Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Համակարգերի տեսության» ապագա մասնագետները պատրաստ են նորարական ուսումնական տարվան

«Համակարգերի տեսության» ապագա մասնագետները պատրաստ են նորարական ուսումնական տարվան
02.09.2016 | 12:42

Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Համակարգերի տեսություն» (կիբեռնետիկա) կրթական նոր ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Կրթության և գիտության նախարարի խորհրդական Արտակ Աղաբալյանը, «Ինսթիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ ու հյուրեր: Կազմակերպիչները շնորհավորել են աշակերտներին գիտելիքի օրվա, ինչպես նաև արդիական մասնագիտություն ընտրելու առթիվ և մաղթել կանաչ ճանապարհ:

Կրթական ծրագրին մասնակցում են 18 աշակերտ: Վերջիններս ուսումնական տարին կսկսեն ճանաչողական 5 օրյա արշավով: Կազմակերպիչները նշել են, որ այս ճանապարհորդությունը հնարավորություն կտա աշակերտներին ընկերանալ և միաժամանակ ծանոթանալ հայկական բնաշխարհին:


Հարկ է նշել, որ ուսման տևողությունը չորս տարի է։ Առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսումնական ծրագիրը։ Հաջորդ երեք տարիներին ուսանողները կստանան մասնագիտական կրթություն` «Համակարգերի տեսություն» մասնագիտության ծրագրին համապատասխան։ Առաջին տարվա ուսուցումը անցկացվում է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում:


4 ամյա ծրագրի ավարտին ուսանողները կստանան ՀՀ հանրակրթության միջնակարգ ընդհանուր կրթության վկայական և «Համակարգերի տեսություն» մասնագիտական որակակավորում։
Հիշեցնենք, որ կրթական ծրագիրն իրականացվում է ԻՏՁՄ-ի և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության թույլտվությամբ (N837 Ա/2).

Դիտվել է՝ 2387

Մեկնաբանություններ