Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քաբուլի հայկական եկեղեցին

Քաբուլի հայկական եկեղեցին
09.09.2016 | 09:03

1720-ական թթ. պարսից Նադիր շահը մոտ 200 հայ ընտանիքներ (շուրջ 500 հոգի) Նոր Ջուղայից բռնագաղթեցրեց Քաբուլ: 1737 թ. նրանք եկեղեցի կառուցեցին աֆղանների մայրաքաղաքի Բալա-Հիսար ամրոցի տարածքում: Նոր Ջուղայի առաջնորդությանը պատկանող այդ եկեղեցին, որի անունը չի պահպանվել, ուներ 36 ոտք բարձրություն, 15 ոտք լայնություն, բեմը` 8 ոտք բարձրություն և 5 ոտք լայնություն, իսկ առաստաղին բացված էր լուսամուտ: Աստծո այդ տունը մաքուր էր ու կոկիկ, ուներ հաղորդության սկիհ, սեղանի վրա` վեց աշտանակ, երկու արծաթե փոքր խաչեր, արծաթապատ երկու Ավետարան և մի ձեռագիր Ժամագիրք: Խորանի մեջ դրված էր մանուկ Հիսուսը գրկին Մարիամի ու Հովսեփի պատկերը:
Քաբուլի հայերն ի՞նչ եղան: Ոչ մի անգամ որևէ քահանա չայցելեց, պատարագ չմատուցվեց, Հաղորդության փոխարեն տարին մեկ Երուսաղեմից բերված նշխարքն էին ճաշակում, և արդյունքում հայերը կամ հեռացան, կամ ձուլվեցին:


XIX դարավերջին այստեղ մնացել էին 4 տղամարդ, 8 կին և 3 մանուկ: Կանանցից մեկը էմիր Աչիմ խանի տիկինն էր, իսկ Սարգիս Խըդր խանը պետական բարձր պաշտոն էր զբաղեցնում: Վարդան անունով մի բժիշկ էլ կար: Սա էմիրի երեխաներին անգլերեն էր ուսուցանում, միաժամանակ եկեղեցում քարոզ էր կարդում ու դպրություն անում: Ի վերջո, սիրահարվեց մի բարձրաշխարհիկ աֆղան օրիորդի, ամուսնացավ և… ընդունեց կնոջ կրոնը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ