Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հայամետ» Freedom House-ը՝ Ալիևին

«Հայամետ» Freedom House-ը՝ Ալիևին
23.09.2016 | 13:25

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն իր հասցեին, գրում է contact.az-ը:

Freedom House-ի գործող նախագահ Դենիել Կալինգաերտն իր հայտարարությունում խիստ քննադատել է Իլհամ Ալիևի կառավարությանը: «Նախագահ Ալիևն ամենապատասխանատու անձն է վերջին 10 տարում ստեղծված մարդու իրավունքների հետ կապված սարսափելի վիճակի և քաղաքացիական հասարակության ու քաղաքական ընդդիմության ակտիվիստների ձերբակալության առումով»,- ասել է կազմակերպության նախագահը: Նա ընդգծել է, որ Freedom House-ը կշարունակի աշխատանքն Ադրբեջանի ուղղությամբ: «Freedom House-ը կշարունակի իր ջանքերը՝ ուշադրություն գրավելու համար Ալիևի կառավարության կողմից մարդու իրավունքների և ազատությունների խախտման դեպքերին»,- նշված է հայտարարությունում:

Իլհամ Ալիևը սեպտեմբերի 20-ին ԵՄ-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության պատվիրակության հետ հանդիպմանը մեղադրել է Freedom House-ին կողմնակալության համար: «Freedom House-ը հայամետ դիրքորոշում է ընդունել և մշտական հարձակումներ է գործում Ադրբեջանի վրա, այդ պատճառով մեր երկիրը ոչ մի կապ չունի այդ կազմակերպության հետ: Ես կասեմ, որ մեզ համար նշանակություն չունեն Freedom House-ի զեկույցները, և այդ փաստաթղթում այդ կազմակերպության հիշատակումն ինձ մեջ ափսոսանքի զգացողություն է առաջացնում»,- ասել է Ալիևը:

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ