«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հասան Ռոհանի. Մեզ համար ամենակարևորը մեր ազգային շահերն են

Հասան Ռոհանի. Մեզ համար ամենակարևորը մեր ազգային շահերն են
24.09.2016 | 12:37

Իրանի համար կարևոր չէ, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում՝ Հիլարի Քլինթո՞նը, թե՞ Դոնալդ Թրամփը՝ հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին: «Մենք հետևում ենք ամբողջ աշխարհի ընտրություններին, ոչ միայն ԱՄՆ-ում»,- ասել է նա Նյու Յորքում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մեզ համար կարևոր չէ՝ ով կընտրվի ԱՄՆ-ում, որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում: Մեզ համար ամենակարևորը մեր ազգային շահերն են»,- ավելացրել է Ռոհանին:

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ