Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի վարձու պախարակողներ՝ ի հաճույս պանթյուրքիստների՞

Հայաստանի վարձու պախարակողներ՝ ի հաճույս  պանթյուրքիստների՞
12.07.2016 | 01:45

Ռուսաստանյան «Комсомольская правда» թերթի 2016 թ. հունիսի 23-ի համարում հրապարակվել էր «Երևանի կենտրոնում բացվել է Հիտլերի՝ խորհրդային դատարանի կողմից դատապարտված մեղսակցի արձանը» պատվիրված պարսավագիրը՝ կատարված «ձեռամբ» ոմն «քաղաքագետ» Միխայիլ Զաբելինի: Ռուսաստանի շահերի, մեր կարծիքով, այդ անպատկառ դավաճանի զեղած ամբողջ անարգությունը, ընդ որում, ինչպես այդ բացահայտորեն պատվիրված խզբզոցի «դերակատարների», այնպես էլ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների հասցեին, մենք չենք վերապատմի, ցանկացողները այդ կեղտոտ զազրախոսությունը կարող են գտնել հետևյալ կայքում:

Թուրք-ադրբեջանական քաղաքական պատվերները կատարելը նոր երևույթ չէ, Հայաստանում մի տեսակ վաղուց «սովորել են», որ մեր թշնամիները միշտ էլ կարող են ՌԴ-ում գտնել ծախու գրչակների, ովքեր պատրաստ են համեստ վճարի դիմաց օգնելու պատմության կեղծման, վարկաբեկման գործում: Առավել ևս վրդովմունք է պատճառում, երբ «КП» թերթը, որը, անշուշտ, լուրջ հեղինակություն է վայելում Ռուսաստանի ընթերցողական լսարանում, իր տպագիր տարածքը տրամադրում է մի մարդու, որին «համեստորեն» և անհասկանալի պատճառներով ներկայացնում է սոսկ իբրև «քաղաքագետի»: Եվ չի նշում, որ դա Ադրբեջանի ֆաշիստական վարչակազմի հետ սերտորեն համագործակցող, նույնիսկ կարելի է չկասկածել, որ նաև Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության վճարովի գործակալ, Ադրբեջանի ռուսական համայնքի նախագահ, ադրբեջանական Միլլի մեջլիսի պատգամավոր Միխայիլ Զաբելինն է: Ներեցեք, այդ երբվանի՞ց է «КП» թերթը ստանդարտ համարում այն իրական տեղեկության պարտակումը, թե ով և ում դուդուկի տակ է գրում իր էջերում: Եվ, ներեցեք, որքա՞ն արժե նման պատվիրված հրապարակումը «КП»-ում: Աստված վկա, հավատացեք, Հայաստանի ռուսական համայնքի և Արցախի ռուսական համայնքի ղեկավարներին էլ «լարել» կարելի է: ՈՒղղակի հարց եմ ուզում տալ. դեռ մինչև ե՞րբ պիտի անդունդ գահավիժի մոսկովյան զանգվածային լրատվամիջոցների բարոյական նկարագիրը:
Եվ այսպես, թուրք-ադրբեջանական ֆաշիզմի հավատարիմ ծառա Զաբելինը այն մասին չի գրում, որ իր հայրենիքի ասկյարները 2016 թ. ապրիլի չորս օրերին Արցախում ողջ-ողջ կտրում էին գերված հայերի գլուխները, հավասարվելով «Իսլամական պետության» ահաբեկիչներին:

Այդ թվում նաև տարաբախտ, ինչպես արտահայտվել է, պարզվում է, նացիստական տերմինաբանությանը տիրապետող ոչ այն է՝ ջյանաբ, ոչ այն է՝ էֆենդի Զաբելինը, «ունտերփոքրամասն», 18-ամյա եզդու, որի ամբողջ մեղքը եղել է այն, որ մինչև վերջ էլ չի լքել իր վիրավոր հրամանատարին: Այդ մասին ստոր ստախոսի հոդվածում ոչ մի բառ: Նա չի գրում նաև այն մասին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո իր «հանդուրժողական» Ադրբեջանում կեսմիլիոնանոց ռուսական համայնքից 100 հազար էլ չէր մնացել: Նրան չի հետաքրքրում դրա պատճառը, նա «տագնապ է հնչեցնում», թե Հայաստանը, փաստորեն, «միազգային» է և «հենց Հայաստանում են ամենաքիչ ռուսներ ու ռուսախոսներ ապրում»:

Այո, ադրբեջանական «պահնորդության» ոչ հարգելի վարձու գործակալ, Հայաստանում խորհրդային ժամանակներում էլ շատ ռուսներ ու ռուսախոսներ չէին ապրում, թեև ինչ վերաբերում է ռուսախոսներին, դա դեռ մեծ հարց է, որովհետև նախկին Հայկական ԽՍՀ-ի բնակչության մինչև 70 տոկոսը միատեսակ բարձր մակարդակով տիրապետում էր թե՛ մայրենի, թե՛ ռուսաց լեզուներին: Այն ժամանակ մոտավորապես 100 հազար էր, հիմա մոտ կրկնակի նվազել է: Ոչ ոք դուրս չի մղել, ոչ ոք չի պղծել կամ ավերել ռուսների գերեզմանները (ինչպես Բաքվում, օրինակ, «հրատապ ճանապարհաշինության» պատրվակով...), ոչ ոք ռուսական դպրոցները ռուսների առջև չի փակել ու չի «օպտիմալացրել» և այլն: Իսկ ահա ինչո՞ւ է հանկարծ «Բաքվի հանրապետության» ռուս բնակչությունը (Ադրբեջանի բոլոր ռուսախոսների մասին առհասարակ առանձին խոսակցություն կա) կրճատվել հինգ անգամ: Թող իր հայրենիքի ռուսների խնդիրներով զբաղվեր ադրբեջանցի Զաբելինը: Բայց ոչ, նա իր կեղտոտ քիթը խոթում է Հայաստան, և հասկանալի է, թե ինչ նպատակով: Զաբելին, իսկ Ձեզ ձեր հայրենիքի ազգային անվտանգության նախարարությունը շա՞տ է վճարում, որպեսզի Դուք խարխլեք հայ-ռուսական հարաբերությունները: Մի ամաչեք, ասեք ձեր գինը...


Որպեսզի ոչ ոքի մեջ կասկածներ չառաջանան մեր գնահատականի ճշմարտացիության հարցում, ինչպես նաև ո՛չ բուն Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում ՌԴ դեսպանությունում ոչ ոք մտքով չանցկացնի վրդովվելու և մեղադրելու ինձ կանխակալության ու Նժդեհին «արդարացնելու» փորձի մեջ, ես, նախ, կասեմ հետևյալը: Առաջին տարին չէ, որ առիթ եմ ունենում հենց անձամբ բուռն բանավեճի մեջ մտնելու թե՛ Ռուսաստանի ներկայացուցիչների, թե՛ ռուսական անձնագրերով հայերի հետ: Նրանցից ոմանց հետ նույնիսկ հարաբերությունները վերածվել են չոր պաշտոնականի, որովհետև մարդիկ համառորեն չեն ուզում մի բան իմանալ և հասկանալ: Այնպես որ, ինձ համար նորություն չէ ամեն տեսակի «զաբելինների» դեմն առնելը: Երկրորդ, ահա իմ ճշմարտացիության ապացուցողական բազան. Զաբելինը Նժդեհի մասին իր պատմությունն սկսում է... «ադրբեջանցիների դեմ» նրա պատերազմից, Սպարապետին մեղադրելով «դաժան էթնիկ զտումներ» կատարելու մեջ: Իսկ ինչու հանկարծ այդ քննախույզ Զաբելինը «չի նկատել», որ Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանում սահմանադրորեն երաշխավորված պատգամավորական տեղեր կային մուսուլմանների համար. բայց այն տարիներին Անդրկովկասում պանթյուրքիզմի կրտսեր հանցակիցներին «ադրբեջանցի» չէին հորջորջում, այլ կամ մուսուլմաններ էին անվանում, կամ կովկասյան թաթարներ:

Եվ թե ում դեմ էին մղվում ռազմական գործողությունները, նույնպես հայտնի է՝ մուսավաթականների ու քրդական զինված ավազակախմբերի դեմ, որոնք զբաղվում էին ոչ մուսուլման բնակչության դեմ ուղղված ահաբեկչությամբ ու թալանով: Ընդ որում, այն պայմաններում, երբ Հայաստանը իր գոյատևման համար պատերազմ էր մղում ընդդեմ Թուրքիայի: Այնուհետև Զաբելինը արագ «անցնում է» տխրահռչակ «հայկական լեգեոնին»: Երևի էֆենդի-ջյանաբ Զաբելինի համար «աղբյուր» է ծառայում... էլ ավելի մոլի հակահայ, ներկայումս հանգուցյալ ադրբեջանցի պատմաբան Ռովշան Մուստաֆաևը:
Ի՞նչ է, էլ աղբյուր, սկզբնաղբյուր չկա՞ր, «КП»-ի պարոնայք, էֆենդի-ջյանաբ Զաբելին: Դե, լավ, լցնենք ձեր վակուումը, տականքների ստոր հանցակիցներ, որ լծված եք Թուրքիայում և Անդրկովկասում Հայոց ցեղասպանության բուն խնդրի վարկաբեկման ծրագրի իրագործմանը: Բայց սրտանց խղճում եմ գաճաճ Զաբելինին: Նրան հաստատ ավելի քիչ են վճարել, քան շվեդ եվրախորհրդարանական Յորան Լինդբլադին (Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախկին փոխնախագահը), որը 2013-ին, երևի նեղանալով, որ կտրվել է «վճարումների երակը», ինքը խոստովանեց, որ Բաքուն իրեն վարձած է եղել ԵԽԽՎ-ում ու եվրոպական այլ կառույցներում Ադրբեջանի շահերի օգտին աշխատելու համար, և ինքը լոբբիստ է դարձել Ապշերոնի վարչակազմի հետ սերտ կապեր ունեցող «Ադրբեջանի եվրոպական միավորում» (TEAS) կազմակերպությունում: Այդտեղից ստացված փողերը նա ներդնում էր իր ստոմատոլոգիական աշխատանքում: Չե՞ք հավատում մեզ: Գտեք շվեդական ազգային «Expressen» երեկոյան լրագրի 2012 թ. մայիսի համարները և կհամոզվեք ինքներդ: Ընդ որում, երբ այդ ամենը Շվեդիայում ջրի երես դուրս եկավ, մեծ աղմուկ բարձրացավ, և TEAS-ի հետ Լինդբլադի կապերը կոշտ քննադատվեցին: Այսպես, Շվեդիայի Եվրամիության գործերի նախարար Բրիգիտ Օլսոնը հայտարարեց, որ Ադրբեջանը իրենից ներկայացնում է մի բռնապետություն, որտեղ այլախոհները, այդ թվում անկախ լրագրողները, հալածվում են, և դատապարտեց ադրբեջանական վարչակազմի հետ Շվեդիայի խորհրդարանի նախկին անդամի ունեցած կապերի փաստը:

«Եթե Լինդբլադն աշխատում է վարչախմբի օգտին, ապա դա մեծ խնդիր է, որովհետև դա դեմ է մեր հիմնարար արժեքներին»,- հայտարարել է պահպանողականների կուսակցության առաջնորդ Աննա Քինբերգ Բատրան: Լինդբլադին քննադատել է նաև սենատոր Վալտեր Մուտտը, ադրբեջանական վարչակազմի հետ Լինդբլադի կապի փաստն անվանելով «նողկալի ու ահավոր» երևույթ: Իսկ Շվեդիայի ձախ կուսակցության մամուլի քարտուղար Հանս Լինդեն բացարձակապես անընդունելի է համարել Լինդբլադի աշխատանքի մեթոդը, որին վճարել է բռնապետությունը: Իսկ աղմուկ կբարձրանա՞, արդյոք, գոնե «КП» թերթի խմբագրության ներսում, կապված Ադրբեջանի ռուսական համայնքի ղեկավարի նույնքան խայտառակ ու ամոթալի դերի հետ: Իսկ գուցե Զաբելինն է՞լ է «տեղափոխվել» Ռուսաստան: Երևի լավ օրից, հա՞: Իսկ այդ ինչո՞ւ է «КП»-ի խմբագրությունը Միլլի մեջլիսի պատգամավորին (գոնե 2015 թվականի դրությամբ), որին այդ նույն թերթում անցած տարի ներկայացնում էին իր բոլոր «պատվոշնորհներով», հանկարծ 2016-ի հունիսին համեստորեն իջեցնում «հասարակ քաղաքագետի» մակարդակի:


Իսկ հիմա մի քիչ Նժդեհի մասին: Անաչառորեն: Ո՞վ է Նժդեհը: 1912 թ. սեպտեմբերի 23-ին, Բալկանյան առաջին պատերազմն սկսվելուց հետո, նա կամավորապես մտնում է բուլղարական բանակի շարքերը: Որպես պահեստի բուլղարացի սպայի, նրան հանձնարարվում է կազմավորել հայ կամավորականների վաշտ: Անդրանիկի հետ մեկտեղ հավաքագրում և գլխավորում է 229 (հետագայում 271/273) մարդուց բաղկացած մի վաշտ: 1912 թ. հոկտեմբերի 20-ին Նժդեհը նշանակվում է հայկական երկրորդ վաշտի հրամանատար: Նոյեմբերի սկզբին կռվում է ՈՒզուն-Համիդիրում: 1912 թ. նոյեմբերին Բելոմորիեում՝ Մարիցա գետի ափին գտնվող Մերհամլի գյուղի մոտ, բուլղարական երրորդ բրիգադի կազմում, Նժդեհն ու նրա վաշտը մասնակցում են գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը, ինչի համար նա ստանում է բուլղարական (այդ թվում` «Խիզախության համար» 4-րդ աստիճանի բուլղարական խաչ) և հունական պարգևներ ու «Բալկանյան ժողովուրդների հերոս» կոչում: Պատերազմի ընթացքում, 1913 թ. հունիսի 18-ին Նժդեհը վիրավորվում է: Պետք է ուղղակի ստահակ լինել՝ չհասկանալու, թե ինչու էին բալկանյան ժողովուրդներն ու հայերը ատում Օսմանյան Թուրքիան, ինչու էին նրանց զավակները պատրաստ զենքը ձեռքներին խփելու թշնամուն: Ռուսաստանն ու ռուս ժողովուրդը հիանալի գիտեն, թե ինչու են իրենք այդքան ռուս-թուրքական պատերազմներ մղել և ում են ազատագրել: Հասկանալի է, որ զաբելինները առաջադրանք չեն ունեցել պատմելու ճշմարտությունը:

Կարծում եմ, որ նրա, որպես Ադրբեջանի գործակալի, խնդիրներից կարող էր լինել նաև հետևյալը՝ ուշադրությունը շեղելով Նժդեհի կողմը, դրանով իսկ փորձել «լղոզել» այն բացասականությունը, որով Ռուսաստանում և ռուսական աշխարհում վերաբերվում են Կիևի փորձերին՝ հետին թվով արդարացնելու բանդերաներին ու շուխևիչներին: Հապա ինչո՞ւ պիտի ադրբեջանական պատգամավորիկը իր պարսավագրում այսպիսի «մտքեր» թույլ տար. «Մի խոսքով, հիտլերյան իշխանությունների հետ Գարեգին Նժդեհը շատ ավելի մտերիմ հարաբերություններ ուներ, քան Բանդերան ու Շուխևիչը: Մի խոսքով, իրադարձությունների մասշտաբը բացահայտորեն դուրս է գալիս «հայ-ադրբեջանական վեճի» շրջանակներից»: Ստում եք, էֆենդի Զաբելին, ու Ձեզ հետ միասին ստում է նաև «КП»-ն. նախկին ՈՒկրաինական ԽՍՀ-ն խորհրդային միակ տարածքն էր, որը նացիստական Գերմանիային ոչ թե մի ինչ-որ «լեգեոն», այլ SS-ի դրոշի ներքո կռվող մոլեգար մարդասպանների ամբողջ երկու դիվիզիա է տվել: Հիշո՞ւմ եք, թե ինչեր էին անում բանդերաներն ու շուխևիչները: Հիշո՞ւմ եք Վոլինյան սպանդը, այդ թվում՝ հայաբնակ ութ գյուղերի հայերի. Վոլին, Բաբի Յար, Խատին... Շարունակե՞մ թվարկել...
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Ստորև ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ՝ ռուսերեն լեզվով

Лже-политолог Забелин и «Комсомольская правда» – платные хулители Армении в угоду пантюркистам?

В номере за 23 июня 2016 г. российской газеты «Комсомольская правда» была опубликована грязная заказная статья «В центре Еревана открыт памятник пособнику Гитлера, осужденному советским судом», исполненная руками некто «политолога» Михаила Забелина. Всю излитую этим, на наш взгляд, бессовестным предателем интересов России подлость, причём в отношении как «фигурантов» его откровенной заказной мазни, так и властей России и Армении, мы пересказывать не станем – кто захочет, тому нетрудно найти этот грязный пасквиль по ссылке. Исполнитель турецко-азербайджанских политических заказов Забелин – не новое явление, в Армении давно как бы «привыкли» к тому, что наши враги вполне могут найти в РФ писак, готовых за скромный ангажемент помогать в очернении, в фальсификациях истории. Тем более вызывает возмущение, когда газета «КП», безусловно, пользующаяся известным авторитетом среди читательской аудитории России, предоставляет свою печатную площадь человеку, которого «скромно» и по непонятным причинам представляет всего лишь «политологом». И не указывает, что это – тесно сотрудничающий с фашистским режимом Азербайджана, даже можно не сомневаться, что и ПЛАТНЫЙ АГЕНТ Миннацбез Азербайджана, председатель Русской общины Азербайджана, депутат азербайджанского Милли Меджлиса Михаил Забелин. Извините, с каких это пор газета «КП» считает за стандарт утаивание реальной информации о том, кто и под чью дудку пишет на её страницах? И, извините, сколько стоит такая заказная публикация в «КП»? Ей-Богу, поверьте – настрополить руководителей Русской общины Армении и Русской общины Арцаха тоже недолго. Просто вопрос – а до каких пор будет скатываться в пропасть аморальности московское масс-медиа?

Итак, верный слуга турецко-азербайджанского фашизма Забелин не пишет о том, что аскеры его Родины в четыре дня апреля 2016 г. живьём резали головы пленным армянам в Арцахе, уподобляясь террористам группировки «Исламское государство». В том числе – и несчастному, как выразился, оказывается, владеющий нацистской терминологией не то джянаб, не то эфенди Забелин, «унтерменшен», 18-летнему езиду, вся вина которого состояла в том, что до конца был со своим раненым командиром… Об этом у подлого вруна в статье нет ни полуслова. Не пишет он и о том, что после развала СССР в его «толерантном» Азербайджане от полумиллионной русской общины осталось меньше 100 тысяч человек. Его не интересует, почему это происходит – он «бьёт тревогу», что Армения «практически моноэтничная» и «именно в Армении проживает самое малое количество русских и русскоязычных». Да, но неуважаемый платный агент азербайджанской «охранки», в Армении и в советское время жило не слишком много русских и русскоязычных, хотя – насчёт русскоязычных это ещё большой вопрос, потому что до 70% населения бывшей Армянской ССР было ДВУЯЗЫЧНО и одинаково на высоком уровне владело и родным, и русским языком. Было где-то около 100 тысяч, сейчас уменьшилось примерно вдвое. Никто не выдавливал, никто не рушил русские могилы (как в Баку, например – под предлогом «актуального дорожного строительства»…), никто русские школы для русских не закрывал и не «оптимизировал», и т.д. А вот с чего это русское (про всех русскоязычных в Азербайджане – вообще, разговор отдельный) население «Республики Баку» (например, в соседнем Иране часто и так называют Родину агента азербайджанской «охранки» Забелина) сократилось в 5 раз!.. Вот и заняться бы «Забелиным» из Азербайджана проблемами русских на своей Родине! Но нет- он суёт свой грязный нос в Армению, и понятно, с какой целью. Забелин, а вам Миннацбез вашей Родины много платит за то, чтобы вы работали на подрыв армяно-русских отношений? Не стесняйтесь, скажите вашу цену!..

Чтобы ни у кого не возникло сомнений в истинности нашей оценки, а также чтобы никто ни в самой России, ни в посольстве РФ в Армении не вздумал возмущаться и обвинять меня в предвзятости и попытке «оправдать» Нждэ, я скажу, во-первых, следующее. Не первый год доводится именно лично вступать в бурные споры, в том числе и с российскими представителями, в том числе с армянами с российскими паспортами. С некоторыми из них пришлось даже перейти на сухие официальные отношения, потому что люди упорствуют в своём нежелании что-то знать и понимать. Так что останавливать всяких «забелиных» для меня не впервой. Во-вторых, вот доказательная база моей правоты – Забелин начинает повествование об истории Нждэ с… его войны «против азербайджанцев», обвиняя Спарапета в «жестоких этнических чистках». Что ж такой дотошный Забелин не докопался до того, что в парламенте Первой республики Армения были конституционно гарантированные депутатские места мусульман – ведь в те годы младших пособников пантюркизма в Закавказье не называли «азербайджанцами»: либо мусульмане, либо кавказские татары? И против кого велись военные операции – тоже известно: против мусаватистских и курдских вооружённых банд, занимавшихся террором и грабежами с убийствами против немусульманского населения. Причём – в условиях, когда Армения вела войну за своё выживание с Турцией! Далее Забелин быстренько «перезодит» к пресловутому «Армянскому легиону». Видимо, «источником» для эфенди-джянаба Забелина служит…ещё более антиармянского душка книженция ныне покойного азербайджанского историка Ровшана Мустафаева…

Что – более не было источников, первоисточников, господа из «КП», эфенди-джянаб Забелин? Что ж, восполним ваш вакуум, подлые пособники негодяев, осуществляющих программу дискредитации самой проблемы Геноцида армян в Турции и Закавказье. Но – от души жаль пигмея Забелина. Он же дешёвка - ему явно меньше платили, чем, допустим, европарламентарию от Швеции Ёрану Линдбладу (бывший вице-президент Парламентской ассамблеи Совета Европы), который в 2013 г., видимо, обидевшись на прекращение «выплат», сам признавался – Баку нанял его лоббировать интересы Азербайджана в ПАСЕ и других европейских структурах и он стал лоббистом в организации «Европейское общество Азербайджана» (TEAS), имеющей прочные связи с режимом на Апшероне. Деньги, получаемые от организации, он вкладывал в свою стоматологическую практику. Не верите нам? Найдите номера шведской национальной вечерней газеты «Expressen» за май 2012-го – убедитесь сами. При этом в Швеции, когда всё всплыло, поднялся скандал, и связи Линдблада с «TEAS» подверглись жёсткой критике. Так, министр Швеции по делам Евросоюза Биргитта Оллсон заявила, что Азербайджан представляет собой диктатуру, при которой инакомыслящие блогеры, независимые журналисты и активисты ЛГБТ-сообщества подвергаются преследованиям и арестам и осудила факт связей бывшего члена парламента Швеции с азербайджанским режимом. «Если Линдблад работает на режим, то это большая проблема, потому что это против наших фундаментальных ценностей», - заявила лидер партии Консерваторов Анна Кинберг Батра. Критике Линблада подверг также сенатор Вальтер Мутт, назвав факт связи с Линдблада с азербайджанским режимом «отвратительным и ужасным» явлением. А пресс-секретарь Левой партии Швеции по вопросам внешней политики Ганс Линде назвал метод работы Линдблада, которому платит диктатура, абсолютно неприемлемым. Так будет ли скандал хотя бы внутри редакции газеты «КП» в связи с такой же позорной ролью главы Русской общины Азербайджана? Посмотрим. А, быть может, Забелин тоже «переселился» в РФ? Видимо, от хорошей жизни, да? А с чего бы редакции «КП» представлять депутата Милли меджлиса (по крайней мере, в 2015 г.), которого в этой же газете представляли в прошлом году согласно всем его «регалиям», вдруг в июне 2016-го скромно низвести до уровня «простого политолога»?..

А теперь немного – о Нждэ. Беспристрастно. Кто же Нждэ? 23 сентября 1912 г., ввиду начавшейся 1-й Балканской войны, он вступил добровольцем в болгарскую армию. Как болгарскому офицеру запаса, ему было поручено сформировать роту из армянских добровольцев. Вместе с Андраником сформировал и возглавил роту из 229 (впоследствии 271/273) человек. 20 октября 1912 г. Нжде назначается командиром 2-й армянской роты. В начале ноября сражается в Узун-Хамидире. В ноябре 1912 г. у села Мерхамли на берегу реки Марицы в Беломорье, в составе 3-й болгарской бригады, Нждэ и его рота участвовали в разгроме турецкого корпуса генерала Явера-паши, за которую он получил болгарские (в том числе: болгарский крест «За храбрость» IV степени) и греческие награды и звание «герой Балканских народов». В ходе войны 18 июня 1913 г. Нждэ был ранен. Надо быть просто подонком, чтобы не понимать – почему народы Балкан и армяне ненавидели Османскую Турцию, почему их сыновья были готовы с оружием в руках бить врага. Россия и русский народ сами прекрасно знают – зачем они вели столько русско-турецких войн, кого освобождали. Понятно, что у «забелиных» не было задачи рассказать всю правду. Считаю, что в его задачи, как агента Азербайджана, могла входить и такая – переакцентировкой внимания на Нждэ и т.д. «смазать» тот негативизм, которым в России и Русском мире встречают попытки Киева задним числом оправдать и обелить Бандер и Шухевичей. А с чего бы азербайджанскому депутатишке вдруг вписать в свой опус такие вирши: «Словом, с гитлеровскими властями у Гарегина Нжде отношения были куда ближе, чем у Бандеры и Шухевича. Словом, за рамки «армяно-азербайджанских раз­­борок» масштаб событий явно выходит». Врёте, эфенди Забелин и вместе с вами врёт и «КП» - бывшая УССР это единственная советская территория, давшая, благодаря Бандере и Шухевичу, нацистской Германии не какой-то там «легион», а целых две дивизии отпетых убийц под флагами SS! Помните, что натворили бандеры и Шухевичи? Волынская резня, в том числе и армян восьми армянских сёл Волыни, Бабий Яр, Хатынь… Дальше перечислять??? Нет, ну точно – глава Русской общины Азербайджана явно за «укропские» тугрики работает…

Դիտվել է՝ 3049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ