Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Այո, մնամ Երևանում, կարդամ Տերյան»

«Այո, մնամ Երևանում, կարդամ Տերյան»
15.07.2016 | 02:12

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ
(ԱԺ նախագահ)

-Գրիգորիչն ո՞ւր է գնալու այս ամառ:
-Ես դեռևս չեմ որոշել, թե ուր եմ գնալու: Միայն էս ամառ չէ, բոլոր մնացած ամառները չեմ որոշել, թե ուր եմ գնալու: Երևի տեղ էլ չեմ գնա:
-Մնալու եք Երևանո՞ւմ, էս շոգի՞ն, ինչպես միշտ` կարդաք Տերյան` աշնան մոտիվներո՞վ:
-Այո, մնամ Երևանում, կարդամ Տերյան:
-Օ՜, Գրիգորիչ, էն մուլտը հիշո՞ւմ եք, որ իր ծննդյան օրը Իան ասում է Պիտաչոկին` «мой любимый цвет»` ծննդյան օրը պատռված փուչիկի մասին: Ի դեպ, Կարեն Ավագյանին նկատի չունեմ, Գրիգորիչ, պարզապես, չգիտես ինչու, նման ասոցիացիա առաջացավ: Ի դեպ, պարոն Սահակյան, պառլամենտի դահլիճն էդ ի՜նչ դատարկ էր վերջերս, ի՞նչ եք անելու Տերյան կարդալուց հետո` աշնանը: Գաղտնիք չէ, որ նախընտրական փուլում պատգամավորներն ընդհանրապես չեն գալիս պառլամենտ:
-Դե, չէ, չկա էդ խնդիրը` շատ կամ քիչ լինելու, որովհետև, երբ ընտրվում էի Ազգային ժողովի նախագահ, իմ միակ գործը լինելու էր էն, որ ազատականացնեի պառլամենտը:
-Էլ ո՞ւր, Գրիգորիչ: Ազատություն մի ասա` «մե դատարկություն, մե ձայն բարբառո հանապատի» ասա:
-Պետք է հնարավորություն տալ բոլոր պատգամավորներին, ընդ որում, ոչ միայն նիստերի ժամանակ, այլև հանձնաժողովի, լրատվության պայմաններում, ովքեր ցանկանում են վերջին խոսք ասել, ազատ լինել:
-Ի՜նչ նկատի ունեք դա ասելով, Գրիգորիչ. կարո՞ղ ենք հասկանալ, որ նրանք այլևս չեն լինի պառլամենտում, և մենք կունենանք նորացված, թարմ, գաղափարական առանցքի վրա հենված, առանց օդիոզ ֆիգուրների պառլամենտ: Հա՞, Գրիգորիչ, մի՞թե:
-Ես կարծում եմ, որ թե՛ առաջիկա ընտրություններին, թե՛ նախորդ ընտրություններին, թե՛ մյուս նախորդ ընտրություններին էլ մենք ունեցել ենք, Ձեր ասած, նորմալ պառլամենտը. պառլամենտը մեր հասարակության հայելին է: Ինչ վերաբերում է պատգամավորների մասնակցությանը նիստերին, պառլամենտը միշտ էլ մինչև ընտրությունների օրը աշխատել, օրենքներ է մշակել, հաստատել:
-Լա՜վ, էլի՛, Գրիգորիչ, «Հրազդան-ցեմենտի» քվեարկության ժամանակ չկարողացաք պատգամավորներին բերման ենթարկել, ու քիչ էր մնացել մարդամեկը պառլամենտում «հեղաշրջում» աներ: Համ էլ, Սերժ Ազատիչը լավ ջղայնացել էր «էդ մոմենտով»:
-Ոչ թե չկարողացանք, այլ պարզապես բոլոր խմբակցությունները գտել էին, որ նորմալ օրենք է, պետք է նորմալ քվեարկվի, դրա համար ֆրակցիան, ես ինքս էդպես չմոբիլիզացրինք, չկազմակերպեցինք պատգամավորների մասնակցությունը:
-Բա դե, ես էլ էդ եմ ասում, Գրիգորիչ ջան, ու «կոնկուրենտ ֆիրմա՜ն», օգտվելով դրանից, անցավ հակագրոհի և փորձեց «թավշյա հեղաշրջում» անել, սակայն Սերժ Սարգսյանը օդում բռնեց նրանց հակագրոհը:
-Չկա նման բան, չի եղել ու երբեք չի լինի:


Ճեպազրուցեց
Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 2246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ