Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թող սուրբ Գևորգ նահատակի մեծ բարեխոսությունը լինի բոլորիս վրա

Թող սուրբ Գևորգ նահատակի մեծ բարեխոսությունը լինի բոլորիս վրա
23.09.2016 | 09:01

Իրականում ով է եղել սուրբ Գևորգը և ինչ ազգից, կարող են ասել նրան սրբացնող ու որպես բարեխոս սուրբ ընդունող առաքելահիմն եկեղեցիները։ Բայց քանի որ սրբի նահատակությունից հետո մոտ 1700 տարի է անցել, բնական է, որ ճշմարտության ակունքներից բխող զուլալությունը պղտորված է 17 դար հետո։ ՈՒ առավել ևս բնական է այն, որ տարբեր ազգեր հետագայում ուզեին «իրենցով» անել այդ մեծանուն սրբին ու իրենց ազգից հռչակել։


Տարիներ առաջ Կահիրեում էի։ Այնտեղ այցելեցի տարբեր սրբատեղեր։ Ասեմ, որ Եգիպտոսը հինավուրց քրիստոնեական երկիր է՝ մեզ դավանակից ղպտիների հայրենիքը, որտեղ ծնունդ են առել ու աշխարհով մեկ ընդունվել այնպիսի հռչակավոր սրբեր, ինչպիսիք են Անտոն Անապատականը, Մակարիոս Մեծը, Արսեն Մեծը և այլք։
Եգիպտոսում այցելեցի սուրբ Գևորգի անունով եկեղեցին։ ՈՒ երբ տեղի սրբապատկերի վրա տեսա թխամորթ սրբի պատկերը (բնիկ եգիպտացիները թխամորթ են եղել, նույնիսկ սևամորթ), հասկացա, որ եգիպտացիներն էլ են «իրենցով» արել սուրբ Գևորգին։ Եվ ընդհանրապես, զբոսաշրջիկներին հենց այդպես էլ ներկայացնում էին, որ սուրբ Գևորգը ղպտի է։


Այս սրբի մասին դարերի ընթացքում շատ է գրվել և պատմվել նրա կյանքի ու նահատակության վկայաբանությունը։
Սուրբ Գևորգը գլխատվել է Քրիստոսի 303 թվականին:
Սուրբ Գևորգի մասին պատմվում է հետևյալ ավանդությունը, թե մի վիշապի սպանելով ազատել է կույսին, որին որպես կերակուր էին տվել վիշապին: Այս ավանդությունը շատ է հետաքրքրել նկարիչներին, որոնք սուրբ Գևորգին ներկայացնում են որպես վիշապասպան: Բայց, ըստ իս, իրողությունը պետք է հասկանանք սատանայի առումով, ում բազմիցս ոտնակոխ է արել սուրբ Գևորգը:


Նահատակությունից հետո սուրբ Գևորգի մարմինը տանում են Պաղեստին՝ Դիոսպոլիս քաղաք կամ Ռամլե ավանը: Այնտեղ ասորիների եկեղեցու մեջ նրա նշխարները ցուցադրվում էին մինչև 13-րդ դարը: Հավելենք, որ այնտեղ կար նաև հայկական մի եկեղեցի՝ Սուրբ Գևորգ անունով:

Հ. Գ. Չնայած այս մասին արդեն ընթերցողին տեղեկացրել ենք, բայց մեկ անգամ էլ հիշեցնենք, որ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հրատարակած «Բազմավեպ» հանդեսում մի նոր վկայաբանություն կա սուրբ Գևորգի մասին։ Ըստ այդ նոր վկայաբանության, սուրբ Գևորգը հայ է, ծագումով կապադովկացի, որդին էր Ղևոնդ (կամ Հրանտ) զորավարի, որն այդ ժամանակ ապրում էր Հայաստանում։ Մոր անունն էր Պոլիքրոնիա, և հավատով քրիստոնյա, մինչդեռ հայրը հեթանոս էր ու կուռքեր էր պաշտում։

Գևորգը իր մոր խնամքով որպես քրիստոնյա էր մեծանում, առանց հոր գիտության։ Երբ հայրը ծանր հիվանդացավ, անսալով որդու հորդորներին, ինքն էլ ընդունեց քրիստոնեությունը։ Գևորգը մերձակա մենաստանից մի քահանա է կանչում, որ հորը մկրտի մահվանից առաջ, և Հրանտը մեռնում է իբրև քրիստոնյա։ Գևորգը շտապում է հոր կռատուն և խորտակում ոսկեղեն ու արծաթեղեն կուռքերը, որտեղից նաև այլ կռատներ է գնում և ջախջախում տեղի բոլոր աստվածներին, սպանում է քրմերին և ահագին հարստություն բաժանում աղքատներին։
Եվ թող սուրբ Գևորգ նահատակի մեծ բարեխոսությունը լինի բոլորի վրա։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4254

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ