Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԱՄՆ հետախույզները հետաքննում են ՌԴ գաղտնի գործողությունները

ԱՄՆ հետախույզները հետաքննում են ՌԴ գաղտնի գործողությունները
07.09.2016 | 10:26

Հետախույզները և Կոնգրեսի աղբյուրները հաղորդում են, որ ԱՄՆ-ի հետախուզական և իրավապահ մարմինները հետաքննում են հանգամանքները, որ համարում են մասշտաբային, բայց գաղտնի ռուսական գործողություն ԱՄՆ-ում առաջիկա նախագահական ընտրությունների և հասարակական ինստիտուտների նկատմամբ հասարակական անվստահություն տարածելու նպատակով՝ գրում են Դանա Պրիստը, Էլեն Նակաշիման և Թոմ Հեմբուրգերը The Washington Post-ում:

Նրանց նպատակն է գնահատել մասշտաբներն ու նպատակները ռուսական արշավի, որ ներառում է ԱՄՆ-ի քաղաքական գործընթացներում օգտագործվող համակարգերը կոտրելու կիբեռհնարքներ: Դա մեծացնում է ապատեղեկատվության տարածման Ռուսաստանի հնարավորությունները: Ռուսական գաղտնի գործողությունների բացահայտման միջոցառումները ղեկավարում է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպեր կրտսերը: «Դա վերաբերում է ազգային հետախուզության տնօրենի շահերի ոլորտին,- բացատրել է ԿՀՎ-ի սպա Չառլզ Ալենը, որ տեղյակ է հանգամանքներին:- Հիմա ուսումնասիրում են»: ԱՄՆ-ում իրենց ազդեցությունը տարածելու ռուսական գործողություններին շատ ուշադիր հետևում են հետախույզները՝ ասել է հետախուզության բարձրաստիճան սպան՝ մյուսների նման գաղտնի հարցերը քննարկելու պայման դնելով անանուն մնալը: Հատուկ ծառայությունները ուսումնասիրում են ընտրությունների գործընթացին խառնվելու հնարավորությունները, ՀԴԲ-ն պետական և տեղական իշխանություններին զգուշացրել է հնարավոր կիբեռսպառնալիքների մասին: Անհայտ մնալ ցանկացած սպան զգուշացրել է, որ հետախուզական հանրությունը չի հաստատում, որ այդ միջամտության կամ միջամտելու Ռուսաստանի ծրագրերի «վճռական ապացույցներ» ունի, բայց նույնիսկ ընտրական համակարգի անվտանգության վրա ներգործելու ակնարկը էական անհանգստություն է հարուցում:

Մարդկանց վստահությունն ընտրական համակարգին ժողովրդավարության բանալին է: Հավանաբար Կրեմլը մտադիր է ոչ թե ընտրության արդյունքները այս կամ այն թեկնածուի օգտին դարձնել, այլ քաոս տարածել և քարոզչության պարարտ հող ստեղծել, որ գրոհի ամբողջ աշխարհում ժողովրդավարության կառուցման ԱՄՆ քաղաքականությունը, հատկապես նախկին ԽՍՀՄ-ի պետություններում: ԱՄՆ հետախույզները ազդեցության պարտադրման այդ գաղտնի արշավը որակել են հավակնոտ և նշել, որ հաշվարկված է նաև իբրև դիմակայություն միջազգային գործերում ԱՄՆ-ի առաջատարության և ազդեցության: Կոնգրեսի աշխատակիցը, ում վերջերս բացատրել են հարցի էությունը, ասել է, որ «ռուսական ակտիվ միջոցառումները» կամ գաղտնի ներգործությունը, մեքենայությունները Արևելյան Եվրոպայում ու ԱՄՆ-ում տագնապահարույց են: Նրա խոսքով՝ դա նման է «գլոբալ արշավի»: Արդյունքում այդ պրոբլեմի գերակայության աստիճանը բարձրացվել է հատուկ ծառայությունների համար, այդ թվում՝ ՀԴԲ-ի ու Ազգային անվտանգության նախարարության, ԿՀՎ-ի ու Ազգային անվտանգության գործակալության: Հատուկ ծառայությունները տեղեկացրել են կոնգրեսականներին Եվրոպայում իրենց ազդեցությունը տարածելու ռուսական գործողությունների մասին, զգուշացնելով, որ նույնը կարող է կրկնվել ԱՄՆ-ում:

Ռուսաստանը հերքում է ԱՄՆ կիբեռներխուժումները: Ռուսաստանին առաջադրված մեղադրանքները Պուտինն անվանել է «հասարակության ուշադրությունը շեղելու փորձ»:
Դանա ՊՐԻՍՏ, Էլեն ՆԱԿԱՇԻՄԱ, Թոմ ՀԵՄԲՈՒՐԳԵՐ, The Washington Post


Հ.Գ. Նվազագույնը տարօրինակ էր լինելու, որ ՌԴ նախագահը հաստատեր ԱՄՆ պաշտոնատարների մեղադրանքները ու ասեր՝ այո, ինչո՞ւ ոչ, դուք փորձում էիք ապակայունացնել Ռուսաստանը իմ ընտրություններից հետո, ես փորձում եմ նույնը ձեր նախագահի ընտրություններից առաջ: Այդ ամերիկացիների համար են նման գործողությունները խիստ տարօրինակ ու խիստ տագնապահարույց՝ մենք վաղուց ապրում ենք այս պայմաններում, պարզապես մեր դեպքում կիբեռհարձակումների չեն դիմում, օգտագործում են սեփական ազդեցության տարածման շատ ավելի բութ գործիքներ՝ տնտեսական ու քաղաքական շանտաժ: ԱՄՆ-ում կարող են ասել՝ «Մարդկանց վստահությունը ընտրական համակարգին՝ ժողովրդավարության բանալին է», մենք այդ բանալին չենք էլ ուզում ունենալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ