«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պուտինն ու Էրդողանը շտապում են

Պուտինն ու Էրդողանը շտապում են
02.07.2016 | 01:23

Հնարավոր է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդիպեն մինչև սեպտեմբերի 1-ին Պեկինում կայանալիք Մեծ Քսանյակի գագաթնաժողովը:
Սոչիում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ: Հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կհանդիպեն մինչև պեկինյան գագաթնաժողովը: Չավուշօղլուն չի հերքել, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ օգոստոսին Սոչիում, ինչպես գրել էին ռուսաստանյան աղբյուրները:


Նա հաստատել է Նուրսուլթան Նազարբաևի և Իլհամ Ալիևի միջնորդությունը ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում: Թուրք պաշտոնակցի հետ հանդիպումից առաջ Սերգեյ Լավրովն ասել է, որ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը «ճիշտ հիմք է ստեղծել» երկու երկրների հարաբերությունները կարգավորելու գործընթացը սկսելու համար: Իսկ Թուրքիայի արտգործնախարարը հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները ոչ միայն կկարգավորվեն, այլ կհասնեն նախկին մակարդակին: Լավրովը ընդգծել է համագործակցությունը Սիրիայի հարցում՝ հայտարարելով, թե ստեղծվում է «ռուս-թուրքական հակաահաբեկչական խումբ»:

«Մենք կկարողանանք ավելի մանրամասն քննարկել նույնիսկ ամենաբարդ՝ այդ թվում Սիրիայում գործող ահաբեկիչների հետ կապված հարցերը, Թուրքիայի տարածքից ահաբեկիչներին օգնելը բացառելու հարցերը», - ասել է Սերգեյ Լավրովը:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ