«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հավատանք մեզ, մեր ոգուն, իսկ մնացածը էական չէ

Հավատանք մեզ, մեր ոգուն, իսկ մնացածը էական չէ
19.07.2016 | 00:44

Բացեք անկախության տարիների հայկական մամուլը և ամենուրեք Կարսի պայմանագրի կապակցությամբ կկարդաք բոլշևիկներին խարազանող հոդվածներ: Ասեմ, որ մենք սիրում ենք սևեռվել մի հարցի վրա, չնկատելով, թե ինչ քաղաքականություն են վարում հետբոլշևիկյան Ռուսաստանի կառավարողներն այդ նույն հայկական հարցում: Ասել կուզեմ, որ այսօրվա ռուս կառավարողը թեպետ տոմսով բոլշևիկ չէ, բայց հայերիս տարածքների նկատմամբ հոգով բոլշևիկյան քաղաքականություն է վարում:

Կարճ ասած, այդպես եղել է անցյալում, որովհետև էն ժամանակ մենք պետություն չենք եղել, և ռուս կառավարողներն ըստ իրենց հայեցողության տնօրինել են մեր ճակատագիրը: Այսօր… Մինչ այսօրվա մեկնաբանությունը նկատեմ, որ ռուսները ճակատագրով են դատապարտված միշտ լիզելու թուրքերի մի տեղը, բայց հանուն ճշմարտության, այն էլ ասեմ, երբ թուրքերը նեղն են ընկնում, այդ մի տեղը ռուսներին լիզելու այնքան էլ հաճույքով չեն տալիս, իսկ երբ վիճակները փոքր-ինչ լավանում է, ամբողջ հասակով, այն էլ մերկ, կանգնում են ռուսների առաջ: Բնական է, թուրքերը ռուսներին ատում են գենետիկորեն, որովհետև ռուսները թուրքերին զրկել են շատ կարևոր կենսական տարածքներից` Ղրիմից, Սև ծովի կովկասյան ափերից, Բալկաններից և էլի շատ-շատ տարածքներից:

Կրկնեմ՝ ռուսները ճակատագրով են դատապարտված երբեմն լիզելու թուրքերի մի տեղը։ Թուրքերը, սակայն, ռուսներին այդ հաճույքը պատճառում են միայն իրենց համար անչափ ծանր պահերին, բայց վիճակը փոքր-ինչ լավանալուց հետո այդ հարաբերությունները լինում են ոչ թե սովորական, այլ ծայրահեղ լարված, անգամ թշնամական (վերջին ռուս-թուրքական հարաբերությունների սրացումները ասածիս վառ ապացույցն են):


Եվրոպական պետությունները Ռուսաստանը միշտ ընկալել են որպես Եվրոպայի ժանդարմ (չնայած ռուսների հաճախ խաղացած դրական դերին) և միշտ փորձել են նրան մեկուսացնել: Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ Ռուսաստանը ոչ ոք ոչ միայն չէր ճանաչում, այլև կռվում էր նրա դեմ, և Ռուսաստանից էլ ավելի վատ վիճակում գտնվող, աշխարհից վերանալու վտանգի առաջ կանգնած Թուրքիան ոչ միայն ճանաչեց հեղափոխական Ռուսաստանի կառավարությունը, այլև առաջարկեց համագործակցել ընդդեմ Անտանտի, ինչին հաճույքով արձագանքեց Ռուսաստանը: Եվ կարճ ժամանակ անց հայ ժողովրդի հաշվին մերձեցած երկու պետությունների հարաբերությունները սրվեցին և եղբայրության, բարեկամության պայմանագրից արդեն թշնամանքի հոտ էր փչում։ 1942-ի վերջերին թուրքական երկու միլիոն սվին պատրաստ էր հարձակվելու Ռուսաստանի վրա, եթե չլիներ Գերմանիայի դեսպան Ֆոն Պապենի ապուշ խորհուրդը, թե վերջնական որոշման համար սպասեք մինչև Ստալինգրադի ճակատամարտի ավարտը:

Ճիշտ է, սեփական երկրին ապուշ խորհրդով դավաճանած դեսպանը հետ կանչվեց իր պաշտոնից, բայց հետագա հակախորհրդային, թշնամական փաստերի առկայությունը բավարար էր, որպեսզի ԽՍՀՄ-ը հարձակվեր Թուրքիայի վրա, եթե չլիներ ԽՍՀՄ-ի այդ պահին զսպող գործոնը՝ Ամերիկայի ատոմային ռումբի գոյությունը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ մինչ այդ էլ Հյուսիսային Կորեայում այդ երկրի բանակը կռվում էր ԽՍՀՄ- ի դեմ: Սառը պատերազմի ժամանակ էլ մերթ ընդ մերթ լավանում էին թուրք-ռուսական հարաբերությունները։ Դարձյալ այն պահին, երբ դա պահանջել է Թուրքիայի շահը: 1974-ին ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպանը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն (այդ ժամանակ Հունաստանում իշխանության էին եկել սև գնդապետները և վարում էին բացահայտ հակախորհրդային քաղաքականություն) և բացահայտ առաջարկել են հարձակվել Կիպրոսի վրա (գնդապետները Կիպրոսը հայտարարել էին Հունաստանի մաս), ինչը և Թուրքիան սիրով էր կատարել: Առայսօր բաժանված Կիպրոսի հարցը Ռուսաստանի խղճին է, իհարկե, եթե դիվանագիտության մեջ կարելի է օգտագործել խիղճ հասկացությունը: Եվ Թուրքիան հիանալի է օգտվում Ռուսաստան-Արևմուտք սրացումներից: Պուտինը Թուրքիան անվանում էր բարեկամ երկիր, իսկ Էրդողանին՝ ընկեր: Հարկ չկա անդրադառնալու Պուտինի դեմքի արտահայտությանը, նրա հոգեկան վիճակին, երբ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, և օդում սպանվեց կատապուլտվող օդաչու: Առայսօր դատարանի առաջ կանգնած չէ այն հանցագործը (թեպետ հայտնի է նրա ով լինելը), որը խախտել է միջազգային օրենքը և սպանել ռուս օդաչուին:


Թուրքիան շատ բան կորցրեց ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից, բայց ինչպես ասում են, թուրքը մնում է թուրք, և Էրդողանը գնաց դրան, գուցե մտածելով, որ տվյալ պահին Սիրիայում քրդերի ոչնչացումն ավելի կարևոր է Թուրքիայի համար, քան ռուս-թուրքական հարաբերությունները: Եվ երբ Թուրքիան չհասավ իր առջև դրված խնդրի լուծմանը, ներողություն խնդրեց Ռուսաստանից իր կատարած քայլի համար, իսկ Ռուսաստանն էլ լինելով ներկա պահին աշխարհից մեկուսացված, սիրով սկսեց Թուրքիայի հետույքը լիզելու դարավոր ավանդույթը: Ռուսական հեռուստաալիքները մեկեն սսկվեցին, իսկ գեբելսյան պրոպագանդայի ստոր միջոցներին լավ տիրապետող, կիրակնօրյա «ԹպրՑՌ» ծրագրի գլխավոր մեկնաբանը, որը մինչ այդ մեղադրում էր Էրդողանին, նրա ընտանիքին Ռուսաստանում արգելված իսլամական տեռորիստական կազմակերպության հետ սերտ կապերի մեջ, մեկեն լռեց: Ավելին ասեմ, ամբողջ աշխարհով մեկ Հռոմի պապի այցը Հայաստան մեկնաբանող լրագրողների մեջ չկար ռուսական հայտնի ալիքի որևէ լրագրող: Ինչո՞ւ: Պապը Հայաստանում նորից կրկնեց «ցեղասպանություն» բառը, իսկ Կիսելյովը դա չէր կարող ասել կիրակնօրյա իր հաղորդման մեջ, ախր ևս մեկ անգամ թուրքը հնարավորություն էր տվել ռուսին լիզելու իր մի տեղը: Ավելին, ռուս կառավարողները (հիշենք Ռոգոզինի ցինիզմը, Մեդվեդևի արտահայտած պատմական մտքերի տհասությունը և այլն), ինչպես ցույց տվեց ապրիլյան քառօրյա պատերազմը, բոլշևիկյան հակահայկական (նկատի ունեմ պատմական տարածքների հարցը) քաղաքականության շարունակողն են և այսօր էլ թաքնված ձևով պատրաստ են իրենց ձեռքերը լվանալու հայ զինվորի արյամբ:

Էստեղ են ասել` եղբայր, քեզ դուր է գալիս թուրքի քամակը լիզել, մեզ հետ ի՞նչ գործ ունես, լիզիր մինչև հերթական անգամ կընկնես նոպայի մեջ, միևնույն է դու չես հասկացել և չես հասկանալու, չես ջոկել և չես ջոկելու քո թշնամուն բարեկամներից, դրա համար էլ հարյուր տարին մեկ ավերվում է քո երկիրը: Չեմ ցանկանում, բայց հավատացած եմ, որ երրորդ անգամ ավերվելը ճակատագրական կլինի քեզ համար:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ.Գ. Ես ամենևին դժբախտություն չեմ համարում մեզ համար ռուս-թուրքական մերձեցումը: Մենք պետք է փնտրենք դաշնակիցներ նաև ռուսներից դուրս: Բայց ամենակարևոր դաշնակիցը մեզ համար մեր ազգի միասնությունն է, որ երևաց ապրիլյան կարճատև պատերազմի ընթացքում:


Ցավոք, այդ պատերազմից դաս չի առել «ազգի էլիտա» կոչվածը: Ռուսները հերթական անգամ մեզ կպարտադրեն Բաքվից եկող պատերազմը: Մենք պետք է պատրաստ լինենք դրան և պիտի ապացուցենք, որ չորսօրյա պատերազմում զոհված զինվորների արյունը ջուր չէ: Մեզ ոչ ոք չի կարող ստիպել դուրս գալ մեր ազատագրած հողերից: Մենք ագրեսոր չենք: Ագրեսորը նա է, ով զավթել է Կուրիլյան կղզիները: Ագրեսորը նա է, ով կազմակերպեց կեղծ հանրաքվե և իրեն միացրեց Ղրիմը: Ագրեսորը նա է, ով ոտքի է հանել Դոնբասի և Լուգանսկի բնակչությանը:

Կուզեի հիշել Կիպրոսի վերաբերյալ մի թուրք դիվանագետի ասած խոսքերը` ուր մտնում է մեհմեդիկը սրով, դուրս չի գալիս գրչով: Իսկ մենք ինչո՞ւ պիտի դուրս գանք՝ Պուտինի ասելո՞վ. երբ ազգի ոգին տեղն է: Մնում է կառավարողի ոգին տեղում լինի և մտածի բանակի մասին, նրա սպառազինման մասին և ոչ թե կուլակաթափություն չլինելու մասին: Կուզենայի վերջում ավելացնել, երբ մենք հավատացել ենք մեր ուժերին, հաղթել ենք, երբ հույսներս դրել ենք ուրիշի վրա, մեզ վերջին հաշվով սպանդանոց են տարել: Կուզենայի նաև հիշել չեչեններին: Ռուսները չեն հաղթել չեչեններին: Այսօր Չեչնիան անկախ պետություն է Ռուսաստանի կազմում, իսկ մենք անկախ պետություն ենք աշխարհում:
Հավատանք մեզ, մեր ոգուն, իսկ մնացածը էական չէ:

Դիտվել է՝ 5761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ