«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Քաղաքապետարանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին

Քաղաքապետարանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին
23.09.2016 | 13:22

Մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումներն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետն աշխատանքային խմբին առաջարկել է միջոցառումների համեստ ձևաչափ:

«Տեղյակ եք, որ դեռ մայիսին վերանայեցինք Երևանի 2016 թ. հաստատված բյուջեի մշակութային միջոցառումների համար նախատեսված ֆինանսական միջոցները, որի հաշվին էլ համապատասխան աջակցություն ցուցաբերեցինք ապրիլի սկզբին առաջնագծում զոհված, վիրավոր և հաշմանդամություն ձեռք բերած երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին: Եվ դեռ այն ժամանակ նշել էի, որ այդ վերանայումը հիմնականում իրականացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության ֆինանսական միջոցներից: Երևանի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն ավելի համեստ ձևաչափով, միայն մեկ օր՝ հոկտեմբերի 8-ին, ծրագրում չենք ներառի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջև տոնական շքերթը: Փոխարենը լիարժեք կիրականացվի տոնակատարության սոցիալական բաղադրիչը, որի շրջանակում 2798 ընտանիքների, վերջին տարիներին ձևավորված ավանդույթի համաձայն, կտրամադրվեն անակնկալ նվերներ: Ինչ վերաբերում է տոնական միջոցառումներին, մենք պետք է այնպես անենք, որ լիարժեք ապահովենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի տոնական տրամադրությունն այդ օրը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Խորհրդակցությանը մասնակցող սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը զեկուցել է, որ սոցիալական բաղադրիչի իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը կազմել է ընտանիքների ցանկը, որոնք կընդգրկվեն «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության շրջանակում նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում: Քաղաքապետը հանձնարարել է կազմել սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի կազմակերպման ծրագիրը, որը ևս ներառված է տոնակատարության միջոցառումների ծրագրում և կկազմակերպվի հոկտեմբերին:


Աշխատանքային խմբի համակարգող, փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին հանձնարարվել է սեպտեմբերի 26-ին նախատեսվող մամլո ասուլիսում ներկայացնել տոնակատարության ծրագիրն ու միջոցառումների մանրամասները:

Դիտվել է՝ 1570

Մեկնաբանություններ