Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիսի ու Ստամբուլի հիբրիդը` Հայաստանում

Նիսի ու Ստամբուլի հիբրիդը` Հայաստանում
19.07.2016 | 00:51

Պահը ճիշտ էր ընտրված: Չնայած հաշվարկը տանում էր դեպի աշուն, բայց, քանի որ ղարաբաղյան հարցում և ֆորս մաժորի սպասելիքում շատերն են անհամբեր, Նիսի ու թուրքական դեպքերի մի յուրօրինակ «փնջով»` բեռնատար ավտոմեքենայով ոչ միայն ահաբեկչություն իրականացվեց, այլև իշխանության պահանջ դրվեց: Ընդ որում, հայկական տարբերակը «մեկ քայլ» առաջ էր նրանով, որ պահանջ կար` ազատել զենքեր պահող, ահաբեկչության պատրաստվող «լիդեր» Ժիրայր Սէֆիլյանին: Բաց էր մնացել հարցը՝ «ազատված» Ժիրա՞յրն էր ստանձնելու իշխանության ղեկը, թե՞ մեկ այլ ոք:


Եթե քաղաքականապես գրագետ ձևակերպենք` ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Խաղի մասնակիցները մի քանի «շերտանի» էին, այդ պատճառով: Խաղը տաքացրել ու զոհասեղանին էր բարձրացրել արյան վրեժով լեցուն, առաջին իսկ քայլով ոստիկան սպանած, իրենց հետ բանակցությունների գնացածներին պատանդ վերցրած, ԻՊ ձեռագրով գործող «Նոր Հայաստանը», որն ընդամենը գործիք էր, ընդ որում` անչափ վտանգավոր գործիք այս հայրենիքի համար, և որին, սակայն, թվում էր, թե ինքն է խաղի տերը, և դափնիները ևս իրենն են լինելու: Երկրորդ շերտում նրանց հայրենական բոսերն են, որոնք անչափ երկար էին սպասել այս օրվան, անչափ մեծ ջանքեր էին ներդրել սրան հասնելու համար ու պետք է տային իրենց վերջին «ջիհադը», թե՛ «Նոր Հայաստանի» տղերքի, թե՛ հայոց ազգի, թե՛ իշխանությունների, և, առաջին հերթին, պետականության հաշվին: Անչափ երկար էին սպասել, որպեսզի այսօր որոշվեր` իրենք վերադառնում են, կամ` վե՛րջ, խաղասեղանին դնում են ամենքին ու ամեն ինչ:


Բայց, քանի որ կա երրորդ կարևորագույն «խաղացողը», ապա շահողը ո՛չ առաջինները, ո՛չ երկրորդները, ո՛չ էլ երրորդներն են լինելու։ Սույն մոդերատորները Հայաստանում փորձելու են ստանալ նոր իրավիճակ, որը պետք է նպաստավոր լինի իրենց նպատակներն իրականացնելու համար:


Նպատակը մեկն է` Ղարաբաղ: Ընդ որում, ասել, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում այս օրերին տեղի ունեցածը Արևմուտքի ծածկոցի տակ էր կամ Ռուսաստանի, նույնպես սխալ կլինի: Ճիշտ է, փողերը, որոնցով ՊՊԾ մտած «Նոր Հայաստանի» ներկայացուցիչները զինվել էին մինչև կոկորդ, օդից չէին իջել. դրանք գալիս են նաև դրսից, պտտվելով Թուրքիայի, Բրյուսելի, Մեծ Բրիտանիայի առանցքներում, սակայն հրահանգները կարծես թե իջնում են Հյուսիսից, որի հետ պայքարի ելածներն ու նրանց «հայրիկները» լրջագույն կապերի մեջ են:
Ասել է` սա ևս փունջ էր արտաքին խաղացողների, ուր ամենքն իրենց փաթեթն ունեն: Փունջ՝ Սերժ Սարգսյանին Ղարաբաղի հարցում ճնշումներ պարտադրելու համար, սույն «հայրենասերների» ձեռքով, որոնք կա՛մ հասկանում են` ինչ են անում, կա՛մ էլ պարզապես Պավլիկ Մորոզով են` բոլոր հետևանքներով հանդերձ:


Արդյունքում ունենում ենք նույնություն` հայի ձեռքով: Հայի արյամբ: Հայի չունեցած հետին խելքով: Հայի պառակտմամբ: Հայի ձեռքից պետականության վերջին փշուրը խլելով: Երբ կրկին պետք է լուծվեն այլոց խնդիրները, հաջողությամբ պսակվեն այլոց շահերը:
Այդպես եղել է հայոց պատմության ողջ ընթացքում։ Այդպես է նորանկախ Հայաստանի անչափ կարճ` 25-ամյա պատմության ժամանակահատվածում։ Հոկտեմբերի 27, Մարտի 1, հիմա էլ՝ Հուլիսի 17:


Ի՞նչ անի պատմությունը, եթե իր տված դասը մենք համառորեն այդպես էլ չենք սովորում:
Ոչի՛նչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ