ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Քեմերոնը հաստատել է ԵՄ-ի հետ ամենասերտ հարաբերությունների Բրիտանիայի ձգտումը

Քեմերոնը հաստատել է ԵՄ-ի հետ ամենասերտ հարաբերությունների Բրիտանիայի ձգտումը
02.07.2016 | 01:41

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է՝ ԵՄ կազմից դուրս գալուց հետո Բրիտանիան ձգտում է Եվրամիության հետ հաստատել հնարավորինս սերտ կապեր, ԵՄ-ի հետ բանակցություններ վարել մինչև Brexit-ի պաշտոնական գործընթացի սկսումը՝ հայտարարել է Դաունինգ սթրիթի պաշտոնական ներկայացուցիչը Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի բանակցությունների արդյունքում` Սոմմի ճակատամարտի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

«Վարչապետը հաստատել է իր կարծիքը, որ Մեծ Բրիտանիան պետք է ձգտի որքան հնարավոր է սերտ հարաբերությունների ԵՄ-ի հետ, հանրաքվեից հետո կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին»,- ասել է նա:

Դիտվել է՝ 1414

Մեկնաբանություններ