Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ծռվող Երևա՞ն»

«Ծռվող Երևա՞ն»
29.07.2016 | 00:52

Գունավոր հեղափոխությունը հասավ Երևան:
Նրանք, ովքեր ուշի ուշով հետևում են կիրառվող քաղտեխնոլոգիաներին, կարող են միանշանակ փաստել՝ նոր տարրեր առանձնապես չկան, պարզապես ուկրաինական և արաբական միքս է: Չնայած բանդերականներին Մայդանում գրեթե նույնական դերակատարություն էր վերապահված, ինչպիսին «Սասնա ծռերին»` այստեղ:
Նույնականորեն, դեռ անհայտ է` ով է շարժման գլխին կանգնած: Այո, հիբրիդային պայքարի ժամանակ կոնսերվացվում են բոլոր ուժերը, պահ առ պահ բացվում, հետ քաշվում: Այո, խիստ խնամքով մշակված է ամեն դետալը: Շեշտադրումը՝ բացառապես ժողովրդի ենթագիտակցության, հոգեբանական գրոհի վրա, ինչից հետո արդեն մնացածը յուղի նման կհոսի:


Նպատա՞կը: Ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի և նրա վարչակազմի վրա` վերջնականապես կողմնորոշվելու «հորդորով»՝ տարածաշրջանի, առաջին հերթին՝ Ղարաբաղի խնդրում:
Ի դեպ, Խորենացու փողոցով զբաղված` աչքաթող արեցինք բավականին հետաքրքիր մի լուր. ՈՒոռլիքն ասաց, որ արդեն իսկ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում Կասպրշիկի առաքելության ընդարձակման ուղղությամբ, և որ Ադրբեջանն ու Հայաստանն իրենց համաձայնությունն են տվել դրան, ինչն անչափ հետաքրքիր է Ադրբեջանի մասով: Մեր տեղեկություններով էլ` արդեն հաստատված է բյուջեն, գտնված են թանկ սարքավորումների գումարները ևս: Զուգահեռաբար էլ ասվեց` առաջիկա հանդիպումը տեղի կունենա Վլադիմիր Պուտինի «բարձր հովանավորությամբ»:


Հիմա բոլորը գլուխ են ջարդում՝ ո՞վ է «Ծռվող Երևան» (այդպես անվանենք հայաստանյան «արաբական գարունն» ու Մայդանը) ակցիաների իրական կազմակերպիչը, ո՞ւմ ձեռքում է «հսկիչ փաթեթը»: Միանշանակորեն ասել, թերևս, դժվար լինի: Չնայած բոլորը պնդում են` արևմտյան մոդերացիան է աշխատում, որը երկարատև, ընդհուպ մինչև պայքարի կոդավորում, մանրամասնել է այս «շարժումը»: «Շարժման» մեջ, անշուշտ, իր փաթեթն ունի Ռուսաստանը, որը, ճիշտ է, որևէ դեպքում թույլ չի տալու, որ Հայաստանը որպես «ֆորպոստ» իր ձեռքից դուրս գա, և «ճակատամարտելու» է իր մեթոդներով, ընդհուպ մինչև ուժային (ՊՊԾ-ի վրա սավառնող ուղղաթիռները, կարծես, ռուսական բազայից էին վեր խոյացել), սակայն պարոն Պուտինի բարձր հովանավորության ներքո տեղի ունենալիք հանդիպումից առաջ Ռուսաստանին չի խանգարում, որ Սերժ Սարգսյանը ՊՊԾ «շրջափակման պայմաններով» հայտնվի բանակցային սեղանի շուրջ՝ բավականին լուրջ ասելիքով:
«Ծռվող Երևան» պրոյեկտում բավականին լուրջ մասնաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանը: Ակնհայտ է, սակայն, որ նրան դեռ չի հաջողվել, ինչպես նախորդ դեպքերում է եղել, պայմանավորվել խաղի բուն մոդերատորների հետ:


Ինչ վերաբերում է մնացյալ խաղացողներին, որոնք լուրջ սպասումներ ունեին այս պրոյեկտից և ահավոր ջանքեր էին ներդրել նախորդ բոլոր տարիներին, նրանք խաղի մեջ են իրենց ռեսուրսներով, սակայն խաղը նրանցը չէ այլևս. ամեն անգամ, երբ նրանք փորձում են մոտենալ «ծանրաձողին»` անձամբ կամ իրենց սատելիտներով, նրանց քաղաքավարի ճանապարհ են դնում:
Հավարտ էլ արձանագրենք՝ պրոցեսը դեռ կերկարի, չի բացառվում` ընդհուպ մինչև Սարգսյան-Ալիև հանդիպում, որից հետո տեղի կունենա որոշակի տեղաշարժ: Ինչպիսի՞ն: Շա՜տ դժվար է ասել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ