Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հարյուր տարվա լրագրող եք, բայց ի՞նչ հարցեր եք տալիս»

«Հարյուր տարվա լրագրող եք, բայց ի՞նչ հարցեր եք տալիս»
12.07.2016 | 02:13

ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ (ԱԺ աշխատակազմի ղեկավար)

-Պարոն Թովմասյան, Դուք Ձեր անձնական միակ ավտոմոբիլը նվիրեցիք Ղարաբաղի՞ն:
-Այո՛:
-Հա, էլի, էն կառավարությունը ոչ միայն իր «անձնականը» չի նվիրում Ղարաբաղին, այլև պետականի փչացածն ու «դուրս ընկածն» է անտիկոռուպցիայի ենթարկում. իր կատաֆալկան էլ: Դառնանք Ձեզ. փաստորեն, ոտքով եք գնում-գալիս գործի:
-Ոտքով քիչ եմ գալիս, բայց տուն եմ գնում ոտքով:
-Ձեր ծառայողակա՞նն էլ են անտիկոռումպացրել, դրա՞ համար: Ավելի լավ չէ՞ր` էն էլ նվիրեիք Ղարաբաղին:
-Սահմանադրություն կարդացեք:
-Ինչո՞ւ, որովհետև պատրաստվում եք Սահմանադրական դատարանի նախագա՞հ դառնալ, դրա՞ համար:
-Ոչ, որպեսզի իմանաք, որ ծառայողական ավտոմեքենան նվիրել չի կարելի:
-Ի՜նչ եք ասում. օրինակ՝ ես Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյա գիտեմ, որ իր «մոբիլը» նվիրեց յուր նվիրյալներից մեկին, այն «արագի մեջ» վաճառեցին, անցավ-գնաց:
-Առավել ևս, պետք է Սահմանադրություն կարդաք, որ իմանաք` ով է պետական գույքը կառավարում, ով է ԱԺ-ում գույքը վերահսկում, որպեսզի նման հարցեր չտաք: Հարյուր տարվա լրագրող եք, բայց ի՞նչ հարցեր եք տալիս. պե՞տք է հարց տալ սովորել վերջապես, թե՞ ոչ:
-Կսովորեմ, խոստանո՜ւմ եմ: Ի դեպ, շատ անկեղծ, եթե ցանկանում եք Սահմանադրական դատարանի նախագահ դառնալ, ես հանուն Ձեզ կգնամ-կկանգնեմ Սահմանադրական դատարանի դիմաց ու կպահանջեմ, որ Ձեզ ՍԴ նախագահ նշանակեն, նախ, որ Դուք երիցս «կռվել» եք էդ կողմերում և ապա` լավ գիտեք Սահմանադրությունը:
-Է՜, գիտես, չէ՞, որ որոշ տեղեր, երբ «որոշները» գնացին-կանգնեցին` ի՜նչ եղավ: Մի՛ գնա:
-Ինչո՞ւ, վախենում եք, որ ինձ կծեծե՞ն: Սեյրան Սարոյանն ասել է` «տո քեզ ծեծել կըլնի՞»: Սա` «ա»: Եվ՝ «բ». ուզո՞ւմ եք, թե՞ չեք ուզում Սահմանադրական դատարանի նախագահ դառնալ: Շատ հստա՛կ:
-ՈՒզելը քաղաքական կատեգորիա չէ:
-Բա ի՞նչ եք ուզում, կարո՞ղ է էլի արդարադատության նախարար:
-Որտեղի՞ց վերցրիք:
-Գիտեք` Հայաստանում երկու պաշտոն կա. մեկը` նախագահինը, ու բոլոր «գնացածները» ոչ մի կերպ չեն համակերպվում իրենց նոր կարգավիճակին, ցանկանում են անպայման վերադառնալ, և արդարադատության նախարարինը: Ճիշտ է, վերջինի դեպքում մեզանում «ռեինկարնացիա» տեղի ունեցավ՝ վերադարձի իմաստով, բայց մեկ է` «նույն» հեռացած մարդն է «կուրացիա» իրականացնում ոլորտում:
-Օ՛յ-օ՛յ-օ՛յ, «ինկարնացիա, կուրացիա, ռեպետիցիա»… Համաձայն չեմ Ձեր ոչ մի ասածի հետ, այդ պատճառով էլ ասում եմ` Սահմանադրություն կարդացեք, հարց տալ սովորեք, որովհետև` կարող ես թատրոն գնալ ուզենալ, կինո էլ, բայց ոչ երբեք` պաշտոն ստանալ:
-Իսկ երբ մենակ եք մնում ինքներդ Ձեզ հետ, էդ ժամանակ ուզո՞ւմ եք:
-Այսինքն, Ձեր կարծիքով, հենց ես մենակ եմ մնում` արագ-արագ սկսում եմ երազել պաշտոնի մասի՞ն: Նման տպավորությո՞ւն եմ թողել Ձեզ վրա:
-Չէ, պարզապես ասում են` վախեցեք ձեր երազանքներից, դրանք կատարվում են: ՈՒզում էի Ձեզ հորդորել, որ հանգիստ երազեք:
-Շնորհակալ եմ, կհորդորվեմ:
-Է՜, պարոն Թովմասյան, ես այսքան ժամանակ մանևրում էի Ձեր իրական պաշտոնի շուրջ. իրականում խոսակցություններ կան, որ Դուք կարող է և վճռաբեկ դատարանի նախագահ դառնաք:
-Դա՞ էլ եմ երազել:
-Ո՛չ:
-Կերազե՛մ:
-Կեցցե՛ք: Երբ աշակերտը պատրաստ է, ուսուցիչը գալիս է:

Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ