Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Անձնուրաց աշխատանքի համար բուժքույր Մալինա Մարգարյանն ու բժիշկ Սալվադոր Խեչոյանը պարգևատրվեցին

Անձնուրաց աշխատանքի համար բուժքույր Մալինա Մարգարյանն ու բժիշկ Սալվադոր Խեչոյանը պարգևատրվեցին
10.09.2016 | 23:24

«Հայաստանի առողջապահությունը` 25 տարեկան» տոնական միջոցառման ընթացքում անձնուրաց աշխատանքի համար պարգևատրվեցին շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը։


Հուլիսին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները շտապօգնության 4 բժիշկներին, այդ թվում՝ Սալվադոր Խեչոյանին ու Մալինա Մարգարյանին մի քանի օր պահել էին գնդի տարածքում՝ պնդելով, որ մինչև բժիշկների նոր խումբ չգա, նրանց բաց չեն թողնի: «Զուտ գնահատվել է մեր աշխատանքը, սա տրված է ամբողջ շտապօգնությանը: Մարդիկ կային չերևացին, բայց նրանց աշխատանքը ամենօրյա, այնտեղ եղել է, կապ չունի՝ ինչ-որ մեկը գերության մեջ է եղել, թե՝ ոչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Խեչոյանը:


«Ազատության» հարցին, թե համարո՞ւմ էր իրեն պատանդ, բժիշկը պատասխանեց. «Այնտեղ մեզ սահմանափակում էր տրված, իսկ թե ինչպես դա կբնորոշվի, թող իրավաբանները որոշեն»: Խեչոյանը պարգևատրվեց կառավարության կողմից, իսկ Մարգարյանը՝ Ազգային ժողովի։

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ