Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայ զինվորականները կարող են օրինական կարգով հայտնվել...Սիրիայում

Հայ զինվորականները կարող են օրինական կարգով  հայտնվել...Սիրիայում
09.09.2016 | 08:18

Եվս մեկ կարևոր հանգամանք, որ գալիս է օգոստոսից. խոսքը Մերձավոր Արևելքում Հայաստանի դերի հնարավոր մեծացման մասին է, ինչն առաջ անհասանելի էր թվում: Երբ օգոստոսի 10-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի բանակցություններից հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ու Հայաստանի նախագահները ոչ միայն քննության են առել արցախյան հարցը, այլև «կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ», իսկ հետո Ռուսաստանի ԱԳՆ-ի և մերձկրեմլյան աղբյուրները հաստատեցին, որ պետությունների ղեկավարները քննարկել են նաև Հալեպում Ռուսաստանի և Իրանի մարդասիրական գործողությունը, պարզ դարձավ, որ Մոսկվայի (հնարավոր է նաև Թեհրանի) ջանքերի շնորհիվ Հայաստանն աստիճանաբար հաղորդակցվում է ռազմավարական գործընթացների ընդհանուր «ներկապնակին»: Որովհետև, եթե գոնե մի ակնթարթ մի կողմ դնենք այն, որ, օրինակ, Ռուսաստանն ու Իրանը ընթացիկ տարվա ապրիլին չափազանց մտահոգված էին Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններով, և որ Բաքվում (Պուտին-Ռոհանի-Ալիև), Սանկտ Պետերբուրգում (Պուտին-Էրդողան) և Մոսկվայում (Պուտին-Սարգսյան) կայացած բանակցությունները, այսպես թե այնպես, առնչվում էին արցախյան խնդրի կարգավորման գործին, ապա, իհարկե, «միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրները», առաջին հերթին, հենց Սիրիան է և Ռուսաստանի ու Իրանի մասնակցությունը սիրիական կարգավորմանը: Եթե Պուտին-Սարգսյան բանակցություններում սիրիական թեմայի շոշափման մասին տեղեկությունը համադրելու լինենք դրանից հետո ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս տեղի ունեցած իրադարձությունների հետ, ապա ակամա կարելի է հանգել այն ենթադրությանը, որ Մոսկվան ու Թեհրանը Մերձավոր Արևելքում «տեղ են գտել» նաև Հայաստանի ինչ-որ ջանքերի համար: Ընդ որում, եթե դատելու լինենք մի, կարծես, ոչ էական փաստով, ապա Հայաստանի ղեկավարությանը «հանձնարարված է» առաջ մղել ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշակի շրջանակների միջոցով մերձավորարևելյան հարցերին Երևանի միացման գաղափարը:


Հասկանալի է, որ սիրիական հարցը շոշափվել է նաև Բաքվի եռակողմ բանակցություններում, ինչպես նաև ռուս-թուրքական բանակցություններում: Հասկանալի է նաև, թե ինչ առումով. Բաքվի հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում հստակորեն մատնանշված է, որ կողմերը պատրաստ են «հակազդելու ահաբեկչությանը, ծայրահեղականությանը, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, զենքի անօրինական շրջանառությանը», և դա անխուսափելիորեն հանգեցրել է այն բանին, որ հաղորդագրություններ հրապարակվեն սիրիական պատերազմին Ադրբեջանի քաղաքացիների լուրջ (քանակապես) մասնակցության, ինչպես նաև այն մասին, որ մի շարք այդպիսի «սիրիական ադրբեջանցիներ» նկատվել են 2016 թ. ապրիլի 2-4-ին Արցախում տեղի ունեցած մարտական գործողություններում: Ավելին, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի այցի (օգոստոսի 11-ին) ժամանակ էլ բացահայտ ակնարկ արվեց: Լրագրողների հետ շփվելիս Զարիֆն ընդգծեց Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կարևոր դերը Մերձավոր Արևելքում. «Թեհրանը, Մոսկվան և Անկարան առանցքային դերակատարներ են տարածաշրջանում: Մենք պետք է համագործակցենք և մշտապես ելք փնտրենք դժվարին կացություններում: Անգամ եթե մեր երկրների միջև տարաձայնություններ կան, ապա դրանք բոլորը հաղթահարելի են երկխոսության միջոցով»: Այսինքն, այն, ինչ չասաց կամ «սվաղեց» Պուտինը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, այն, ինչ առայժմ «լռության է մատնում» ՌԴ արտգործնախարարությունը Արցախի վերաբերյալ Էրդողանի ու Չավուշօղլուի բարձրագոչ հայտարարություններին ի պատասխան, այս ամենը դիվանագիտորեն, բայց կոշտ կերպով ձևակերպել է Զարիֆը. Թեհրանն ու Մոսկվան Թուրքիայից համագործակցություն են սպասում միայն Մերձավոր Արևելքում, այսինքն՝ Սիրիայում և Իրաքում, բայց ոչ երբեք Անդրկովկասում:
Ինչպես հայտնի է, այնուհետև (օգոստոսի 14-16-ին) Բաքու և Երևան այցելեց ՌԴ պաշտպանության նախարարության մի ստվարաթիվ պատվիրակություն՝ նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ, և տարածաշրջանում նրա այդ «մաքոքային դիվանագիտության սկզբնական ու գլխավոր արձագանքը եղան Հայաստանի, Ադրբեջանի ու նույնիսկ Ռուսաստանի, այսպես կոչված «փորձագետների» բավական գռեհկացված «կարծիքներն» այն մասին, թե, իբր, Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը դառնում է արցախյան կարգավորման համարյա գլխավոր բանակցողը»:

Ընդ որում, բոլորին է հայտնի, որ օգոստոսի 12-ին Մոսկվայում Շոյգուն ընդունեց իր ադրբեջանցի պաշտոնակից Զաքիր Հասանովին, իսկ օգոստոսի 13-ին՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այո, երեք երկրների պաշտպանության նախարարությունների պաշտոնական աղբյուրները չժխտեցին, որ ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Արցախի հարցն արծարծել է և՛ Բաքվում, և՛ Երևանում: Բայց ի՞նչն է աչքի զարնում. Բաքվում Շոյգուն բանակցություններ վարեց նախագահ Իլհամ Ալիևի հետ, իսկ Երևանում՝ միայն Հայաստանի զինվորական պաշտոնակիցների հետ, որովհետև Հայաստանի նախագահն այդ ժամանակ Բրազիլիայում օլիմպիական խաղեր դիտելու էր մեկնել: Բայց դա բնավ էլ Սարգսյանի կողմից «անհարգալից վերաբերմունք» չէր Շոյգուի նկատմամբ կամ հակառակը, ավելի շուտ դա վկայում է, որ «անհրաժեշտ հարցերը», որոնց առթիվ էլ հիմնականում Անդրկովկաս էր եկել Ռուսաստանի նախարարը, օգոստոսի 10-ին արդեն փոխանցել էր ՌԴ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը, այսինքն, Վլադիմիր Պուտինը: Եվ այսպես, Արցախը՝ Արցախ, սակայն «այնուհետև հանդիպման ժամանակ Սերգեյ Շոյգուն և Իլհամ Ալիևը քննարկեցին միջազգային ու տարածաշրջանային հրատապ խնդիրներ»:

Ընդ որում, մեզ բոլորիս համառորեն շեղում են գլխավոր թեմայից. բազմիցս հաղորդվել է, որ «թեև մամուլի պաշտոնական ամփոփագրերում հիշատակումներ չկան այն մասին, թե Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և Հայաստանի պաշտպանության նախարարի հետ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հանդիպումների ժամանակ քննարկվել են ղարաբաղյան կարգավորման մանրամասներ, անհայտ մնալ ցանկացած փորձագետի ասելով, բանակցությունների հիմնական թեման եղել է հենց Ղարաբաղը»:
Բայց չէ՞ որ դա այդպես չէ: Օգոստոսի 16-ին, այսինքն, Հայաստանի պաշտպանության նախարարությունում Ս. Շոյգուի բանակցություններից հետո Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ: Սակայն հայկական կողմը ոչ մի ղարաբաղյան հարց էլ այս մակարդակով, փաստորեն, չբարձրացրեց: Հետևաբար, եթե Բաքվում կարող է «հակում» լիներ էլ միայն արցախյան խնդրի քննարկման կողմը, ապա Երևանում՝ ոչ մի դեպքում: Նայենք ժամանակագրությունը. 1) Շոյգուն օգոստոսի 14-15-ին Բաքվում չմնաց, այլ արդեն 14-ի երեկոյան եկավ Երևան, 2) Շոյգուի հետ հանդիպումից առաջ Սեյրան Օհանյանը հանդիպում է ունենում տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Սթիվեն Շաբիթի և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մայլզի հետ, ընդ որում, բանակցությունների արդյունքների առթիվ ամերիկյան կողմը պաշտոնապես ընդգծում է, որ «հանդիպումը կարևոր է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի խաղաղարար գործունեության ասպարեզում Հայաստանի մեծացող դերի տեսակետից»: Եվ հետո է միայն նշվում, որ կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին, 3) օգոստոսի 16-ին, այսինքն, արդեն ԱՊՀ ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո, Շոյգուն և Օհանյանը քննարկել են այն «լայնածավալ մարդասիրական գործողությունը, որ ռուս զինվորականներն իրականացնում են Սիրիայում»: «Օհանյանը աջակցություն ու համերաշխություն է հայտնել սիրիական ժողովրդին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության գործադրած մարդասիրական ջանքերին»,- ասվում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Վերջապես, կողմերը համաձայնագիր են ստորագրել ի շահ միացյալ զորամիավորման, ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրադրության հայտնաբերման ու գնահատման ասպարեզում գործակցելու վերաբերյալ: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, «ավարտվում է Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի միացյալ զորամիավորման ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստությունը», իսկ Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազան ծառայում է որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության ապահովման երաշխավոր:


Ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին ակնարկը, իհարկե, միտված է այն բանին, որ ԱՄՆ-ում և Հայաստանի արևմտամետ շրջանակներում վերջնականորեն «հանգստանան». Մոսկվան բնավ մտադիր չէ մոտ ժամանակներս վերացնելու այդ բազան, հատկապես Մերձավոր Արևելքում միջազգային ահաբեկչության դեմ ուղղված պատերազմում զբաղվածության պայմաններում, քանի որ այդ բազան գնահատում է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ Կովկասի անվտանգության տեսանկյունից: Մյուս կողմից, Հայաստանում ռուս-հայկական ենթադրվող միացյալ զորամիավորման մեջ մտնելու են հայկական 4-րդ բանակային կորպուսը և հենց այդ 102-րդ ռուսական ռազմաբազան, որը ներառված է Ռուսաստանի զինված ուժերի հարավային զինվորական օկրուգի կազմի մեջ: Հայկական բանակի 4-րդ կորպուսը տեղակայված է բավական ընդարձակ տարածքում, որն ընդգրկում է նաև Նախիջևանի հետ սահմանային գոտիները: Բայց ինչո՞ւ, չէ՞ որ Մոսկվան, կարծես, կարգավորում է հարաբերությունները Թուրքիայի հետ և դեմ չէ իրեն և Իրանին մոտեցնելու նաև Ադրբեջանը, այսինքն, թյուրքական պետությունների հետ հակամարտություն, կարծես, չի նշմարվում:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2639

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ