Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞վ փլուզեց ԽՍՀՄ-ը

Ո՞վ փլուզեց ԽՍՀՄ-ը
24.09.2016 | 15:26

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով Խորհրդային Միության փլուզման մասին, պատասխանատու է համարում կոմունիստական կուսակցությանը։

«Գիտե՞ք, թե ինչպես եմ վերաբերվում ԽՍՀՄ-ի փլուզմանը: Ամենևին էլ պարտադիր չէր դա անել: Կարելի էր բարեփոխումներ իրականացնել, այդ թվում` ժողովրդավարական, բայց առանց փլուզման: Սակայն ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մեր նախկին հայրենիքի՝ ԽՍՀՄ-ի այն ժամանակվա ղեկավարության գլխին էր կանգնած կոմունիստական կուսակցությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ