Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

11 օր անց

11 օր անց
02.07.2016 | 01:17

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և նրան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահի, մանրամասներ հաղորդել Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները հույս են հայտնել, որ հանդիպման արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացին: Նրանք պայմանավորվել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը «այդ կարևոր ուղղությամբ»: Պուտինի և Օլանդի հեռախոսազրույցի մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը:

Դիտվել է՝ 1254

Մեկնաբանություններ