Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դեռևս 614-ին սպանդի ենթարկեցիք 90 հազար քրիստոնյաների

Դեռևս 614-ին սպանդի ենթարկեցիք  90 հազար քրիստոնյաների
08.07.2016 | 01:15

Ահարոնի հետ ծանոթացել էի 1988-ին դատախազության աշխատողների վերապատրաստման կուրսերում, սումգայիթյան դեպքերից մի քանի ամիս հետո: Մի քանի օրվա ծանոթներ էինք, որ մի դեպք մեզ դարձրեց հնամենի բարեկամներ: Ես ծաղրեցի փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսորի չասեմ տգիտությունը (ավելի շատ հիմարությունը), երբ նա փորձեց ղարաբաղյան կոնֆլիկտը ներկայացնել որպես մի բուռ իշխանատենչների ցանկություն: Դոկտորի հասցեին շպրտած ռեպլիկներից և առանց թույլտվության սկսած փայլուն ելույթիցս հետո շատերն ինձ սկսեցին վերաբերվել ընդգծված հարգանքով, իսկ Ահարոնը երեկոյան ինձ հրավիրեց ռեստորան` ավելի լավ ծանոթանալու համար:


Ռեստորանում մեր միջև ծայր առավ չափազանց անկեղծ, մտերմիկ զրույց: Չէի թաքցնում իմ ընդգծված հարգանքը հրեա ժողովրդի հանդեպ, նույնիսկ ասացի՝ մի Ֆրանց Վերֆել բավական է, որ ես սիրեմ այդ տաղանդավոր ժողովրդին, իհարկե, չմոռացա հիշեցնել նաև հայ ժողովրդի հանդեպ սիոնիստների կատարած հանցագործությունները, Աբդուլ Համիդի նման վիժվածքներին առանձնակի վերաբերմունք ցուցաբերելը: Երկար զրուցեցինք՝ մի շիշ գինին կում-կում ըմբոշխնելով:


-Գիտե՞ս, բարեկամ,- ասաց նա,- շատ եմ մտածել մեր և ձեր ժողովուրդների մասին, փորձել եմ հասկանալ՝ ինչու մեզ չեն սիրում, ինչու են մեզ ոչնչացրել մեր ազգային պատկանելության համար: Ձեզ` հայերիդ, թուրքը գյավուր է ասել, ռուսը` արմյաշկա, իսկ մեզ բոլորն են անխնա նշավակել ամենավատ բառերով` շուն ջհուդ, ժլատ ջհուդ, անխիղճ ջհուդ, անգամ համաշխարհային մեծերն իրենց ստեղծագործություններում բաց չեն թողել ջհուդի թեման: Հանճարեղ Շեքսպիրի Վենետիկի վաճառական Շայլոկը մարդկային բոլոր արատների կրողն է: Մեծ փիլիսոփա Մարքսը հատուկ իմացությամբ տվել է հրեայի գծուծության, ժլատության, ընչաքաղցության ճշմարիտ վերլուծությունը: Փորձել եմ հասկանալ՝ հրեաներս այդ որակները ձեռք ենք բերել դարեր շարունակ հալածվելո՞ւ պատճառով, թե՞ դրանք մեր մեջ գենետիկորեն են դրված: Ճիշտ է, Աստված մեզ փրկեց եգիպտական գերությունից, տուն վերադարձանք, բայց ինչո՞ւ նորից մեր մեջ գլուխ բարձրացրեց հրեական ատելության ոգին, ատել այն ամենը, ինչը հրեական չէ, ինչը ժխտում է մեր՝ Աստծո ընտրյալ լինելու ցնդաբանությունը: Եվ մեր նախնիները կատարեցին մեծագույն հանցագործություն` խաչ հանելով հրեայի արգանդից ելած Աստծո որդուն, որը եկավ փրկելու մարդկությանը: Եվ ո՞րն էր Աստծո Որդու մեղքը. այն, որ ասաց՝ հրեաներն ընտրյալ չեն, որ բոլոր ազգերը Աստծո զավակներն են: Մեր կատարած մեղքերի համար մենք պատժվեցինք հոլոքոստով: Ես միայն այդպես եմ բացատրում մեր պատժի դաժանությունը:


Իսկ ո՞րն էր ձեր` հայերիդ, մեղքը: Դուք առաջինը վազելով պետականորեն գրկեցիք Աստծո Որդու գաղափարները, ձեր Աբգար թագավորը նույնիսկ Նրան առաջարկեց իր թագավորության կեսը: Ո՞րն էր ձեր մեղքը: Երկար եմ մտածել այդ հարցի շուրջ և չեմ կարողացել գտնել պատասխանը: Մեզ օտար հողում են ենթարկել ցեղասպանության: Մենք սիրում ենք այդ հարցում էլ շահարկել, ասելով, թե հոլոքոստը եզակի է: Չէ՛, եղբայր, սուտ ենք ասում, եզակին ձերն է, որովհետև ձեզ սպանել են ձեր հողերին տիրանալու համար, ձեր նյութական, հոգևոր արժեքները վերացնում են ձեր անցյալի փառավոր էջերը ջնջելու համար: Ես ուզում եմ լսել քեզնից, Աստված ինչո՞ւ է պատժել ձեզ:


Վերջին խոսքերի վրա զույգ սև աչքերը հառել էր ինձ և սպասում էր, թե ինչ կասի իր ազգի մասին միշտ ճշմարիտ խոսող հայը:
-Դժվար հարց ես տալիս, Ահարոն,- ասացի:- Իրոք, ո՞րն էր մեր մեղքը:
-Ասա, սպասում եմ ճշմարիտ խոսքիդ,- համառորեն իրենն էր պնդում Ահարոնը:
-Մեր մեղքը,- փորձեցի բացատրել ես,- ոչ թե Աստծո որդուն դավանելու մեջ է, այլ մեր մեջ է: Աստված մեզ տվել էր, ինչպես մեր հանճարեղ երգահանն է ասել, «Հայաստան, երկիր դրախտավայր», դրախտային մի երկիր, 320 հազար քառակուսի կիլոմետր: Այդ տարածքի վրա կային երկրագնդի բոլոր գեղեցկությունները` կապուտաչյա լճեր, ճերմակագագաթ լեռներ, կանաչ հովիտներ, անդնդախոր կիրճեր, հորդառատ գետեր, անտառապատ լեռներ, կիսաանապատային, խիստ կոնտինենտալ կլիմա, որտեղ հասնում են գոհար խաղողը, անուշահամ պտուղներ: Խիստ բնության գնահատականը լավ է տվել անտիկ աշխարհի մեծ պատմաբանը, թե Հայաստանի խստաշունչ ձմեռը ոչնչացրեց հռոմեական բանակը: Կարող եմ էլի շարունակել Աստծո՝ մեզ տված պարգևները, բայց մենք, թույլ տուր օգտվեմ անգլիացի հանճարի խոսքերից՝ փոքր-ինչ այն ձևափոխելով, նվաստ հնդիկի նման չհասկացանք Աստծո այդ վեհ պարգևները և սկսեցինք դրախտի մեջ ուրիշ դրախտ փնտրել: Սկսեցինք օտար ափերում բախտ որոնել և ուրիշ երկրներում դարձանք թագավորներ, մեծ զորավարներ, քաջարի մարտիկներ, փիլիսոփաներ, գրողներ, ճարտարապետներ, կառուցեցինք դղյակներ ուրիշ-ուրիշ թագավորների համար և քիչ մտածեցինք մեր երկրի պաշտպանության մասին, դարեր շարունակ շագրենու կաշվի պես սկսեց կրճատվել այդ հսկայական տարածքը: Չգիտեմ որ անապատներից քոչվոր ակ և իկ կոյունլուները եկան և այդ դրախտավայր երկրի վրա մեր միջոցով, մեր խելքով, մեր ունեցվածքով կառուցեցին իրենց երկիրը։ Վերջում գլխի ընկան՝ իրենք եկվոր են, ու մի օր այդ բնիկները խելքի կգան և տեր կկանգնեն իրենց երկրին։ Դրա համար էլ մեր դրախտավայր երկրում մեզ մորթելով, թալանելով դարերի ընթացքում մեր կուտակած հարստությունները, ստեղծեցին իրենց երկիրը: Ա՛յ թե որն է մեր մեղքը Աստծո առաջ, Ահարոն:
Ահարոն, մենք քաջ, կռվող ժողովուրդ ենք, բայց, ցավոք, այդ քաջ ոգին սեփական երկրի տերերը միշտ երկփեղկել են: Ես չեմ ընդունում պատմական այն սին տեսակետը, թե մենք փոքր ժողովուրդ ենք: Ասա տեսնեմ, պարսիկները, հույները Քրիստոսի ծննդից առաջ մեզնից շա՞տ էին: Չէ, շատ չէին: Միայն խելացի դիվանագիտության շնորհիվ պարսիկները պահեցին իրենց լայնածավալ երկիրը: Իսկ հույները, որոնք կազմում էին բյուզանդական կայսրության կորիզը, իրենց հակաքրիստոնեական էությամբ կործանեցին ոչ միայն մեր Բագրատունյաց թագավորությունը, այլև ուղի հարթեցին օսմանների առաջխաղացման և իրենց կայսրության վերջնական կործանման համար: Պատերազմներում միշտ հաղթել են ոգու արիությունը, հրամանատարի օրինակելի վարքը և անձնազոհությունը: Մենք մի զորավար ենք ունեցել՝ Գարեգին Նժդեհ անունով, որի անունն ու գործերը, փիլիսոփայությունը փորձում են ջնջել մեր հիշողությունից: Իր փոքրաթիվ ջոկատով Սյունյաց աշխարհում ջարդեց 11-րդ Կարմիր բանակի կանոնավոր զորամասերը և ասաց. «Այս հողը կոչվում է Հայաստան»: Նա վիժեցրեց Աթաթուրքի երազանքը՝ Զանգեզուրով միանալ նորաստեղծ Ադրբեջան պետությանը: Նժդեհն ապացուցեց, որ մահվան, հարստության, անձնական բարեկեցության մասին չմտածող զորավարին դժվար է հաղթել: Ցավոք, այդ կարգի մարդիկ մեր մեջ քիչ են եղել:


Աստված մեզ ասաց` դուք առաջինը պետականորեն ընդունեցիք իմ որդու ուսմունքը, բայց դասեր չառաք նրա պատմությունից, չհասկացաք, որ այդ ուսմունքը պետք է պաշտպանել ոչ միայն աղոթելով, այլև սրով և վահանով:
Մենք երկուսս էլ լուռ էինք: Երկար ժամանակ չէինք խոսում և կարծես ասելիք էլ չունեինք:
Ողջագուրվելուց հետո ցտեսություն ասացինք:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. Հետո մեծ դեպքեր եղան: Հզոր կայսրությունը փլուզվեց, որովհետև գաղափարը հետին պլան էր մղվել, և մարդիկ դարձել էին ընչաքաղց: Երկար տարիներ մեր մեջ կապը կտրվել էր: Պատահաբար մի օր իմացա, որ Ահարոնը մահացել է: Շատ տխրեցի այդ ազնիվ հրեայի համար: Այժմ, երբ պատմական շատ փաստեր հասանելի են դարձել, ուզում եմ ասել Ահարոնին, որ հրեաներիդ մեղքը միայն Քրիստոսին խաչելու մեջ չէ: ՈՒզում եմ ասել, որ դեռևս 614-ին Երուսաղեմում, օգտվելով բյուզանդա-պարսկական պատերազմից, հրեաներդ սպանդի ենթարկեցիք 90 հազար քրիստոնյայի ոչնչացրիք քրիստոնեական շատ եկեղեցիներ և այդ օրվանից առայսօր փորձում եք ձեր արած հանցագործությունները գցել պարսիկների վրա: Այսօր, երբ դուք ունեք հզոր պետություն, ամեն օր սպանդի եք ենթարկում պաղեստինցիներին, այսօր Երուսաղեմում ամեն եղանակով փորձում եք ոչնչացնել քրիստոնեական բոլոր հետքերը, փորձում եք այդտեղից հանել դարերի ընթացքում հայերի ստեղծած մեծագույն քրիստոնեական արժեքները։ Կարծես պատմությունը ձեզ դասեր չի տվել: Կարծես հոլոքոստը այսօր հիշում եք միայն անցյալի և այսօրվա ձեր մեղքերը թաքցնելու համար:
Մենք էլ, Ահարոն, պատմությունից դասեր չենք քաղում: Այսօր մեզ մոտ շարունակվում է դարերի ահավոր հոգեբանությունը` բախտ փնտրել ուրիշ աշխարհներում: Քառօրյա պատերազմ եղավ, Ահարոն: Եվ այդ պատերազմը ցույց տվեց մեր տերերի հոգու ողջ ընչաքաղցությունը: Չէ, Ահարոն, այսօր մենք Նժդեհ չունենք: Պատերազմը ցույց տվեց, որ աղքատ հայի զինվոր տղան խրամատում «լապատկայով» կռվել է մինչև ատամները զինված ասկյարի դեմ և հաղթել է: Պատերազմը ցույց տվեց, որ արիաբար կռված տանկիստը սպանվել է, որովհետև տանկի դիզվառելիքը… էն գլխից գողացել էին: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, թե ով է հայ ժողովուրդը, և ով է նրա այսօրվա տերը: Հաստատ կուլակաթափություն չի լինի:
Չէ՛, Ահարոն, ուզում եմ հավատալ, որ և՛ դուք, և՛ մենք դասեր կքաղենք պատմությունից, և պատմությունը նորեն չի կրկնվի:

Դիտվել է՝ 3782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ