Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հիբրիդային հեղափոխության» ամբողջ հմայքը

«Հիբրիդային հեղափոխության» ամբողջ հմայքը
22.07.2016 | 01:39

Չափազանցություն չթվա, սակայն այսօր Հայաստանում որոշվում է նաև տարածաշրջանի ապագան: ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունը Հարավային Կովկասում նոր վերադասավորություններ է սկսում: Նախորդ օրը Ալիևը հրաման է «իջեցրել»` իրականացնել Թուրքիայի հետ ստորագրված համատեղ ռազմական բազայի` թուրքական ինքնաթիռների թռիչքներն ապահովող քայլերը:


Իհարկե, կարելի էր կարծել, որ ռուս-թուրքական հարաբերությունների «ջերմացման» ֆոնին Ռուսաստանն ըմբռնումով կմոտենա վերջին շրջանում իր համար անչափ հարազատ դարձած Ադրբեջանի այդ քայլին, եթե չլիներ մեկ «բայց». Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Նրա ռազմական-պաշտոնական մուտքը Ադրբեջան ավտոմատ կերպով ՆԱՏՕ-ի մուտք է տարածաշրջան: ՈՒ եթե դրան հավելում ենք Վրաստանի հավանական անդամակցության քննարկումները Հյուսիսատլանտյան կառույցին, ապա ստացվում է, որ Ադրբեջանն ու Վրաստանը տարածաշրջանում մեկընդմիշտ կողմնորոշված են անկախ Ռուսաստանի հետ Ալիևի սիրախաղերից:
Բաց է մնում Հայաստանի հարցը, որը փորձում էր երկու բևեռների միջև հավասարակշռության դերակատարություն ստանձնել, բայց, դատելով ղարաբաղյան «ֆրոնտում» ռուսական անհամբերությունից, ինչպես նաև Հայաստանի սրտում` Էրեբունիում տեղի ունեցող զարգացումներից, ակհայտ է դառնում, որ եկել է «լրջանալու պահը»:
Խոստովանենք` անչափ ծանր իրավիճակ է: Ցանկացած իշխանության համար: Էլ չենք ասում` ժողովրդի իրական ցասման առիթ տված, ժողովրդին չնկատած այսօրվա վարչակազմի և նրա կառավարության համար:


Խնդրի մյուս նժարին էլ ավելի մեծ ծանրություն է դրված: Անցած հինգ օրերի ողջ քրոնիկոնը մեկ բան էր ապացուցում. այս անգամ «կոնկուրենտ ֆիրմայի» և դրսի խաղացողների «իդեա-ֆիքսերը» վերջապես համընկան: «Կոնկուրենտ ֆիրման» այս անգամ ևս անչափ մանրակրկիտ էր նախապատրաստվել, ինչն ամեն վայրկյան աչք է ծակում:
Փոքրիկ դիտարկում. ՊՊԾ-ն գրաված «հերոս» տղերքը, իրականում` ահաբեկիչները… ձգեմ պաուզան. ինչպես բոլոր, այդպես էլ այս ակցիան իրականացրած տղերքը, որ խոսում են հայավարի, իրենց կողմից սպանված գնդապետի մասին` ի խորոց սրտի, գործիք են առավել մեծ խաղացողների ձեռքին: Բայց, միևնույն է, իրենց արածը ահաբեկչություն է, իրենք մարդ են սպանել, ինչն էլ կրկնակի է դարձնում նրանց ողբերգությունը` թե՛ մարդկային, թե՛ մնացյալ առումներով, բայց, քանի որ քաղաքականությունը դաժան «շախմատ» է, «ձեռք են տվել, պետք է խաղան»: Շարունակենք. երբ Նիկոլին հաջողվեց որոշակիորեն խաղաղեցնել մոլեգնած ամբոխին, երբ սոցցանցերում Նիկոլն արժանացավ հիացքի և գրվեց` նոր լիդեր է նշմարվում, ՊՊԾ-ից «բանդայի» ղեկավար, լրջագույն թրենինգներ անցած Վարուժան Ավետիսյանը մեսիջ հղեց` կասկածելի քաղաքական գործիչներին «չտրվել»: Դո՛ւ ասացիր:


Շարունակելով ասենք՝ այո, համընկել են «կոնկուրենտ ֆիրմայի» և «դրսեցիների» նպատակները` այս անգամ: Սակայն վերջնական պարտիան իրենցը չի լինելու: Ոչ մի դեպքում:
Ո՛չ մի:


ա) Իրենց պարզապես պետք էր Սերժ Սարգսյանի հետ «խոսելու» նոր իրավիճակ, որպեսզի փորձեն նույն Ղարաբաղում և տարածաշրջանի հեռանկարի հետ կապված ստատուս քվո փոխել:
բ) Եթե չստացվի, տե՛ս վերջին շրջանում Մերձավոր Արևելքի (և ոչ միայն) զարգացումները. իշխանությունը չվերցրին այն «կոնկուրենտները», որոնք այդ պահին պայքարում էին, մի լիդեր-խմբավորմանը փոխարինում էր մյուսը, ապա` երկրորդը, հետո` երրորդը:
ՈՒ սա էր «հիբրիդային հեղափոխությունների» ամբողջ հմայքը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ