Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Հայի համբերության բաժակը ծակ չէ»

«Հայի համբերության բաժակը ծակ չէ»
22.07.2016 | 00:37

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հոգեթերապևտ ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ կարծում է, որ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների պատճառները սոցիալ-հոգեբանական են և քաղաքական։

«Հիմնական պատճառը ես համարում եմ իշխանությունների անտարբերությունը ժողովրդի կարծիքի, տեսակետների նկատմամբ, նրանց սխալ, անարդարացի մոտեցումներն իրենց քաղաքական ընդդիմախոսներին։ Պատճառը դա է։ Այդ մարդիկ համարում են, որ Ժիրայր Սէֆիլյանն անարդար է բանտարկված, չի կարելի նրա հետ նման կերպ վարվել, ինչի հետևանքով ժողովուրդը շատ բացասաբար է ընկալում այս ամբողջ գործընթացը, նույնիսկ այնպիսի հանցագործության պարագայում, ինչպիսին ոստիկանի սպանությունն է։ Ժողովուրդը թեև քննադատում է պայքարի ընտրված ձևը, սակայն ամեն դեպքում աջակցում է շարժմանը»,- ասում է հոգեբանը։
Այս օրերին տարբեր որակումներ տրվեցին զինված խմբին, ոմանք նրանց համարեցին ռոմանտիկներ, ոմանք՝ ահաբեկիչներ, ոմանք այս ամենի հետևում տեսնում են ծրագրված գործողություններ: Սամվել Խուդոյանը կարծում է, որ վերջիններս ինքնազոհության գնացած մարդիկ են. «Եթե լինում է հայրենասիրական ռոմանտիզմ, ուրեմն նրանք հայրենասիրական ռոմանտիզմով են տառապում»։


Անդրադառնալով ապստամբների գործողություններին՝ Սամվել Խուդոյանը նկատում է, որ վերջիններս սխալ հաշվարկ էին կատարել, նաև ժամանակի տեսակետից. սա այն ժամանակը չէ, երբ զանգվածները նրանց կողքին կկանգնեին, գործելաոճն է սխալ, անընդունելի է ոստիկանների վրա կրակ բացելը. «Ես չգիտեմ իրավիճակը, դա քննությունը պետք է պարզի, միգուցե պաշտպանվել են նրանք, բոլոր դեպքերում, հայը հային սպանելու իրավունք չունի։ Ասում էին՝ հայի համբերության բաժակը ծակ է, սակայն մենք տեսանք, որ այդպես չէ։ Սա մի դրսևորում է, որը պետք է սթափեցնի։ Ես չգիտեմ՝ իշխանությունը քանի՞ այսպիսի դեպքից հետո է սթափվելու։ Բայց այդ մարդիկ, ընդհուպ իրենց կյանքի գնով (նրանց կյանքն այսօր մազից է կախված), գնացել են նման քայլի»։


Լարված իրավիճակում ի՞նչ պետք է արվի։ Հոգեբանը խորհուրդ է տալիս ժամանակ ձգել։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի. «Մեկ-երկու օր էլ թող համբերեն, փորձեն Ժիրայր Սէֆիլյանի, Պավլիկի, մյուսների մոտ ընկերներին, հարազատներին մեջ գցելով բանակցություններ վարել, խոստումներ տալ, լեզու գտնել»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ