահն է:

Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջին ընտանիքով ներգաղթել է Հայաստան:
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաներից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես, օրինակ՝ նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Մանսուրյանի գործերը հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։

Գրել է բալետ, սիմֆոնիկ երկեր, կոնցերտներ, կամերային երկեր՝ լարային կվարտետներ, սոնատներ, վոկալ շարքեր, խմբերգեր, կինոնկարների («Նռան գույնը», «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և ներկայացումների («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն: Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում: 2016-ին ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Մանսուրյանը նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ:

Դիտվել է՝ 1027

Մեկնաբանություններ