Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Սու-24» ինքնաթիռի սպանված օդաչուի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից

«Սու-24» ինքնաթիռի սպանված օդաչուի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից
02.07.2016 | 01:27

«Սու-24» ինքնաթիռի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքը հրաժարվել է Թուրքիայում առաջարկվող տնից՝ թուրքական իշխանությունների առաջարկ անվանելով ստորացուցիչ։ Օդաչուի եղբոր խոսքերով՝ ոչ ոք չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում ընդունել։ «Իհարկե, սա անհեթեթություն է, և ոչ մեկը չի պատրաստվում Թուրքիայից փոխհատուցում խնդրել։ Մի՞թե մենք հիմա ինչ-որ փոխհատուցումներ ենք խնդրելու։

Այդպիսի գաղափար անգամ չկար։ Նույնիսկ եթե փոխհատուցում առաջարկեն, ոչ մեկը չի ընդունելու։ Սա ոչ թե ստորացուցիչ է, այլ ահավոր»,- ասել է օդաչուի եղբայր Պավել Պեշկովը։ Թուրքական Կեմեր առողջարանի իշխանությունները հանդես են եկել զոհված օդաչուի ընտանիքին տուն նվիրելու նախաձեռնությամբ։

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ