Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շտայնմայեր. Ղարաբաղյան հակամարտության գոտում չափից մեծ է էսկալացիայի վտանգը

Շտայնմայեր. Ղարաբաղյան հակամարտության գոտում չափից մեծ է էսկալացիայի վտանգը
02.07.2016 | 01:45

ԵԱՀԿ-ն աշխատում է կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցչի՝ դեսպան Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորություններն ավելացնելու ուղղությամբ՝ հուլիսի 1-ին ԵԱՀԿ խոհրդարանական վեհաժողովի 25-րդ լիագումար նստաշրջանում հայտնել է կազմակերպությունում նախագահող Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: Նրա խոսքով, հենց անվտանգության նման ճգնաժամային ժամանակներում են պետք ԵԱՀԿ-ն ու երկխոսության ու համագործակցության ամրապնդման նրա գործիքները:

«Նրանք, ովքեր հանդիպում են փախստականների հետ, հասկանում են, թե որքան ցինիկ է այստեղ սառեցված հակամարտությունների մասին խոսելը: Ես հենց նոր եմ ժամանել Հայաստանից ու Ադրբեջանից: Ղարաբաղյան հակամարտության գոտում եղել է էսկալացիա, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի՝ երկու կողմերից էլ: Խոսքը ավելի քան 20 տարի շարունակվող հակամարտության վերջին կուլմինացիայի մասին է, հակամարտություն, որի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ են փախել»,- նշել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, լռելով, որ ապրիլյան սրման նախաձեռնողը Ադրբեջանն է եղել: Երբ Գերմանիան, շարունակել է նա, ընդունել է ԵԱՀԿ-ում նախագահությունը, հստակ ձեւակերպել է երկու բաղադրիչ, որոնցից առաջինն այն է, որ երկարատեւ հակամարտությունները միանգամից հնարավոր չէ կարգավորել: «Չափից մեծ է էսկալացիայի վտանգը ղարաբաղյան հակամարտության գոտում:

Առհասարակ հակամարտությունները անվտանգության ոլորտի ընդհանուր կարգում խորագույն ճգնաժամի ախտանշաններն են: Մենք ձգտում ենք Ղարաբաղում վերականգնել ամուր հիմքերով կայուն իրավիճակը: Մենք նշում ենք արված աշխատանքային առաջարկները ու ձգտում ենք, որ կողմերը բարդ բանակցային պայմաններ առաջ չքաշեն»,- շեշտել է Գերմանիայի արտգործնախարարը: Դիվանագետի խոսքով, հիմա բանակցում են միջադեպերի վերահսկման մեխանիզմների շուրջ:

«Փոքր, բայց համառ քայլերի օգնությամբ մենք ձգտում ենք վերականգնել ավելի ամուր կապ հակամարտության կողմերի միջեւ»,- նշել է Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը: ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության երկրորդ բաղադրիչը, դիվանագետի խոսքով, վերաբերում է բանակցությունների ձեւաչափերին ու բանավեճի ուղիներին, որպեսզի փաստացի առաջ շարժվեն հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ