Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չավուշօղլու. Գյուլենի խմբավորումը միջազգային ահաբեկչական կառույց է

Չավուշօղլու. Գյուլենի խմբավորումը միջազգային ահաբեկչական կառույց է
23.09.2016 | 13:26

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, մասնակցելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների համաժողովին, խոսել է Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի և նրա ղեկավարած խմբավորման մասին, գրում է TRT Haber-ը: «Եկեք սխալներ չգործենք: Գյուլենի խմբավորումը ոչ թե տեղական, այլ միջազգային ահաբեկչական կառույց է»,- ասել է Չավուշօղլուն:


Իսլամական համագործակցության կազմակերպությունը կրոնաքաղաքական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1969-ի սեպտեմբերին, Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կազմակերպությանն անդամակցում է 55-ից ավելի իսլամական պետություն: Կազմակերպության նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև իսլամական համերաշխությունը, նրանց միջև սոցիալ-տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում համագործակցությունը։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ